Մասնակից:Koryun152000/Ավազարկղ

ՀԱՅԿ ԵՎ ԲԵԼ Այս Հայկը... վայելչակազմ էր, թիկնավետ, գեղագանգուր մազերով, վառվռուն աչքերով, հաստ բազուկներով։ Սա քաջ և երևելի հանդիսացավ հսկաների մեջ, դիմադրող այն բոլորին, որոնք ձեռք էին բարձրացնում բոլոր հսկաների ու դյուցազունների վրա տիրապետելու։ Սա խրոխտանալով ձեռք բարձրացրեց Բելի բռնատիրության դեմ, երբ մարդկային ցեղը սփռվում, տարածվում էր ամբողջ երկրի լայնության վրա` բազմամբոխ հսկաների, անչափ կատաղիների և ուժեղների մեջ։ Որովհետև այս ժամանակ ամեն մի մարդ կատաղած՝ սուրն ընկերի կողն էր կոխում, ձգտում էր մյուսներին տիրելու, երբ Բելին պատահմամբ հաջողվեց բռնանալ և ամբողջ երկիրը գրավել։ Հայկը, չկամենալով սրան հնազանդվել, Բաբելոնում իր Արամանյակ որդուն ունենալուց հետո չվեց, գնաց Արարադի երկիրը, որ գտնվում էր հյուսիսային կողմերում իր որդիներով, դուստրերով և որդիների որդիներով, զորավոր մարդկանցով՝ թվով մոտ երեք հարյուր հոգի և ուրիշ ընդոծիններով, նրան հարած եկվորներով և բոլոր տուն ու տեղով։ Գնում, բնակվում է մի լեռան ստորոտում, դաշտավայր տեղում, որտեղ ապրում էին սակավաթիվ մարդիկ առաջուց ցրվածներից։ Հայկը նրանց իրեն հնազանդեցնելով, այնտեղ կալվածական բնակելի տուն է շինում և տալիս է ժառանգություն Կադմոսին՝ Արամանյակի որդունԿադմոսին Իսկ ինքը իր մնացած մարդկանցով և տուն ու տեղով շարժվում է դեպի հյուսիս-արևմուտք, գալիս բնակվում է մի բարձրավանդակ դաշտում և այս լեռնադաշտի անունը կոչում է Հարք, այսինքն, թե այստեղ բնակվողները հայեր են Սերում են՝ Թորգոմի տան սերնդից։ Շինում է և մի գյուղ, որն իր անունով կոչում է Հայկաշեն։ Այստեղ էլ պատմության մեջ հիշվում է, թե այս դաշտի հարավային կողմում, մի երկայնանիստ լեռան մոտ, ապրելիս են եղել առաջինըցրվածներից սակավաթիվ մարդիկ, որոնք կամովին հնազանդվել են դյուցազնին: Նրաանց իրեն հնազանդեցնելով, այնտեղկալվածում շինում էբնակության տուն և տալիս է ժառանգություն Կադմովին՝ Արամանյակի որդուն: Սա արդարացնում է ասված անգիր հին զրույցները: ուղարկեց հյուսիսային կողմը Հայկի մոտ, որ նա գա հնազանդության և խաղաղությամբ ապրի։

— Դու ցուրտ սառնամանիքների մեջ բնակվեցիր,— ասում է,— սակայն տաքացրու և մեղմացրու քո հպարտ բնավորության ցուրտ սառնությունը և ինձ հնազանդվելով, խաղաղ ապրիր, որտեղ որ կհաճես իմ երկրում բնակվելու։ Հայկը Բելի պատգամավորներին ետ է դարձնում, խստությամբ պատասխանելով։ Ուղարկվածը վերադառնում է Բաբելոն։ Ապա Տիտանյան Բելը զորք է հավաքում նրա դեմ և հետևակ զորքի մեծ բազմությամբ գալիս, հասնում է հյուսիս՝ Արարադ երկիրը, Կադմոսի տան մոտ։ Կադմոսը փախուստ է տալիս Հայկի մոտ, իրենից առաջ արագավազ սուրհանդակներ ուղարկելով։ — Գիտցած եղիր,— ասում է,— ով մեծդ դյացազունների մեջ, որ Բելը դիմում գալիս է քո վրա անմահ քաջերով և երկնագեղ հասակով կռվող հսկաների հետ։ Եվ ես իմանալով, որ նա մոտեցել է իմ տանը, փախա և ահա տագնապահար գալիս եմ քեզ մոտ: Ուրեմն շտապիր մտածել, ինչ որ անելու ես։ Իսկ Բելը հանդուգն ու հսկա ամբոխի զորությամբ, ինչպես մի մեծ հորձանք, զառիվայրից ներքև հեղեղվելով, շտապում է հասնել Հայկի բնակության սահմանները՝ վստահ լինելով զորավոր մարդկանց քաջության և ուժի վրա։ Այս ժամանակ ուշիմ ու խոհեմ, գեղագանգուր ու զվարթաչյա հսկան շտապով հավաքում է իր որդիներին ու թոռներին՝ թվով շատ նվազ, քաջ և աղեղնավոր մարդկանց և ուրիշների, որ իրեն էին ենթարկվում, գնում հասնում է մի ծովակի ափ, որի ջրերը աղի են և իրենց մեջ մանր ձկներ են պարունակում: Եվ իր զորքերին ձայնելով, ասում է նրանց. — Երբ մենք դուրս կգանք Բելի ամբոխի դեմ, պետք է աշխատենք այն տեղին պատահել, որտեղ անցած կանգնած Կլինի Բելը քաջերի բազմության մեջ, որպեսզի կամ մեռնենք, և մեր աղխը Բելի ծառայության տակ ընկնի, կամ մեր մատների հաջողությունը նրա վրա ցույց տանք, նրա ամբոխը ցրվի, և մենք հաղթություն տանենք։ Եվ ամբողջ ասպարեզներ դեպի առաջ անցնելով, հասնում են շատ բարձր լեռների միջև մի դաշտաձև տեղ։ Եվ ջրերի հոսանքի աջ կողմում բարձրավանդակի վրա ամուր դիրք գրավելով, գլուխները վեր բարձրացնելով, տեսնում են Բելի բազմաթիվ ամբոխի անկարգ հրոսակը, որ հանդուգն հարձակումով ցիրուցան սուրում է երկրի երեսի վրա, իսկ Բելը մեծ ամբոխով հանդարտ կանգնած էր ջրի ձախ կողմում մի բլրակի վրա՝ իբրև դիտանոցում։ Հայկը ճանաչեց սպառազինված ջոկատի խումբը, որտեղ Բելը մի քանի ընտիր և սպառազինված մարդկանցով ամբոխի առաջն էր անցել, և երկար տարածություն կար նրա ու ամբոխի միջև։ Նա կրում էր նշաններ ունեցող վերջերով երկաթե գլխանոց, թիկունքի և կրծքի վրա պղնձե տախտակներ, սրունքների և թևերի վրա պահպանակներ, մեջքը կապել էր գոտի, որի ձախ կողմից կախված Էր երկսայրի սուրը։ Իր աջ ձեռքում բռնել էր հսկայական նիզակը, իսկ ձախում վահան, նրա աջ և ձախ կողմում գտնվում էին ընտիր զորականներ։ Հայկը, տեսնելով լավ սպառազինված Տիտանյանին և նրա աջ ու ձախ կողմի ընտիր մարդկանց, կանգնեցնում է Արամանյակին երկու եղբայրներով աջ կողմը, Կադմոսին իր ուրիշ երկու որդիներով՝ ձախ կողմը, որովհետև սրանք աղեղ և սուր գործածելու մեջ հաջողակ մարդիկ էին, իսկ ինքը կանգնում է առջևից, իսկ մյուս բազմությունը կանգնեցնում է իր ետևում, դասավորում է մոտավորապես՝ եռանկյունի ձևով և հանդարտ առաջ է շարժվում։ Եվ երկու կողմի հսկաները միմյանց հասնելով՝ երկրի վրա ահագին դղրդյուն բարձրացրին գրոհելով, և իրար վրա ահ ու սարսափ գցեցին իրենց հարձակումների ձևերով: Այնտեղ երկու կողմից ոչ սակավ հաղթանդամ մարդիկ, սրի բերանի հանդիպելով, թավալվում, ընկնում էին գետին, իսկ ճակատամարտը երկու կողմից էլ անլուծելի էր մնում: Այս անսպասելի սարսափելի դիպվածը տեսնելով, Տիտանյան արքան զարհուրեց և ետ–ետ քաշվելով, սկսեց բարձրանալ այն բլուրը, որտեղից իջել էր։ Որովհետև մտածում էր ամբոխի մեջ ամրանալ, մինչև ամբողջ զորքը հասնի, որպեսզի նորից ճակատ կազմի։ Աղեղնավոր Հայկը, այս բանը հասկանալով, իրեն առաջ է նետում, մոտ է հասնում արքային, մինչև վերջը քաշում է լայնալիճ աղեղը, երեքթևյան նետը դիպցնում է նրա կրծքի տախտակին, և սլաքը շեշտակի անցնելով նրա թիկունքի միջով, գետին է խրվում, և գոռոզացած Տիտանյանը այս կերպով կործանվում, ընկնում է վայր ու շունչը փչում։ Իսկ ամբոխը, այս մեծ քաջագործությունը տեսնելով, փախչում է, ամեն մեկը՝ իր երեսը դարձածայդ այդ հաղթական հզոր Ճակատամարտի տեղը հաղթական պատերազմի պատվին շինում է դաստակերտ և անունը դնում է Հայք։ Այս պատճառով գավառն էլ մինչև այժմ կոչվում է Հայոց ձոր։ Իսկ այն բլուրը, որտեղ ընկավ Բելը քաջ զորականների հետ, Հայկը կոչեց Գերեզմանք, որ այժմ ասվում է Գերեզմանակ։ Բայց Բելի դիակը դեղերով զմռսելով՝ Հայկը հրամայում է տանել Հայք և թաղել մի բարձրավանդակ տեղում ի տես իր կանանց և որդիների։ Իսկ մեր երկիրը մեր նախնի Հայկի անունով կոչվում է Հայք։ ԵՐՎԱՆԴԱԿԵՐՏ ...Իսկ երբ արևը ծագեց մեր զորքերի դեմուդեմ, պղնձապատ վահանների ցոլքը լեռների վրա էր փայլատակում ինչպես մեծ ամպից, և (այդ ճակատից) դուրս էին թռչում մեր նախարարներից լավ զրահավորվածները ինչպես փայլատակող ճառագայթներ, որոնց տեսքից միայն պարսկական գունդը երկյուղի մեջ ընկավ, բայց մի քիչ նաև մեր գունդը, որովհետև (դիմացից) ծագած արևի պատճառով չէր կարող դեմուդեմ նայել։ Բայց երբ միմյանց ընդհարվեցին, ամպը հովանի եղավ, և մեր կողմից սաստիկ քամի փչեց պարսկական գնդի դեմ: Կռվի խառնուրդի ժամանակ Սպանդարատ Կամսարականը հանդիպեց մի մեծ խմբի, որի մեջ ղեկաց քաջ Շերգիր թագավորը, որ ճակատի մեջտեղում պինդ կանգնած էր միջին գնդի գլուխն անցած։ Սպանդարատը հարձակվեց, խումբը ճեղքեց, քաջին գետին տապալեց շանթահար եղածի նման և խումբը շուռ տալով, փախուստի մատնեց։ Եվ այսպես հունաց և հայոց զորքերն առ– հասարակ... զորացած, թշնամիների դիակներով լցրին ամբողջ դաշտը և մնացածներին փախցնելով հալածեցին: Սրանց հետ էր և աղվանից Ուռնայր թագավորը , որ խոցվելով Վասակ Մամիկոնյանի որդի Մուշեղից, պատերազմից դուրս վանվեց։ Բայց չարագործ Մերուժանը, ձիու վիրավորված լինելու պատճառով, չկարողացավ փախչողների հետ արագ հեռանալ։ Հայոց սպարապետր աճապարելով, հասավ նրա մոտ, նրա հետ եղող զորքերին կոտորեց և այն թշվառականին ձերբակալեց Կոգահովտի եղեգնուտի ափին։ Մտածելով, թե գուցե Մեծ Ներսեսը նրան փրկի, ուստի բանակ չտարավ, այլ նույն տեղերում չարագործին փչացնելու համար պատրաստ է գտնում վրանաբնակներ, որոնք կրակ էին վառել, որպեսզի միս խորովեն երկաթե շամփուրներով։ Նա, շամփուրը տաքացնելով, երկու փաթ ոլորեց պսակի ձևով և (ապա) շիկացնելով, ասաց. — Քեզ պսակում եմ, Մերուժա՛ն, որովհետև դու ձգտում էիր հայոց վրա թագավորելու, և իմ՝ ասպետիս պարտքն է քեզ պսակել իմ հայրերի իշխանության կարգով։ Եվ կրակի նման շիկացած (շամփուրը) դրեց Մերուժանի գլխին, և այսպես այն չարը սատկեց։ Այնուհետև երկիրը խաղաղվեց՝ Պապի ձեռքի տակ նվաճվելով։