Մասնակից:Makruhi/Ավազարկղ Ք
Ստոլան / լատիներեն՝ stola, նշանակում է հագուստ/, Հին Հռոմում կրում էին միայն կանայք, որը համազոր էր տոգային /լատիներեն toga, պատմուճան/: Բացի ստոլայից կանայք կրում էին թիկնոց / Լատիներեն՝ palla/: Ստոլան կարված էր քաթանե կտորից:
Իրականում կանայք կրում էին նաև տոգաներ, սակայն մ.թ.ա. 2-րդ դարից հետո այն սկսեցին կրել բացառապես տղամարդիկ : Եվ եթե որևէ կին կրում էր տոգա, դա դիտվում էր որպես անբարոյականություն և դավաճանություն:[1][2]
Պատմություն
խմբագրելՉնայած ստոլան համարվում էր հռոմեական հագուստ, սակայն այն եկել է Հին Հունաստանից: Սա առաջին հազարամյակում նորաձևության մեջ քայլ էր հին հռոմեականից անցնել Հռոմեական Կայսրության և Բյուզանդիական Կայսրության միջով անցնել դեպի հռոմեական հանրապետական նորաձևության:
Ստոլա կրող կնոջ վառ օրինակը դա Նյու-Յորքի ազատության արձանն է /Statue of Liberty/:
Նկարագրություն
խմբագրելՍտոլան երկար, դարսերով զգեստ էր, որը հագնում էին տունիկայի / լատիներեն՝ tunic կամ tunica intima երկար ներքինաշապիկ/ վրայից: Ստոլան հիմանականում անթև էր լինում, սակայն որոշ դեպքերում ունենում էր կարճ թևք: Այս թևքերը կարող էին լինել նաև տունիկայինը: Սովորաբար անթև ստոլաները հատուկ ամրակներով, որոնք կոչվում էին հղումներ- ֆիբուլե/ լատիներեն՝ fibulae/ ամրացվում էին ուսին: Ստոլան իրականում կապել են ժապավեններով և ունեցել է երկու գոտի: Առաջին ժապավենը օգտագործվել է բազմաթիվ ծալքեր ստեղծելու համար, իսկ երկրորդը կրել են գոտկատեղի շուրջը: Ստոլաները կարվել են քաթանե կամ բրդյա կտորներից, իսկ հարուստ կանանցը՝ նույնիսկ մետաքսե կտորից: Ստոլան խորհրդանշում էր կանանց ամուսնական կարգավիճակը:
Լիմբուս
խմբագրելԱվելի հարուստ կանայք պետք է իրենց ստոլայի վրա կրեին այսպես կոչված լիմբուս /լատիներեն՝ limbus , թարգմանաբար սահման/: Լիմբուսը կտորը բաժանում էր բազում ծալքերի, որոնք կարված և հավաքված էին փեշի մասում և ստեղծում էին այն տպավորությունը որ մեկ այլ հագուստ էլ կար հագած: Այն դարձյալ շերտերի տպավորություն էր ստեղծում, որը խորհրդանշում էր հարուստ լինելը և տվյալ կնոջ կարգավիճակը:
Տարբեր տեսակներ
խմբագրելՍտոլաները լինում էին տարբեր գույների՝ կարմիր, դեղին, կապույտ: Ստոլայի վրա զարդարանքները դրվում էին պարանոցի մասում և փեշին: Սովորական կանանց ստոլաների զարդարանքները կարող էին սահմանափակվել պարզապես գունավոր ժապավենով: Իսկ հարուստ կանանց ստոլաները զարդարվում էին հատուկ զարդային երիզներով / լատիներեն՝ instita , թարգմանաբար խումբ/, որը դարձյալ ընդգծում էր նրա հարուստ լինելը:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ McGinn, Thomas A. (1998). Prostitution, sexuality, and the law in ancient Rome. Oxford [Oxfordshire]: Oxford University Press. էջ 340. ISBN 0-19-508785-2. «…through conviction under the law was cast as a prostitute, most visibly through imposition of the label of the toga, the prostitute's badge of shame.»
- ↑ http://penelope.uchicago.edu/Thayer/E/Roman/Texts/secondary/SMIGRA*/Toga.html
Արտաքին հղումներ
խմբագրել- Stola (article in Smith's Dictionary of Greek and Roman Antiquities)
- How to make a stola
Կատեգորիա:Հին Հռոմի պատմություն Կատեգորիա:Հին Հունաստանի պատմություն