Հեյլի ՄակՖարլանդը ծնվել է Էդմոնտում 1991թ. մարտի 29-ին, Օկլահոմա նահանգում, որտեղ էլ, որ մեծացել է: Նա երեխայի դեր է ստանձնել մի քանի բեմական ներկայացումներում, դրանցից են՝ « Տիտանիկ»-ը, «Ջութակահարը տանիքին» և «Երաժշտության ձայները»:Երկար տարիներ դերասանական հմտություններ է սովորել պրոդյուսեր Միշել Դե Լոնգի գործակալությունում (Actors Casting & Talent Services),որտեղ նա մասնակցել է այնպիսի շոուների, ինչպիսին է «Are You a Good Witch or a Bad Witch?»:Նկարահանվել է սերիալներում՝ «Գիլմորի աղջիկները», «Շտապ օգնություն», «Մտածել ինչպես հանցագործը» և ֆիլմերում`«Ամերիկյան հանցագործություն», «Fragments»: 2009թ.-ից 2011թ. նկարահանվել է ամերիկյան հեռուստասերիալում որպես 16-ամյա Էմիլի Լայթման ,«Խաբիր ինձ» (Ստի տեսություն)»: 2013թ. նկարահանվել է «Անարխիայի որդիները» սերիալի երկու սեզոններում: