Քեյսի Քոթ
Ի ծնե անուն՝Casey Morton Cott

Քեյսի Մորթոն Քոթ (անգլ.՝ Casey Morton Cott, ծնվել է 1992 թվականի օգոստոսի 8-ին)[1][2], ամերիկացի դերասան։ Առավել հայտնի է Ռիվերդեյլ հեռուստասերիալում կատարած Քեվին Քելերի դերով։

Վաղ տարիները և կրթությունը

խմբագրել

Քոթը մեծացել է Օհայո նահանգի Չագրին Ֆոլս քաղաքում։ Չավարտելով Բոսթոնի համալսարանը՝ տեղափոխվել է Քարնեգի Մելոն համալսարան, որտեղ սովորել է վայելուչ մշակույթի բաժնում։ Ավարտել է 2016 թվականին[3][4][5]։ Ունի երկու եղբայր՝ Քարլի և Քորի, վերջինս նույնպես դերասան է[4]։

Անձնական կյանքը

խմբագրել

Քեյսի Քոթը ապրում է Նյու Յորքում[3]։

Ֆիլմագրություն

խմբագրել
Տարի Հայերեն անվանում Օրիգինալ անվանում Դերը Ծանոթագրություն
2018 Այն փոքր բաները, որոնք մենք սպանել ենք All The Little Things We Kill Թրևոր Օլսոն
2019 Թալիսման Mascot Նիք Շեփարդ

Հեռուստատեսություն

խմբագրել
Տարի Հայերեն անվանում Օրիգինալ անվանում Դերը Ծանոթագրություն
2017 — այժմ Ռիվերդեյլ Riverdale Քևին Քելեր էպիզոդային դեր (առաջին եթերաշրջան), մշտական դեր (երկրորդ եթերաշրջան)
2017 Օրենք և կարգուկանոն։ Հատուկ բաժանմունք Law & Order: Special Victims Unit Լուկաս Հալ էպիզոդ «Conversion»
2018 Ինստինկտ Instinct Դինո Մորետի Էպիզոդ «Pilot»

Երաժշտական հոլովակ

խմբագրել
Տարի Անվանում Արտիստ
2017 «Why» Սաբրինա Քարփենթեր

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «CUE & A: Gigi Star Corey Cott on Pokemon, Borrowing Shoes for a Callback and The 'Dog Actor Renaissance' - Playbill». Playbill.
  2. Cott, Casey (8 августа 2017). ««Thank you for the kind birthday wishes! I have never been tagged in so many photos with @ShawnMendes. Happy birthday to you as well man!»». Twitter.
  3. 3,0 3,1 «The CW Press | Riverdale». www.cwtvpr.com. Վերցված է May 11, 2017-ին.
  4. 4,0 4,1 «'Newsies' star Corey Cott returns to Pittsburgh to cheer on brother». Pittsburgh Post-Gazette. Վերցված է May 12, 2017-ին.
  5. University, Carnegie Mellon (May 2, 2017). «Carnegie Mellon Drama Alumni Nominated for 2017 Tony Awards - News - Carnegie Mellon University». Վերցված է September 9, 2017-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել