Վեստին Քոսուն

Վոնգուդան Զոհաբերության համալիր /Wongudan Altar/, գտնվում է Սեուլում, Հարավային Կորեայում, կառուցվել է 1897 թվականին, մի վայր , որտեղ կարելի էր երկնային ծես կատարել: Այս վայրը հայտնի է նաև այլ անուններով Ավանգուդան /ճապոներեն՝ (환구단/, Ջեչեոնդան / ճապոներեն՝ (제천단/ և Վոնդան / ճապոներեն՝ (원단/[1] Վոնգուդան հարավային կորեայի պատմական վայր է համարվել 1967 թվականին:

Երկնային ծեսեր են կատարվել Կորեայի երեք թագավորությունների ժամանակաշրջանում: Գորիեոյի դինաստիայի ժամանակ Սեոնգջոնգն առաջին թագավորն էր, որ ծես կատարեց, առատ բերք ունենալու համար: Նա Վոնգուջե ծեսերի կատարումը դարձնում է սովորություն: Սակայն Գորիեո դինաստիայի ժամանակ այդ ծիսակատարությունը հանվում է:

Ջոսեոն դինաստիայի թագավոր Սեջոյի օրոք կարճ ժամանակով վերսկսվում է, սակայն իր գահակալության տաս տարի հետո նորից դադարեցվում են ծեսերը 1464 թվականին:

Ծեսի կատարումը վերսկսվում է այն ժամանակ, երբ Գոջոնգ թագավորը իրեն հայտարարում է Կորեայի միապետ 1897 թվականին, սակայն այն դարձյալ վերանում է Ճապոնիայի գաղութարարական կառավարության կողմից 1910 թվականին:

Վոնգուդան կառուցվել է 1897 թվականին: Համալիրի վայրը գտնվում է Նամսանի և Բուխանսանի միջև և համարվում էր բարենպաստ աշխարհագրական տեսանկյունից: Զոհաբերության համալիրը գծագրված էր բնությանը նմանակող այնպիսի տարրերով, ինչպիսին էին արևն ու լուսինը: Այն եռահարկ գրանիտից կառուցված զոհաբերության վայր էր, որն օգտագործվում էր կենդանիների զոհաբերության համար: Համալիրի կենտրոնում կա կոնաձև դեղին տանիքով շենք: Այս համալիրը ավերվում է ճապոնացիների կողմից 1913 թվականին: Մեր օրերում, Հվանգունգուն/ Դեղին պալատ կոչվող սրբավայր/ , եռահարկ ութանկյունանի սրբավայր է կառուցված 1899 թվականին, որից մնում է երեք ծեփածածկ թմբուկները թևավոր մողեսներով զարդարված: Հվանգունգուն կառուցվել էր համալիրի հյուսիսային մասում և նախագծված էր դրախտի երկրպակության և Սաեջո թագավորին պատվելու համար, որովհետև վերջինս Ջոսեոն դինաստիայի հիմնադիրն էր: Գոջեոնջե ծեսը վերականգնվեց և պետք է իրականացվի ամեն տարի ու համարվում է կորեական մշակույթի ժառանգությունը:

Միապետական ճապոնացիները կառուցել են երկաթուղային Քոսուն հյուրանոց այդ վայրում, որտեղ նրանք ավիրել են Զոհաբերության համալիրը: 1968 թվականին, այդ հյուրանոցը ավիրվում է և նրա տեղում կառուցվում է Վեստին Քոսուն հյուրանոցը: Հվանգունգուն դեռ պահպանվում է որպես հյուրանոցային համալիր: Չնայած այն բանի , որ նա այդքան էլ հայտնի չէ, սակայն հյուրերի շնորհիվ նրան ճանաչում են:

Պատկերասրահ խմբագրել

 
Եռահարկ Հվանգունգուն ամենամեծ զոհաբերության համալիրն է Վոնգուդանի համալիրից
 
Վոնգուդան 1925 թվականին
 
Վոնգուդան 2011 թվականին

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել