Մովսիսյան Նաիրա/Ավազարկղ7

Գագիկ Դանիելի Մխեյան , հայ պետական և քաղաքական գործիչ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր[1][2]։

Կենսագրություն խմբագրել

  • 1981 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, մասնագիտությամբ ճարտարագետ-հիդրոտեխնիկ է։
  • 1972—1974 թվականներին աշխատել է Երևանի կաբելի գործարանում բանվոր։
  • 1974—1976 թվականներին ծառայել է խորհրդային բանակում[3]։
  • 1976—1981 թվականներին եղել է Երևանի կաբելի գործարանում տեխնիկ, ճարտարագետ։
  • 1982—1991 թվականներին աշխատել է որպես Մասիսի շրջխորհրդի գործկոմի կապիտալ շինարարության բաժնի ճարտարագետ-տեսուչ, կազմակերպական-հրահանգչական բաժնի վարիչ։
  • 1993—1994 թվականներին Երևանի Սպանդարյանի շրջանի սոցիալական ծառայության նպաստների բաժնի վարիչ։
  • 1999 թվականին աշխատել է ՀՀ կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի խորհրդական։
  • 1999—2003 թվականներին կուսակցական աշխատանք է կատարել «Օրինաց երկիր» կուսակցությունում։
  • 2003 թվականի մայիսի 23-ից՝ ԱԺ սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։
  • 2006 թվականից «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ.

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Мхеян, Гагик Даниелович - Юнионпедия». ru.unionpedia.org (ռուսերեն). Վերցված է 2020-12-20-ին.
  2. «National Assembly of the Republic of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2020-12-20-ին.
  3. «Мхеян Гагик Даниелович — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2020-12-20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել