Քեմբրիջյան շարժումը պահպանողական գաղափարախոսության դպրոցի ուսմունք էր անմիջականորեն կապված Օքսֆորդյան շարժման հետ:

Պատմություն խմբագրել

Այս շարժումն առաջացել է Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր և մտավորական Դեսիդերիուս Էրասմուսի ուսմունքներից: Շարժման համոզմունքները լավ հասկանալու համար պետք է ուսումնասիրել 1883 թվականին պատվարժան Ջոն Կիբլի կողմից արտասանված քարոզը, որը թշնամաբար էր տրամադրված Բրիտանական կառավարության նկատմամբ: Բրիտանական կառավարությունը ծրագիր էր կազել նվազեցնելու անգլիական եկեղեցու իշխանությունը գերազանցապես հռոմեկան կաթոլիկականինը իռլանդականի նկատմամբ: Քննարկեցին, որ անարդարացի էր իռլանդացի կաթոլիկների տուրքեր տալը անգլիական եկեղեցուն: Կիբլն ու իր համախոհները հավատացած էին, որ Քրիստոնեությունը, որը անգլիայի եկեղեցու հիմնաքարն էր, վեր էր աշխարհիկ կառավարությունից:

Այն օրերին , երբ Կիբլի կողմից քարոզվում էր չենթարկվել իշխանությանը, Հյու Ջեյմս Ռոուզի տանը հանդիպում է տեղի ունենում: Հենց Ռոուզն էր Օքսֆորդյան շարժման Քեմբրիջի ուսմունքի հեղինակը: Իսկ Ջոն Հենրի Նյումենը ղեկավարում էր Օքսֆորդյան շարժումը: Հանդիպման ժամանակ նրանք եկան հետևյալ եզրահանգման, այն է . պահպանել առաքելական հաջորդականությունը և աղոթագրքի ամբողջականությունը: Շարժման հետագա համոզմունքներն այն էին, որ միջնադարյան եկեղեցին ավելի շատ կարիքներ էր հոգացել և հոգևորականությունն ավելի շատ բան էր արել իր անդամների համար քան արվել էր 19-րդ դարի եկեղեցու կողմից:

ԴԻրքորոշում խմբագրել

Քեմբրիջի շարժումն ավելի լիբերալիստական էր , քան Օքսֆորդի իրենց համախոհներինը: Այնուամենայնիվ այն վերաբերվում էր գեղագիտությանն ու եկեղեցական ծիսակատարությանը, որոնք կապված էին ավելի հզոր և հոգևոր միջնադարյան եկեղեցու հետ: Այն մեծ ալիք բարձրացրեց Գոթական վերածնված ճարտարապետության մեջ, ունենալով այնպիսի առաջատար դեմք, ինչպիսին էր Ռիչարդ Կարպենտերը:

Շարժման անկում խմբագրել

Շարժումն սկսեց անկում ապրել, այն ժամանակ երբ ճանաչված փաստաբաններից մեկը՝ Ջոն Նյումենը դավանափոխ եղավ ու անցավ Հռոմեական կաթոլիկների կողմը 1845 թվականին: Մինչ շարժումը գործում էր ի օգուտ բարձրաստիճան եկեղեցու արարողակարգի, դավանափոխությունը դեպի կաթոլիկություն այդ ժամանակվա Հռոմի պապի ազդեցության մթնոլորտում, մի քայլով հեռանում էր Բրիտանական քրիստոնեության հաստատումից, որին պատկանում էին բազմաթիվ անդամներ: Այնուամենայնիվ ճարտարապետության գաղափարախոսական հետահայաց դպրոցը ոգեշնչվեց շարժումով, որն իր հետքը թողեց 19-րդ դարի ճարտարապետության վրա:

Արտաքին հղումներ խմբագրել