Լիլիան Հելեն Ալեքսանդերը մելբուրնի համալսարանում 1887 թվական

Լիլիան Հելեն Ալեքսանդեր ( ծնվել է մարտի 15–ին 1861 թվականին, մահացել հոկտեմբերի 18–ին 1934 թվականին) ավստրալիացի վիրաբույժ և այն առաջին կանանցից մեկը, որը ուսումնասիրել է բժշկություն Մելբուրնի համալսարանում։

Կյանքի վաղ տարիներ խմբագրել

Ալեքսանդերը ծնվել է 1861 թվականին, Սենտ Կիլդայում, Վիկտորիայում Ջեյն և Թոմաս Ալեքսանդերների ընտանիքում։ Հայրը՝ ծագումով անգլիացի, տպագրիչ էր, իսկ մայրը՝ ծագումով իռլանդացի՝ դպրոցի կառավարիչ։ Նա սկզբում հաճախում իր մոր դպրոցը, այնուհետ օրիոդաց կոլլեջ։ Ավարտելով արվեստների դպրոցը նա ստանում է մագիստրոսի աստիճան 1888 թվականին և առաջին իգական սեռի ներկայացուցիչն էր, որն ընդունվել էր համալսարան։[1][2] After graduating, Alexander worked as a schoolteacher at Ruyton Girls' School.[1]

Բժշկական կարիերան խմբագրել

1887 թվականին նա և Հելեն Սեկստոնը հայտ են ներկայացնում համալսարան և նա դառնում է առաջին հինգ կանանցից մեկը, որ ընդունվում է համալսարանի բժշկության , ատամնաբուժության և առողջապահության գիտությունների ֆակուլտետը։ Նա իր բակալավրի աստիճանը ստանում է 1893 թվականին, դառնալով որակյալ բժիշկ և ավարտում իր բժշկական պրակտիկան Կարլտոնի կանանց թագավորական հիվանդանոցում։[3]

Ալեքսադերն ընդգրկվում է կանանց և երեխաների թագուհի Վիկտորիայի հիվանդանոցի կազմավորման գործում և մեկն էր առաջին բուժ–անձնակազմի կին անդամներից։ Ալեքսադերը մասնագիտանում է վիրաբուժություն մեջ Վիրաբուժության բակալավրի կոչում ստանալուց հետո 1901 թվականին և սկսում է աշխատել թագուհի Վիկտորիայի հիվանդանոցում մինչև 1917 թվականը։ Իսկ մասնավոր բժշկությամբ նա զբաղվում է մինչև 1928 թվականին։ 1931 թվականին Ալեքսանդերն ընտրվում է բժիշկ կանանց միության նախագահը, իսկ առաջին քարտուղար՝ սկսած 1896 թվականից։

Մահը և թողած ժառանգությունը խմբագրել

Ալեքսանդերը մահանում է իր Հարավային Յարրայում գտնվող տանը 1934 թվականին։ Նա երբեք չի ամուսնանում, սակայն իր քրոջ մահից հետո 1913 թվականից հոգ է տանում չորս զարմիկներին։ 1936 թվականին " Կյանքի անիվ" մակագրությամբ զարմիկները կանգնեցնում են մի արձան նրա հիշատակին։ 2007 թվականին նրան շնորհվում է Վիկտորիայի պատվավոր կանանց ետմահու կոչումը[4]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Kelly, Farley (2005). «Alexander, Lilian Helen (1861–1934)». Australian Dictionary of Biography. Վերցված է 25 May 2014-ին.
  2. Westmore, Ann (23 August 2002). «Alexander, Lilian Helen (1861–1934)». University of Melbourne. Վերցված է 25 May 2014-ին.
  3. «Alexander, Lilian Helen (1861–1934)». The Argus. 20 October 1934. Վերցված է 25 May 2014-ին.
  4. «Victorian Honour Roll of Women: Inspirational women from all walks of life» (PDF). Government of Victoria. 2013. Վերցված է 27 May 2014-ին.