Հաղպատ վանական համալիր

խմբագրել

Ավանդություն

խմբագրել

Մի իշխան վարպետ է կանչում վանք կառուցելու նպատակով: Վարպետն իր որդու հետ գալիս է Սանահին, և սկսում են աշխատել: Սակայն հոր, որդու և մի ենթավարպետի  միջև վեճ է ծագում: Որդին թողնում է հորը և հեռանում: Իսկ մի ուրիշ իշխան կանչում է այդ որդուն մեկ ուրիշ վանք կառուցելու համար: Եվ երբ նոր վանքի պատերը բարձրանում են՝ Սանահինից հայրը նկատում է նոր վանքը և կիրակի օրը գնում որդու մոտ: Մոտենալով կառույցին մանրակրկիտ զննում է շենքը: Լռության մեջ բոլորը սպասում էին վարպետի արձագանքին, իսկ նա ոտքը դնում է վանքի պատերից մեկին և ասում. «Հա՛խ պատ է», որը նշանակում էր «իսկական, ամուր պատ է»: Այս ասելով նա գրկում է որդուն, համբուրում և նրանք հաշտվում են: Եվ ահա այդ օրվանից էլ վանքը կոչում են Հաղպատ:  


Նյութը պատրաստելիս օգտվել ենք «Դիվան Հայ վիմագրության» աշխատությունից: https://www.armgeo.am/haghpat/

Զառնի Պառնի / հետաքրքիր փաստ/

Թանգարան՝ երկնքի տակ

Ամբողջությամբ մաքրված և վերականգնված ամրոցներում ստեղծվել է պատմական թանգարան, որտեղ ցուցադրված են տեղական բնակչության կենցաղն ու մշակույթը ներկայացնող հազվագյուտ նմուշներ, մասնավորապես՝ արոր, լուծ, կամ, կավե կժեր և տնային տնտեսության մեջ օգտագործված այլ իրեր:

«Զարնի էր» քարանձավում կա կաթկթան աղբյուր, որի ջուրը ենթարկվել է լաբորատոր փորձաքննության, և պարզվել է, որ մաքրամաքուր խմելու ջուր է։ Տեղաբնակները (Հաղպատի բնակիչները) պատմում են, որ այն որպես բուժիչ ջուր է հայտնի։ Ջուրը հավաքվում է քարե կաթսաների մեջ, որպեսզի ցանկացողները կարողանան խմել:

Քարանձավի մաքրման աշխատանքների ժամանակ, մուտքից աջ, պարսպի պատին կից, բացվել է խաղողի վերամշակման արտադրական կառույց` հնձան, որը վերաբերում է XIV-XV դարերին։ Հնձանի առկայությունը վկայում է, որ այստեղ մարդիկ ապրել ու գինեգործությամբ են զբաղվել։ Հնագույն այս զբաղմունքը վերաիմաստավորելու նպատակով է Ռուբեն Մեսրոբյանը տարածքում խաղողի այգիներ է հիմնել։ Լանջերից գտնված քարերով, որոնք ենթադրվում է, որ մատուռի մնացորդներ են եղել, կառուցվել է նաև փոքրիկ աղոթատեղի։

«Զարնի-Պարնի»-ի այցելուները այստեղից ոչ միայն վառ տպավորություններ կտանեն, այլ նաեւ կարող են ձեռք բերել թեմատիկ հուշանվերներ։ Մարդիկ, տեսնելով այս հրաշքը, տեսնելով նվիրման արդյունքը, նորովի են գնահատելու մեր ազգային արժեքները, հարգելու են մարդուն և մարդու աշխատանքը, սովորելու են սիրել ու պահպանել մեր նախնիների նյութական ու հոգևոր ժառանգությունը:

https://bidfortrip.com/event/zarni-parni-museum


Դենդրոպարկ

Դենդրոպարկ լատիներենից թարգմանած նշանակում է ծառայգի: Այգու տարածքի 17.5 հեկտարը  բնական անտառ է, իսկ 15 հեկտարը՝ զարդանախշերով ծառեր։ Այն Հարավային Կովկասի առաջին անտառային ծածկույթն է, որը ձևափոխվել է զբոսայգու: Դենդրոպարկի բույսերի մեծ մասը բերվել է Երևանի բուսաբանական այգուց, իսկ միջազգային ծրագրերի շրջանակում նաև աշխարհի այլ երկրներից: Ընդհանուր առմամբ փորձարկվել են ավելի քան 2500 բուսատեսակներ: Ներկայումս այստեղ ներկայացված է ավելի քան 500 բուսատեսակ, այդ թվում՝ փշատերև և մշտադալար  ծառեր:


Տարվա բոլոր եղանակներին Դենդրոպարկը գեղեցիկ է ու հրապուրիչ: Դենդրոպարկը կատարյալ վայր է ընտանիքով և մտերիմներով հանգստանալու համար: Կարելի է ժամերով շրջել ու չձանձրանալ այս դրախտային վայրում:

https://www.sochut.am/%D5%B8%D6%82%D5%B2%D5%B2%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80