Պապիրուս

Պապիրուսը մի բարակ թղթանման նյութ է պատրաստված պապիրուս բույսի միջուկից,[1] խոնավասեր բույսը մի ժամանակ առատ էր Հարավային Սուդանում և եգիպտոսում և Նեղոսիա ափին։ պապիրուսի մ ասին առաջին անգամ իմացել են Հին Եգիպտոսում, բայց նաև օգտագործվել է Միջերկրականի շրջանում և Քուշ թագավորի գահակալության օրոք։ Հին եգիպտոսում գտնում էին, որ այն կարելի էր օտտագործել գրելու համար, ինչպես նաև ճարտարապետական կառույցներ կառուցելու, եղեգից նավակներ շինելու, պարաններ, սանդալներ և զամբյուղներ պատրաստելու համար։[2]

Պատմություն խմբագրել

 
Մահացածների գիրքը գրված պապիրուսի վրա

Պապիրուսի արտադրումը, մշակումը առաջին արտադրություններից մ եկն էր եգիպտոսում և Հարավային Սուդանում մ․թ․ա․ չորրորդ հազարամյակում։[3][4]Հնեաբանական պեղումները պապիրուսի մասին ամենավաղ ապացույցների մասին կատարվել են 2012–2013 թվականներին, Կարմիր ծովի ափին գտնվող հին եգիպտական նավահանգստում։ Այդ ափաստաթղթերը ․թ․ա․ 2560-2550 թվականների վաղեմություն ունեին Կուֆույի գահակալության վերջի շրջանի։ Մ․թ․ա․ և մ․թ․ առաջին հազարամյակում մագաղաթները սկսեցին ծառայել արձանագրություններ գրելու համար, որոնք պատրաստված էին կենդանիների կաշվից։[5] Մագաղաթի թերթերը կարելի էր ծալել, կազմելով դաստաներ, որից ձևավորվում էին գրքեր։ Քրիստոնյա հեղինակները շուտով որդեգրում են ձեռագրերի ձևը, և հույն–հռոմեական աշխարհում սովորական է դառնում պապիրոիսից թերթեր կտրելը և դրանք գալվանձև փաթաթելը ձեռագրեր կազմելու համար։

Ձեռագիր գրքերը կատարելագործություն էր ոլորված պապիրուսի հանդեպ, քանի որ պապիրուսը ծալվելուց ճաքում էր ոլորելուց և պահանջվում էր ստեղծել մեծածավալ տեքստեր։ Պապիրուսի առավելությունը կայանում էր նրանում , որ նա ավելի էժան էր և հեշտ էր մշակվում, բայց նա փխրուն էր և զգայուն էր խոնավության և ծայրահեղ չորությանը։ Մինչև պապիրուսը չլիներ լավ որակի, գրելու մակերեսը անհարթ էր և նրա վրա գրելու տարածքը սահմանափակ էր։

Պապիրուսը եվրոպայում փոխարինվում է ավելի էժան, տեղում արտադրված մագաղաթով և մոմլաթով, որը ուներ համեմատաբար ավելի երկար դիմադրություն կլիմայական փոփոխությունների նկատմամբ։[6] ԱՅն վերջին անգամ օգտագործվել է Մերովինջյան դատարանում 692 թվականի փաստաթղթի տեսքով, չնայած այն օգտագործվել է Գալիայում մինչև հաջորդ դարի կեսերը։ Ամենավերջին որոշակի տարեթիվը, երբ օգտագործվել է պապիրուսը 1057 թվականն է պապի հրամանագրի համար, և ընդհանրապես բոլոր պապական հրամանագրերը գրվում էին պապիրուսի վրա մինչև 1022 թվական), Վիկտոր II պապի օրոք,[7] և 1087 թվականին Արաբական մի փաստաթղթի համար։ Եգիպտացիները շարունակում էին օգտգաործել պապիրուս այնքան ժամանակ, մինչև որ այն չփոխարինվեց արաբների կողմից հայտնաբերված էժան թղթով։ Չնայած որ 12–րդ դարում Բյուզանդական կայսրությունում արդեն օգտագործում էին մագաղաթը և թուղթը, պապիրուսը դեռ օգտագործման մեջ էր։[8]

Պապիրուսը լինում էր տարբեր տեսակի և արժեքների։

Մինչև 19–րդ դարի կեսերը մի քանի առանձնացված փաստաթղթեր կային միայն գրված պապիրուսի վրա։ Դրանք գրական գործեր չէին։ [9]Առաջին պապիուսե ոլորված փաթեթները հայտնաբերվել են հերկուլանեում 1752 թվականին։ Այդ տարեթվից առաջ շատ քիչ միջնադարյան պապիրուսե փաստաթղթեր են պահպանվել։[10][11]

Ծագում խմբագրել

Պապիրուս բառը եկել է լատիներենի միջոցով հունարեն՝ πάπυρος– պապուրոս բառից։[12]հույները ունեն նաև երկրորդ բառ էլ պապիրուսի համար βύβλος –բուբլոս,[13]որը առաջացել է փյունիկյան քաղաք Բիբլոսի անվանումից։ Հույն գրող Թեոֆրաստուսը, որը ծաղկում ապրեց մ․թ․ա 4–րդ դարում, օգտագործել պապուրոսը երբ այն վերաբերվում էր սննունդ պատրաստելու բույսին և բուբլոս, երբ խոսքը վերաբերվում էր ոչ սննդային առարկաների արտադրմանը, ինչպիսին են զամբյուղները, պարանասարքերը կամ էլ գրելու հարթ մակերևույքները։

Պապիրուսի վրա գրված փաստաթղթեր խմբագրել

պապիրուս անվանում էին այն փաստաթղթերը, որոնք գրված էին պապիրուսի վրա։ Պատմական պապիրուսները ունեին որոշակի անուններ, որոնք կոչվում էին իրենց հայտնաբերողների անուններով, առաջին տիրոջ կամ հաստատության անունով, որտեղ նրանք պահպանվում ու համարակալվում էին, օրինակ Պապիրուս Հարրիս I։ Հաճախ հապավումն է օգտագործվում, օրինակ՝ "pHarris I"։ Այս փաստաթղթերը պարունակում են կարևոր տեղեկություն հինաշխարհի մասին, նրանք միակ պահպանված Մենանդերի նմուշն են հանդիսանում, ինչպես նաև Մեռյալների գիրքը, եգիպտական գիտական շարադրություններ բժշկության և վիրաբուժության վ էր աբերյալ, եգիպտական մաթեմատիկական գիտական շարադրություններ, , եգիպտական ժողովրդական հեքիաթներ։ Երբ 18–րդ դարում Հերկուլանեումում հայտնաբերվում է պապիրուսների գրադարանը․ ակնկալիքների հորձանուտ է բարձրանում տվյալ ժամանակի գիտությամբ զբաղվող մարդկանց մեջ։ Սակայն այդ պապիրուսները վատ խնամված էին, և մինչև այսօր էլ նրանք լավ չեն բացվում և վերծանվում։

Մշակում և օգտագործում խմբագրել

 
Պապիրուսի ցողունի կտրման տարբեր ուղիները և պապիրուսի թերթեր պատրաստում
 
Պապիրուս բույսը Լոնդոնի Քյու այգիներում
 
Պապիրուսի բույսը ՍԻրակուզայի մոտ, Սիցիլիա

Պապիրուսը պատրաստվում է պապիրուս բույսի ցողունից՝ Cyperus papyrus–ից . Նախ հեռացվում է կեղևը, հետո թելքավոր կպչուն ներքին միսը կտրվում է երկարությամբ։ բարակ կեղևների։ Բարակ կեղևները դասավորվում են կողք–կողքի կոշտ մակերևույթի վրա եզրերը թևթևակիորեն իրար ծածկելով իսկ կեղևների մյուս շերտը դնում են վերևի մասում աջ անկյունում։ Կեղևները կարող են թրջվել ջրում բավականին երկար ժամանակ, մինչև որ կազմալուծումը սկսվի։ Երկու շերտերն հավանաբար կպչել միմյանց։[14]Թաց վիճակում երկու շերտերը պինդ կպչում են միմյանց, որոնց միաձուլումից ստացվում է մեկ թերթ։ Հետո այդ թերթի կտորը չորացվում է ճնշման տակ, որից հետո այն հարթեցնում են կլորավուն առարկայի օգնությամբ, հավանաբար քարով կամ ծովախեցիով։[15]

Թերթիկները պետք է կտրվեին այնպես, որ համապատասխանեին պարտադիր չափսին կամ այնպես կպչէին միմյանց, որ կազմեին ավելի երկար թղթագլան։ Փայտիկ պետք է ամրացվեր վերջին թերթի վրա, որպեսզի հեշտացներ նրան բռնելը։[16] Որպես կանոն տեքստերը սկզբում գրվում էին աջ կողմում, տողերը հետևում էին մանրաթելերին, և զուգահեռ էին ոլորվող եզրերին։ Երկրորդ հերթին պապիրուսը հաճախ վերաօգտագործվում էր գրելով մանրաթելերի միջով հակառակ կողմի վրա։ չոր կլիմայական պայմաններում ինչպիսին է Եգիպտոսինը, պապիրուսի վիճակն ավելի կայուն է, փտելու նկատմամբ դիմադրողականությունն ավելի մեծ է,, սակայն այն չի կարելի պահել խոնավ պայմաններում։ Գրադարանում պապիրուսը պահում են փաթաթված վիճակում փայտե տուփի մեջ։ Նրանց փաթաթված ձևից կարելի է իմանալ թե ինչ բովանդակություն ունեն և ով է դրանց հեղինակը, որոնց վրա փակցված են նաև հատուկ պիտակներ, որպեսզի ավելորդ անգամ այն չբացվի։[17]Եվրոպայի կլիմայական պայմաններում, կարող է գոյատևել միայն մի քանի տասնյակ տարի, և 200-ամյա պապիրուսը համարվում է հազվագյուտ դեպք։ Իտալիա և հունաստան ներմուծված պապիրուսներն արդեն մինչև նորոգվելը թայթայվում ու փչանում են, բայց Եգիպտոսում գտնված պապիրուսների հազվագյուտ օրինակներ, որոնք միայն մասամբ պեղվածներն են, մեծ հավանականությամբ հետագա պեղումենրից կգտնվեն ավելին։ Հազվագյուտ փորձեր են արվել պապիրուսի արտադրությունը պահպանելու համար սկսած 18–րդ դարի կեսերին։ Շոտլանդացի հետազոտող Ջեյմս Բրյուսը փորձեր արեց պապիրուս պատրաստել Սուդանից բերված պապիրուսի բույսից 18–րդ դարի վերջին , քանի որ Եգիպտոսում պապիրուսը բնաջնջված էր։ 18–րդ դարում սիցիլիացի Սավերիո Լանդոլինան սկսեց արտադրել պապիրուս Սիրակուզայում, որտեղ հետագայում բույսը շարունակում էր աճել վայրի պայմաններում։ Ժամանակակից տեխնիկայի միջոցով Եգիպտոսում սկսեցին արտադրել պապիրուս առևտրային նպատակով, որը զարգացավ 1962 թվականին եգիպտացի ճարտարագետ Հասսան Ռագաբի կողմից, օգտագործելով բույսը, որը Եգիպտոս էր բերվել 1872 թվականին Ֆրանսիայից։ Սիցիլիան և Եգիպտոսը ունեն սհմանափակ պապիրուսի արտադրության կենտրոններ։

Պապիրուսը դեռ օգտագործվում է այն համայնքների կողմից, որոնք ապրում են ճահճոտ շրջակայքում և որ գյուղական տնտեսվարները ճահճային պայմաններու պատրաստված ապրանքներից ստացած եկամուտը կազմում է 75% –ից ավելի։ Մասնավորապես Արևելքում և Կենտրոնական Աֆրիկայում ստանում շատ բերք, որըն օգտագործվում է վաճառքի համար իրեր պատրաստելու կամ սեփական օգտագործման համար։ Պապիրուսի բույսից պատրաստում են զամբյուղներ, գլխարկներ, ջկան թակարդներ, սկուտեղներ, գետնի գորգեր և այլն։[18]պապիրուսից պատրաստում են նաև տանիքներ, առաստաղներ, ցանկապատներ և պարաններ։ Այն նաև օգտագործվում է որպես վառելիք։[19]

Պապիրուսի հավաքածուներ խմբագրել

  • Արմհերստի պապիրուսի հավաքածու, որը պարունակում է աստվածաշնչի ձեռագրեր, վաղ ժամանակաշրջանի կրոնական հատվածներ և Հռոմեական, Բյուզանդական դարաշրջանների դասական փաստաթղթերը։
  • Ավսրիայի դուքս Ռեյներ Ֆերդինանդի հավաքածուն, որը աշխարհի ամենամեծ պապիրուսի հավաքածուներից մեկն է համարյա նրա թիվը հասնում է 180,000–ի, որը պահպանվում է Ավստրիային Ազգային գրադարանում։[20]
  • Բեռլինի պապիրուսների հավաքածուն[21]
  • Բոդմերի հավաքածուն, որը գնվել է մարտին Բոդմերի կողմից 1955–1956 թվականներին։ Այն պարունակում է հունարեն և ղպտի լեզվով գրված փաստաթղթեր, դասկան տեքստեր, աստվածաշնչեր և վաղ շրջանի եկեղեցական ձեռագրեր։
  • Չեստեր Բետտիի պապիրուսների հավաքախու, որը Ալֆրեդ Չեստեր Բետտին ձեռք է բերել 1930–1931 և 1935 թվականներին, որն այժմ պահպանվում է նրա գրադարանում։
  • Հուգտոնի պապիրուսներ, որոնք գտնվում են Հարվարդի համալսարանում և ձեռք են բերվել 1901–1909 թվականներին շնորհիվ Եգիպտոսի ուսումնասիրության ֆոնդի նվիրատվության։[22]
  • Մարտին Սչոյենի հավաքածուն, որը պարունակում է աստվածաշնչի վերաբերյալ ձեռագրեր հունարեն և ղպտիերեն լեզուներով, դասական փաստաթղթեր
  • Միչիգանի համալսարանի հավաքածուն, որը պարունակում է մոտավորապես 10000 պապիրուսներ, որոնք պահպանվում են Միչիգանի համալսարանում։
  • օֆսիրհինչուսի պապիրուսներ, որոնք հայտնաբերվել են Գրենֆելլի և Հանթի կողմից։ Սրանց հրատարակումը դեռ ընթացքի մեջ է։ Մեծ մասը պահպանվում են Լոնդոնի բրիտանական թանգարանում, , Եգիպտական թանգարանում Կահիրեյում, իսկ մնացածը այլ վայրերում։
  • Պրինստոնի պապիրուսների հավաքածուն, որոը պահպանվում է Պրինստոնի համալսարանում։[23]
  • Տեբտունիսի պապիրուսներ, պահպանվում են Կալիֆորնիայի համալսարանի Բանկրոֆտի գրադարանում, որը բաղկացած է մ․թ․ա․ 3–րդ դարից մինչև մ․թ․ 3–րդ դարի ավելի քան 30,000 պապիրուսից, որոնք հայտնաբերվել են 1899–1900 թվականներին Հին Տեբտունիսի կողմում Բերնարդ Գրենֆելի ղեկավարությամբ գիտարշավի հետազոտությունների արդյունքում։[24]
  • Վաշիգտոնի համալսարանի պապիրուսների հավաքածու, որը բաղկացած է 445 ձեռագրեր մ․թ․ա․ առաջին հազարամյակից մինչև մ․թ․ ութերրորդ դարը։ Նրանք պահպանվում են Վաշինգտոնի Համալսարանական գրադարաններում։


 
Հերակլեսի պապիրուսը

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Papyrus definition». Dictionary.com. Վերցված է 20 November 2008-ին.
  2. «Ebers Papyrus». Encyclopedia Brittanica. Վերցված է 8 March 2014-ին.
  3. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «BritishMuseum» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  4. H. Idris Bell and T.C. Skeat, 1935. "Papyrus and its uses" (British Museum pamphlet).
  5. Černý, Jaroslav. 1952. Paper and Books in Ancient Egypt: An Inaugural Lecture Delivered at University College London, 29 May 1947. London: H. K. Lewis. (Reprinted Chicago: Ares Publishers Inc., 1977).
  6. Pirenne, Mohammed and Charlemagne, critiqued by R.S. Lopez, "Mohammed and Charlemagne: a revision", Speculum (1943:14–38.).
  7. David Diringer, The Book before Printing: Ancient, Medieval and Oriental, Dover Publications, New York 1982, p. 166.
  8. Bompaire, Jacques and Jean Irigoin. La paleographie grecque et byzantine, Centre National de la Recherche Scientifique, 1977, 389 n. 6, cited in Alice-Mary Talbot (ed.). Holy women of Byzantium, Dumbarton Oaks, 1996, p. 227. ISBN 088402248.
  9. Frederic G. Kenyon, Palaeography of Greek papyri (Oxford, Clarendon Press, 1899), p. 1.
  10. Frederic G. Kenyon, Palaeography of Greek papyri (Oxford, Clarendon Press, 1899), p. 3.
  11. Diringer, David (1982). The Book Before Printing: Ancient, Medieval and Oriental. New York: Dover Publications. էջեր 250–256. ISBN 0-486-24243-9.
  12. πάπυρος, Henry George Liddell, Robert Scott, A Greek-English Lexicon, on Perseus
  13. βύβλος, Henry George Liddell, Robert Scott, A Greek-English Lexicon, on Perseus
  14. Introduction to Greek and Latin Palaeography, Maunde Thompson. archive.org
  15. Bierbrier, Morris Leonard, ed. 1986. Papyrus: Structure and Usage. British Museum Occasional Papers 60, ser. ed. Anne Marriott. London: British Museum Press.
  16. {cite book|last=Lyons|first=Martyn|title=Books: A Living History|year=2011|publisher=Getty Publications|location=Los Angeles, California|isbn=978-1-60606-083-4|pages=21}}
  17. Murray, Stuart (2009). The Library: An Illustrated History. New York, NY: Skyhorse. էջեր 10–12. ISBN 9781602397064.
  18. Langdon, S. 2000. Papyrus and its Uses in Modern Day Russia, Vol. 1, pp. 56–59.
  19. Maclean, I.M.D., R. Tinch, M. Hassall and R.R. Boar. 2003c. Towards optimal use of tropical wetlands: an economic evaluation of goods derived from papyrus swamps in southwest Uganda. Environmental Change and Management Working Paper No. 2003-10, Centre for Social and Economic Research into the Global Environment, University of East Anglia, Norwich.
  20. Papyrus Collection at the Austrian National Library
  21. Egyptian Museum and Papyrus Collection
  22. Digital Papyri at Houghton Library, Harvard University
  23. Digital Images of Selected Princeton Papyri
  24. The Center for the Tebtunis Papyri
  • Leach, Bridget, and William John Tait. 2000. "Papyrus". In Ancient Egyptian Materials and Technology, edited by Paul T. Nicholson and Ian Shaw. Cambridge: Cambridge University Press. 227–253. Thorough technical discussion with extensive bibliography.
  • Leach, Bridget, and William John Tait. 2001. "Papyrus". In The Oxford Encyclopedia of Ancient Egypt, edited by Donald Bruce Redford. Vol. 3 of 3 vols. Oxford, New York, and Cairo: Oxford University Press and The American University in Cairo Press. 22–24.
  • Parkinson, Richard Bruce, and Stephen G. J. Quirke. 1995. Papyrus. Egyptian Bookshelf. London: British Museum Press. General overview for a popular reading audience.

Արտաքին հղումներ խմբագրել

Կատեգորիա:Հին Աշխարհ