Մասնակից:Lilit Sargsyan02/Ավազարկղ2

Lilit Sargsyan02/Ավազարկղ2

Նիկոլա Փելլոու (անգլ.՝ Nicola Pellow), անգլիացի մաթեմատիկոս և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի գիտնական, եղել է CERN-ում Թիմ Բերներս Լիի հետ աշխատող WWW նախագծի տասնինն անդամներից մեկը[1]։ Նա միացել է նախագծին 1990 թվականի նոյեմբերին, Լեսթերի պոլիտեխնիկական ինստիտուտում (այժմ՝ Դե Մոնֆորտի համալսարան) սովորելու տարիներին[1][2]։ Փելլոուն հիշում է, որ խորապես ծանոթ չէր ծրագրավորման լեզուներին, բացառությամբ Պասկալ և FORTRAN լեզուների, որոնք նա օգտագործել է իր կրթական ծրագրի շրջանակներում[2]։

Թիմ Բերներս Լիի WorldWideWeb վեբ զննարկիչը NeXT հարթակի համար ավարտելուց գրեթե անմիջապես հետո Փելլոուն հանձնարարություն է ստացել ստեղծելու զննարկիչ՝ օգտագործելով C ծրագրավորման լեզվում իր ձեռք բերած հմտությունները[3][2]։[4] Արդյունքում նա գրել է առաջին գծային ռեժիմի զննարկիչը, որը կարող է աշխատել նաև NeXT համակարգերից դուրս[1][5][6]։ WWW թիմը սկսել է կատարելագործել նրա աշխատանքը՝ ստեղծելով մի քանի փորձնական տարբերակներ[7][5][8]։ Փելլոուն ներգրավվել է զննարկիչը տարբեր համակարգչային համակարգերին հարմարեցնելու աշխատանքներում[9]։

Նա 1991 թվականի օգոստոսի վերջին դուրս է եկել CERN-ից, բայց վերադարձել է 1992 թվականին Ռոբերտ Կայլլիաուի հետ MacWWW-ի վրա աշխատանքն ավարտելուց հետո[10][11]։ Այն առաջին վեբ զննարկիչն էր դասական Mac OS-ի համար[9][12]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 «Ten Years Public Domain for the Original Web Software». CERN. Վերցված է 21 July 2010-ին.
  2. 2,0 2,1 2,2 Gillies, James; Cailliau, R. (2000). How the Web was Born: The Story of the World Wide Web. Oxford University Press. էջեր 6. ISBN 0192862073. «nicola pellow.»
  3. A screenshot from TBL's first web browser
  4. Isaacson, Walter (2014-10-07). The Innovators: How a Group of Hackers, Geniuses, and Geeks Created the Digital Revolution (անգլերեն). Simon and Schuster. էջ 415. ISBN 9781476708713.
  5. 5,0 5,1 «Dream team of web developers to recreate line-mode browser | CERN». home.cern. Վերցված է 2016-11-02-ին.
  6. Lasar, Matthew (2011-10-11). «Before Netscape: the forgotten Web browsers of the early 1990s». Ars Technica. Վերցված է 2014-01-08-ին.
  7. A view from Nicola Pellow's line mode browser
  8. Berners-Lee, T.J.; Cailliau, R.; Groff, J.F. (1992). «The World-Wide Web» (PDF). Computer Networks and ISDN Systems. 25 (4–5): 458. doi:10.1016/0169-7552(92)90039-S.
  9. 9,0 9,1 Stewart, Bill (2015). «Web Browser History». Living Internet. Վերցված է 21 March 2017-ին.
  10. «MacWWW: the first web browser for the Apple Macintosh platform». www.internet-guide.co.uk. Վերցված է 2016-11-02-ին.
  11. Screenshot of the first Mac web browser
  12. Berners-Lee, Tim (3 November 1992). «Macintosh Browser». World Wide Web Consortium. Վերցված է 2 June 2010-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել