Չինաստանի ժողովրդական հանրապետություն= խմբագրել

 ==Աշխարհագրական դիրք == 

Չինաստանը գտնվում է Արևելյան Ասիայում: Այն Ասիայի ամենամեծ և աշխարհի մեծությամբ 3-րդ երկիրն է: Աշխարհաքաղաքական աշխատանքներում հանդիպում է նաև «Մեծ Չինաստան» տերմինը: Դրա մեջ հաճախ ներառում են Չինաստանը, Թայվանը, Սյանգանը, Աոմինը, Սինգապուրը,որոնք ունեն ընդհանուր ազգային մշակութային հիմք

1990ական թվականներին ՉԺՀ-ի նորագույն պատմության մեջ տեղի են ունեցել երկու կարևոր իրադարձություններ: 1997 թվականի կեսին Մեծ Բրիտանիան 160 տարի դադարից հետո Հոնգ Կոնգը վերադարձրեց Չինաստանին: 1999 թվականի վերջին պորտուգալիան 450 տարի Մակաոն ղեկավարելուց հետո, դրա իրավասությունը հանձնեց Չինաստանին: Երկու տարածքներն էլ գտնվում են Չինաստանի ծայր հարավում:

Սյանգանը և Մակաոն Չինաստանի կազմում հռչակվեցին որպես հատուկ վարչական շրջան, որոնց տարածքը մոտավորապես 1000 կմ2 է, իսկ բնակչությունը 5.8 մլն մարդ: Սյանգանը պահպանեց ազատ նավահանգստի, միջազգային ֆինանսական կենտրոնի կարգավիճակը ՝ իր ֆինանսական և դրամական միջոցներով և մաքսային համակարգով: Սյանգանի այդպիսի հատուկ կարգավիճակը մնաց 50 տարի: Մակաոն Չինաստանի տարածք մտավ այն նույն պայմաններով, ինչ Սյանգանը՝ պահպանելով հատուկ վարչական կարգավիճակը 50 տարի: Միավորումից հետո այդ տարածքի երկրորդ աշխարհագրական անունը դարձավ Աոմին (30,8 քառ. կմ, բնակչությունը մոտ 653 հազ.., 98% էթնիկ Չինացիներ)

Երկրի ավելի քան 2/3 -ը լեռնաշղթաներ են, նախալեռներ և սարահարթեր, անապատներ և կիսաանապատներ: Բնակչության գրեթե 90%-ն ապրում է տարածքի 10%-ում, մեծ գետերի առափնյա մասերում, որոնցից են Յանցզին, Հուանհեն և Պերլը: Այդ տարածքները գտնվում են վատ էկոլոգիական պայամններում, որի պատճառը երկարատև և ինտենսիվ գյուղատնտեսական վերամշակումն և արդյունաբերական աղտոտումն է:

Չինաստանի ամենահարավային մարզը Հեյլունցզյանն է, որը գտնվում է բարեխառն կլիմայական գոտում, որտեղ ձմռանը ջերմաստիճանը կարող է իջնել մինչև −38 °C-ի, իսկ հարավային՝ Հայնան կղզին գտնվում է արևադարձային գոտում: Երկրի հյուսիսարևմտյան շրջաններն ամենաչորն են այնտեղ տեղակայված անապատներում (Տակլա-Մական, Գոբի, Օրդոս) գրեթե տեղումներ չեն տեղում:

Հանքային ռեսուրսներ խմբագրել

Չինաստանը հարուստ է տարբեր տեսակների վառելիքային և հանքային ռեսուրսներով: Հատկապես մեծ նշանակություն ունեն նավթի պաշարները, ածուխը, մետաղական հանքաքարերը և թանկարժեք մետաղները:

Ածուխ պաշարներով Չինաստանը զիջում է մի քանի երկրներին, իսկ արդյունահանման տեսակետից այն առաջին տեղում է աշխարհում: Արտադրությունը կենտրոնացած է հիմնականում Չինաստանի հյուսիսային և հյուսիս-արևելյան շրջաններում: Մեծ ռեսուրսներ կան նաև Հյուսիս-արևմտյան Չինաստանում:

Ածխի պաշարների մեծ մասը կենտրոնացած է Շանսի մարզում (ամբողջ պաշարների 30%-ը): Նավթի պաշարներ կան տարբեր շրջաններում, սակայն կարևոր նշանակություն ունի հյուսիս-արևելյան շրջանի նավթը, ինչպես նաև Հյուսիսային Չինաստանի առափնյա շելֆի և Ջունգարիայի ավազանի նավթի պաշարները:

Բնակչություն խմբագրել

2019 թվականի տվյալներով Չինաստանի բնակչությունը կազմում է 1 մլրդ 404 միլիոն մարդ, բնակչության խտությունը 146 մարդ/կմ2 է (համեմատության համար բնակչության խտությունն աշխարհում 52մարդ/կմ2 է)

Բնակչության վերարտադրությունը պակասեցնելու համար 1979 թվականին Չինաստանն անցավ կոշտ քաղաքականության՝ առաջնորդվելով «մեկ ընտանիք՝ մեկ երեխա» կարգախոսով: 2016 թվականի հունվարի 1-ից օրենք ընդունվեց այն մասին, որ 1 ընտանիքում կարող է ծնվել երկու երեխա, սակայն շատ ընտանիքներ հրաժարվեցին երկու երեխա ունենալուց

Սովորաբար հնարավոր էր երկրորդ երեխա ունենալ, եթե ծնողները պատկանում են էթնիկ փոքրամասնություններին կամ նրանք ունեին եղբայր կամ քույր, իսկ գյուղական բնակավայրերի ընտանիքներն թույլատրվում էր երեխա ունենալ, եթե առաջին երեխան աղջիկ է կամ ֆիզիկական հաշմանդամություն ունի: Հնարավոր էր նաև երկրին յուրաքանչյուր «լրացուցիչ» երեխայի համար երկրին հարկ վճարել: Վերջին տարիներին այս քաղաքականությունը մեղմվեց: Կարելի էր երկրորդ երեխա ունենալ, եթե ծնողներից մեկն իր ընտանիքում միակ երեխան է:

1981 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտավ «Ամուսնության մասին օրենքը», որը սահամնում էր ամուսնության բարձր տարիք (22 տարեկան տղամարդկանց և 20 տարեկան կանանց համար):Մինչև 2003 թվականն ամուսնացողները պետք է անցնեին պարտադիր բժշկական զննում (այժմ անվճար և կամավոր `հոգեբույժի, նարկոլոգի, մաշկաբանի և տուբերկուլյոզի մասնագետի մոտ): Վերջին տարիներին թուլացում է նկատվում ամուսնությունների մասին օրենքում. 2005 թվականից ուսանողներին թույլատրվում է գրանցել ամուսնությունը

Վերջին տարիներին չինացիների կյանքի միջին տևողությունը 71 տարի է:

Ուրբանիզացիայի մակարդակաը բավականին ցածր է: 1949 թվականին այն կազմել է 10%: Քաղաքային բնակչության մասնաբաժինը 2011-ին առաջին անգամ գերազանցել է 50% -ը և կազմել 51.27%:

Չինաստանում ապրում են մի քանի տասնյակ ազգություններ, որոնցից յուրաքանչյուրն ապրում է իրենց սովորույթներով, ազգային տարազներով և շատ դեպքերում `իրենց լեզվով: Ամենաշատ բնակչություն ունեցող ազգություններն են՝ մոնղոլները, ույգուրները, չժուանները, տիբեթցիները, մանժուրները: Սրանք կազմում են ողջ երկրի բնակչության 7 տոկոսը:

Չինական հիերոգլիֆները հիմնականում մնացել են այնպիսին, ինչպիսին եղել են հնում: Թերթ կարդալու համար պետք է իմանալ առնվազն 3000 հիերոգլիֆ, իսկ կրթություն ստացած մարդը տիրապետում է ավելի քան 5000 հիերոգլիֆի:

