Մերի Պոտտեր, ( ծնվել է 1900 թվականի սեպտեմբերի 9-ին, մահացել՝ 1981 թվականի սեպտեմբերի 14-ին) եղել է անգլիացի նկարչուհի, որն իր հայտնի գործերում օգտագործել է նուրբ գույները։

Սլեյդի կերպարվեստի դպրոցում սովորելուց հետո, Պոտտերն իր գործունեությունն սկսում է իր գործերի ցուցադրմամբ Լոնդոնում 1920-ական թվականների սկզբին։ 1950-ական թվականներին, Պոտտերի աբստրակտ/վերացական նկարչությունը նրան մեծ ճանաչում է բերում։

Կյանքի վաղ շրջան և գործունեություն խմբագրել

Պոտտերը Մարիան/ Մերի Անդերսոն Ատտենբորոն ծնվել է Բեկինգհեմում, Քենտում։ Նա հաճախել է Բեկինգհեմի Սրբ. Քրիստոֆերի դպրոցը, ինչպեսս նաև տեղի արվեստի դպրոցը։ Նա աշակերտում է Հենրի Տոնկսին Սլեյդի կերպարվեստի դպրոցում 1918 թվականի սկզբին, որտեղ նա արժանանում է բազմաթիվ մրցանակների իր նկարած դիմանակարների համար։[1][2]

Դպրոցն ավարտելուց հետո Պոտտերն Լոնդոնի Ֆիտզրոյ փողոցի վրա մի ստուդիայում սկսում է աշխատել,[3]դառնում է ՞Յոթ և Հինգ ընկերության՞ անդամ և իր գործերը ցուցադրում է Նոր անգլիական արվեստի ակումբի և Լոնդոնի խմբի հետ։ Նա աշխատում էր յուղաներկով ու ջրաներկով։ Պոտտերն ամուսնանում է գրող ու ռադիոյի ռեժիսիոր Ստեֆն Պոտտերի հետ 1927 թվականին, ունենում երկու երեխա՝ Էնդրյուին ծնված 1928 թվականին և Ջուլիանին ծնված 1931 թվականին։ Նրա առաջին նկարների անհատական ցուցադրումը կայանում է 1932 թվականին Լոնդոնի Բլումսբերի պատկերասրահում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ընտանիքը հեռանում է Լոնդոնից, սակայն անմիջապես վերադառնում է պատերազմի ավարտից հետո։ Պոտտերի գործերը բազմազան են սկսած խաղաղ կյանքի պատկերումից մինչև բնապատկերներն ու դիմանկարներ ընդհուպ հայտնի դերասանուհի Ջոյս Գրենֆելի դիմանկարը։

Կյանքի հետագա տարիներ խմբագրել

1951 թվականին Պոտտերն իր ամուսնու հետ տեղափոխվում է Ալդեբուրգ և բնակություն հաստատում Կարմիր Տանը, որը հետագայում նա փոխում է Բեջամին Բրիտտենին պատկանող Կրեգի տան հետ։ Վերջինիս հետ նա մտերմանում է 1957 թվականին ամուսնու հետ ամուսնալուծվելուց հետո։[1][4]Իր երեխաների հետ նա շատ ժամանակ էր անցկացնում նկարելով։ Ներկը խառնելով մեղրամոմի հետ ստանում էր կրային լուսաշող որակ և օգտագործում էր բաց նուրբ գունային երանգներ, որը նրա աշխատանքները դարձնում էր վերացական/ աբստրակտ/։[5]

1960-ական և 1970-ական թվականներին Պոտտերը մեծ ճանաչում է ստանում։ 1967 թվականից նա ունենում է յոթ անհատական ցուցադրումներ Լոնդոնի Նոր Արվեստի Կենտրոնում, որը շարունակում է նրան առաջատար համարել նույնիսկ նրա մահից հետո էլ։ 1979 թվականին նա պարգևատրվում է Բրիտանական Կայսրության շքանշանով (OBE-Order of the British Empire), իսկ խոշորագույն հետադարձ ցուցահանդեսներ կազմակերպվում են Թեյտի պատկերասրահում 1980 թվականին և Սերպանտինի պատկերասրահում 1981 թվականին։ Նա մահանում է թոքի քաղծկեղից 81 տարեկան հասակում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bessborough, Madeleine (2004). «Potter, Marian Anderson [Mary] (1900–1981)». Oxford Dictionary of National Biography. Oxford University Press. Վերցված է 18 April 2014-ին.
  2. «Potter, Mary – Thompson's Galleries». Thompsonsgallery.co.uk. 22 March 2010. Վերցված է 18 April 2014-ին.
  3. Inwood, Stephen (2009). Historic London: An Explorer's Companion, Macmillan, p. 229
  4. Edmonds, Richard (25 July 2013). «Exploring the Artistic Influences of Britten». Birmingham Post. Վերցված է 19 April 2014-ին.
  5. "Mary Potter 1900-1981", Saunders Fine Art, accessed 19 April 2014


Արտաքին հղումներ խմբագրել