"Բենզին, սնունդ, կացարան" ֆիլմն ամերիկյան ֆիլմ է, որը Էկրան է բարձրացել 1992 թվականին։


Ֆիլմը պատմում է մատուցողուհի Նորայի և նրա երկու դուստրերի պատմությունը։ Ընտանիքն ապրում է կցասայլում և հազիվ է ծայրը ծայրին հասցնում։ Մի օր Տրուդին ՝ Նորայի ավագ դուստրը, ով երազում է դուրս գալ աղքատությունից, ծանոթանում է Դենք անունով մի տղայի հետ։


Բրուկ Ադամս՝ Նորա Այոնի Սկայ՝ Տրուդի Ֆայրուզա Բալկ՝ Շեյդ Ջեյմս Բրոլին՝ Ջոն Էվանս Ռոբերտ Նեպպեր՝ Դանկ Դեվիդ Լենսբերի՝ Գամլետ Ջեյկոբ Վարգաս՝ Խավյեր Դոնովան Լիտչ՝ Դարիուս Կրիս Մալկի՝ Ռեյմոնդ

Ֆայրուզա Բալկը, որը ֆիլմում կատարել է Շեյդի դերը, 1993 թվականին ստացել է ամերիկյան "Independent Spirit Award" կինոմրցանակը ՝ որպես առաջին պլանի լավագույն դերասանուհի: 1992 թվականին "Elektra Records" ձայնագրման լեյբլով թողարկվել է "Բենզին, սնունդ, կացարան" ֆիլմի սաունդթրեքը, որը բաղկացած է 28 երգից։