1913 թվականից Չինաստանում պաշտոնական խոսակցական լեզու է ճանաչվել մանդարինը, կա չինարենի բարբառների 7 տեսակ, որոնց խիստ տարբերվում են միմյանցից, այդ պատճառով Չինաստանի տարբեր տեղերում ապրողները երբեմն չեն հասկանում միմյանց: Նրանք միավորված են հիերոգլիֆ գրելու մեկ համակարգով:

Տնտեսություն խմբագրել

Դեռևս XX դարի կեսերին Չինաստանը բավականին հետամնաց, հիմնականում գյուղատնտեսական երկիր էր, նրան հաճախ անվանում էին «Ասիայի հիվանդ մարդ»: Դրանից անցել է ընդամենը մի քանի տասնամյակ, բայց երկրի պատմության համար համեմատաբար այս կարճ ժամանակահատվածում Չինաստանի դերը համաշխարհային տնտեսության մեջ կտրուկ փոխվել է: ՀՆԱ-ի միջին տարեկան աճի առումով Չինաստանը նույնպես դարձել է «համաշխարհային ռեկորդակիր»՝ 10–11 %: Այս ամենը խոսում է նրա մասին, որ երկրում ընթանում է իրական «տնտեսական հրաշք»:

Հասարակական և տնտեսական վերափոխումների ընթացքը տեղի ունեցավ 1978 թվականի վերջին, այսինքն Մաո Սեդոնգի մահից երկու տարի անց: Սրա հիմնական գաղափարախոսը կամ, ինչպես նրանք հաճախ ասում են, այս բարեփոխումների ճարտարապետը Դեն Սյաոպինն էր, ով բարձր պաշտոն չէր զբաղեցնում Չինաստանի ղեկավարության կազմում:

Ընդամենը 30 տարում Չինաստանի ՀՆԱ-ն աճել է 18-ի,իսկ մեկ շնչի հաշվով աճել է 11 անգամ: Նրա տնտեսական աճի տեմպերը 2-3 անգամ ավելի բարձր են, քան աշխարհի միջին ցուցանիշը:

Բազմիցս ավելացել են աշխատողների աշխատավարձերը, գյուղացիների եկամուտները, աշխատանքի արտադրողականություն: Աղքատության մակարդակից ցածր գտնվող մարդկանց մասնաբաժինը 1978 թ.-ին 53%-ից իջել է մինչև 2006 թ.-ին 7%: Չինաստանը դարձել է խոշոր միջուկային եւ տիեզերական տերություն: 2003-ին իրականացվեց առաջին տիեզերական թռիչքը:

Այս ամենը հաջողվեց երկրում իրականացվող հիմնարար սոցիալ-տնտեսական վերափոխումների շնորհիվ:

Նախ՝ նրանք փոխեցին սեփականության իրավունքը: Չինաստանում պետական ​​միասնական սեփականության փոխարեն վերականգնվեց բազմակացուտաձև տնտեսությունը՝ 4 իրավունքի ձևերով՝ պետական, կոլեկտիվ, անհատական ​​և մասնավոր: Երկրորդ՝ ներդրումային քաղաքականությունը ենթարկվեց մեծ փոփոխությունների: Հիմնական ներդրումներն ուղղված էին ենթակառուցվածքների ստեղծմանը, առաջնահերթ ոլորտների զարգացմանը, գյուղատնտեսության, գիտության և մշակույթի, բնակարանային և կոմունալ ոլորտի առաջընթացին: Արդյունքում, ինչպես նրանք հաճախ գրում են, ամբողջ երկիրը վերածվել է մի մեծ շինհրապարակի, որին նպաստել է էժան աշխատուժը: Չինաստանի տնտեսությունում արտասահմանյան ներդրողների գրեթե 80% -ը էթնիկ չինացիներն են (խուացյաո), որոնք ապրում են արտեկրում: Երրորդ՝ ամեն ինչ արվեց Չինաստանի փակ տնտեսությունը դարձնել բաց՝ ակտիվորեն մասնակցելով աշխատանքի միջազգային աշխարհագրական բաժանմանը և ներգրավելով օտարերկրյա ներդրումներ: Չինաստանի զարգացման գործում մեծ դեր խաղաց ազատ տնտեսական գոտիների առկայությունը:


4 ազատ տնտեսական գոտիներից 3-ը՝ Շենչժենը, Չժուխայը և Շանտոուն գտնվում են Գուանդուն մարզում (երկրի հարավում):Գուանդուն մարզը մայրցամաքային Չինաստանում առաջատար է էլեկտրոնային, տեքստիլ, սննդի, դեղագործական արտադրանքների և կենցաղային տեխնիկայի արտադրությամբ:

Սահմանադրության համաձայն ՉԺՀ-ն սոցիալիստական ​​պետություն է, բայց երկիրը բնութագրվում է պետական ​​ձեռնարկությունների ստեղծած ՀՆԱ-ի մասնաբաժնի աստիճանական անկմամբ. 1998-ի 55% -ից մինչև 2011 թ. 30%:

Չինաստանը պաշտոնապես իր տնտեսական համակարգը անվանում է «չինական բնութագրիչներով սոցիալիզմի կառուցում: Շուկայական տնտեսության կառուցումը ղեկավարում է Կոմունիստական կուսակցությունը»: XXI դարի սկզբին Չինաստանը արդյունաբերական արտադրության, ինչպես նաև միջուկային ուժի և տիեզերքի առումով աշխարհում առաջին գերտերությունն է 2019 թվականին ՀՆԱ-ն ՛կազմել է 13,4 տրլն դոլլար, 1 շնչին բաժին է հասել 9580 դոլլար, իսկ Գնողունակության համարժեքությունը 25,3 տրլն դոլլար է, 1 շնչին հասնում է 18116 դոլլար


Չինաստանը աշխարհում առաջատար է օգտակար հանածոների արդյունաբերության շատ ոլորտներում(ածուխ,երկաթ, մանգան, կապար-ցինկ, ոսկի և վոլֆրամի հանքաքարեր) և մեծ չափով արդյունահանում է նաև այլ հանածոներ՝ նավթ, գազ, հազվագյուտ հողային մետաղներ, ուրան:

Չնաստանը համարվում է աշխարհում արդյունաբերական արտադրանքի ճնշող մեծամասնության խոշորագույն արտադրողը: ՉԺՀ-ն աշխարհում ամենամեծ ավտոարտադրողն է, ամեն օր այնտեղ արտադրվում են ավելի շատ մեքենաներ, քան ԱՄՆ-ն և Ճապոնիան միասին վերցրած (2007 թվականին ավելի քան 29 մլն)

Չինաստանը կառուցվող երկնաքերերի քանակով առաջ է անցել ԱՄՆ-ից և դարձել է առաջատարը: Հունան մարզի Չանշե քաղաքում պլանավորվել է կառուցել աշխարհի ամենաբարձր երկնաքերը՝ 838 մետր երկարությամբ և 220 հարկով, որը կանվանվի «Երկնային քաղաք» (Sky City) Չինական ռազմարդյունաբերական համալիրը արտադրում է բոլոր տեսակի զենքեր, այդ թվում ՝ միջուկային և ջերմամիջուկային զենքր, միջուկային և բալիստիկ հրթիռային սուզանավեր, միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ: Չինաստանը հետևողականորեն վարում է երկրի հիմնական սննդի ինքնաբավության գործընթացքը՝ այն հիմնականում պահելով 90% -ից բարձր մակարդակի վրա, ինչը նպաստում է պարենային անվտանգության խնդիրների հաջող լուծմանը մի երկրում, որը կերակրում է աշխարհի բնակչության գրեթե մեկ հինգերորդ մասը ՝ օգտագործելով աշխարհի վարելահողերի ավելի քան 9% -ը:

Գիտնականները Չինաստանում օդի աղտոտվածությունը համեմատում են միջուկային ձմռան հետ: Երկրի արևելքում գտնվող առափնյա նահանգներն ավելի արդյունաբերական են, մինչդեռ ՉԺՀ-ի շատ ներքին շրջանների բնակչությունն ավելի աղքատ է ապրում: Երկրի աղքատ շրջաններից մեկը համարվում է Տիբեթը:

Էներգետիկա խմբագրել

Երկրի տնտեսական աճի վառ ցուցանիշ է էներգիայի սպառումը: Չինաստանը առաջին տեղն է զբաղեցնում էլեկտրականության արտադրության և սպառման մեջ: Երկրում է գտնվում աշխարհի ամենամեծ ՀԷԿ-երից մեկկը և իրականացվում է ատոմակայանների կառուցման մեծ ծրագիր

Մեծ ջրամբար կառուցելու համար տեղափոխվել է ավելի քան 1.3 միլիոն մարդ, ինչը պատմության մեջ դարձել է արհեստական ​​կառույցների կառուցման համար իրականացվող ամենամեծ տեղափոխումը: Ջրամբար կառուցելու համար օգտանգործվել է 27.820 հա մշակվող հողատարածք, ջրի տակ են անցել Վանսյան և Ուշան քաղաքները:

Տրանսպորտը Չինաստանում խմբագրել

Չինաստանում է գտնվում աշխարհում ամենամեծ արագընթաց և ճեպընթաց երկաթուղային ցանցը, ինչն ավելին է, քան Ճապոնիան և Եվրոպան միասին վերցրած: 2006 թվականին Տիբեթում շահագործման է հանձնվել 402 մլրդ դոլլար արժողությամբ ամենաբարձր լեռնային երկաթուղին (ծովի մակարդակից 5072 մ): Ներկայումս Չինաստանը ականատես է լինում արագընթաց երկաթուղու շինարարության պայթյունի:

Գյուղատնտեսություն խմբագրել

Չինաստանում հողը համարվում է ազգային և կոլեկտիվ սեփականություն:1978-ի վերջին հատկապես գյուղերում սկսվեցին բարեփոխումներ: Չինաստանը մինչև այժմ համարվում է գյուղատնտեսական երկիր, սակայն անցած դարի 1950-ական թվականներին նա ձեռնամուխ եղավ լայնածավալ արդյունաբերականացմանը: 80-ականների սկզբին ՀՆԱ-ում գյուղատնտեսության մասնաբաժինը կազմում էր մոտավորապես 32%, բայց հետո այն սկսեց աստիճանաբար անկում ապրել և 2001-ին ընկավ 15.2%, իսկ 2018-ին ՝ 8%:

Գյուղատնտեսական արտադրանքի հիմնական տեսակներն են. 20-րդ դարի 90-ական թվականներին Չինաստանն աշխարհում առաջին տեղն էր զբաղեցնում հացահատիկային կուլտուրաների, մսի, բամբակի, խոզապուխտի, մրգերի, տերևային ծխախոտի արդյունահանմամբ, երկրորդն էր թեյի և բրդի արտադրության համար, իսկ երրորդ կամ չորրորդը `սոյայի, շաքարավազի և ջութի արտադրության համար Այնուամենայնիվ, մեկ շնչի հաշվով արտադրության ծավալը փոքր է


Զբոսաշրջություն խմբագրել

Արտագնա տուրիզմը ՉԺՀ-ում սկսվել է 1983 թվականից, երբ բնակիչներին հնարավորություն տրվեց իրենց հաշվին այցելել Հոնկկոնգում բնակվող հարազատներին: 1990 թվականին թույլատրվեցին անկախ ուղևերություններ կատարել դեպի Սինգապուր, Մալայզիա և Թայլանդ, իսկ 1997-ին՝ Ավստրալիա և Նոր Զելանդիա: 2008 թվականին Չինաստանի քաղաքացիներին թույլատրվեցին տուրիստական ուղևորություններ կատարել դեպի ԱՄՆ: Երկար ժամանակ արտերկիր ուղևորությունները կատարվում էին միայն խմբերի կողմից, միայն 2003 թվականին թույլատրվեցին միայնակ ճամփորդությունները: 2007 թվականից միայն տուրիստական խմբերով թույլատրվեց այցելել Թայվան և միայն 2012 թվականին կղզին Չինաստանից ընդունեց 2.42 մլն զբոսաշրջիկ: