Հակոբ Կավալենկոյի Շահգալդյան (01հունվարի 1974 թ., ք․ Չարենցավան), Հայաստանի պետական գործիչ, Հայաստանի Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի ղեկավար։

Հակոբ Կավալենկոյի Շահգալդյան
Հակոբ Կավալենկոյի Շահգալդյան
Ծնվել է01․01․1974
Ծննդավայրք․Չարենցավան
ՔաղաքացիությունՀայաստանի Հանրապետություն
Ազգությունհայ
ԿրոնՀայ առաքելական եկեղեցի
ԿրթությունՀայկական Գյուղատնտեսական Ակադեմիա
Մասնագիտությունինժեներ-մեխանիկ
ԱշխատանքՉարենցավան համայնքի ղեկավար
Գործունեությունհամայնքի ղեկավար
ԱշխատավայրՉարենցավանի համայնքապետարան
ԱմուսինԱրմինե Շահգալդյան
Պարգևներ և
մրցանակներ

2007 թվականին «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի կողմից Չարենցավանի քաղաքապետարանն արժանացել է «Ամենահրապարակային գործող կառույց» անվանակարգին:

2009 թվականին «ԴԵ Ֆակտո» ամսագիրը տարվաավագույն համայնքապետ պատվավոր կոչումը շնորհել է Հակոբ Շահգալդյանին, ի դեպ առաջինը մարզային համայնքապետերից: 2014 թվականին առաջատար «Lurer.com» լրատվական կայքի կողմից անցկացված քվեարկության արդյունքում Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը ճանաչվել է լավագույն քաղաքապետ:
ԵրեխաներՏիգրան Շահգալդյան, Վարդան Շահգալդյան
Կայքcharentsavan.am/Pages/Home/Default.aspx
Վիքիպահեստում


Կրթություն խմբագրել

1981-1991 թթ.- Չարենցավանի թիվ 2 միջնակարգ դպրոց

1991-1996 թթ.- Հայկական Գյուղատնտեսական Ակադեմիա, մասնագիտացումը՝ ինժեներ-մեխանիկ

Աշխատանքային գործունեությունը խմբագրել

1996-1998 թթ.- Չարենցավանի «Մուրճ» ԲԲԸ-ում՝ արտադրամասի վարպետ

1998-2007 թթ.- Չարենցավանի «Արմավտո» ԲԲԸ-ում՝ արտադրամասի պետ, գլխավոր տնօրենի տեղակալ, գխավոր տնօրեն

2007 թ.-ին ընտրվել, ապա 2011 և 2014 թթ-ին վերընտրվել է Չարենցավանի քաղաքապետ

2017 թ. դարձել է Չարենցավան խոշորացված համայնքի ղեկավար արդյունավետության

Կուսակցական պատկանելություն խմբագրել

Անկուսակցական

Հաջողությունների ժամանակագրություն խմբագրել

2007 թվականին «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի կողմից Չարենցավանի քաղաքապետարանն արժանացել է «Ամենահրապարակային գործող կառույց» անվանակարգին:

2009 թվականին «ԴԵ Ֆակտո» ամսագիրը տարվաավագույն համայնքապետ պատվավոր կոչումը շնորհել է Հակոբ Շահգալդյանին, ի դեպ առաջինը մարզային համայնքապետերից:

ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից Չարենցավանի 1-ին թաղամասի բակին շնորհվել է «Լավագույն Մարզկան բակ» անվանակարգը:

2010 թվականին ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից Չարենցավանին շնորհվել է «Լավագուն Մարզական համայնք» անվանակարգը:

2011 թվականին Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:

Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը պարգևատրվել է ՀՀ պաշտպանության նախարարաության հուշամեդալով:

2013 թվականին ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում անցկացված մարզական փառատոնում Չարենցավանը գրավել է առաջին տեղը:

Չարենցավանն արժանացել է «Լավագույն գենդերային համայնք» անվանակարգին:

«Սոցիոմետր» կամակերպության կողմից անցկացաված համաժողովրդական քվեարկության արդյունքում հանրային ծառայության ոլորտում Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը ստացել է ամենաբարձր վարկանիշը և «Համազգային Վստահության Խորհրդի» կողմից արժանացել է «Տարվա լավագույն քաղաքապետ» անվանակարգին:

2014 թվականին առաջատար «Lurer.com» լրատվական կայքի կողմից անցկացված քվեարկության արդյունքում Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը ճանաչվել է լավագույն քաղաքապետ:

2017 թվականին Չարենցավանը ճանաչվել է Հայաստանի Երիտասարդական մայրաքաղաք:

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել