Ռուս-թուրքական 1-ին պատերազմ 1568-1570 թթ (Ռուսաստանի հաղթանակ)

խմբագրել

Պատերազմ Ռուսական ցարության ևՕսմյանյան կայսրության միջև, ռուս-թուրքական պատերազմներից առաջինը։ Այս պատերազմի պատճառն է դարձել օսմանյան սուլթանի ցանկությունը վերադարձնել Աստրախանի խանությունը իր ազդեցության ոլորտ։ Ռուս-թուրքական 2-րդ պատերազմ 1676-1681 (Ոչ ոքի) Սկսել է Օսմանյան կայսրությունը՝ Ուկրաինան զավթելու համար: Չհասնելով իր նպատակին՝ Թուրքիան 1681 թ-ի հունվարի 3-ին հարկադրված ստորագրել է Բախչիսարայի (Ղրիմի խանության մայրաքաղաքը) պայմանագիրը, որով ճանաչել է Ձախափնյա Ուկրաինայի և Կիևի վերամիավորումը Ռուսաստանին: Ռուս-թուրքական 3-րդ պատերազմ 1686-1700 (Ռուսաստանի հաղթանակ) Սկսվել է 1686 թ-ին՝ հակաթուրքական «Սրբազան լիգային» (1684 թ., Ավստրիա, Ռեչ Պոսպոլիտա, Վենետիկ) Ռուսաստանի միանալուց (1686 թ.) հետո: Ավարտվել է 1700 թ-ին Կոստանդնուպոլսում՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքված պայմանագրով, որով Ազովն անցել է Ռուսաստանին: Ռուս-թուրքական 4-րդ պատերազմ 1710-1711 (Թուրքիայի հաղթանակ) Պոլտավայի ճակատամարտից հետո Թուրքիա փախած Շվեդիայի թագավոր Կառլ XII-ը Թուրքիային համոզեց պատերազմ սկսել Ռուսաստանի դեմ (1710 թվականի նոյեմբերի 20-ին)։ Սակայն Պետրոս I-ը, Թուրքիային վերադարձնելով Ազովը, կարողացավ հաշտություն կնքել և շարունակել ռազմական ակտիվ գործողությունները Մերձբալթիկայում։ Ռուս-թուրքական 5-րդ պատերազմ 1735-1739 (Ռուսաստանի հաղթանակ) 1735 թ. բռնկվեց հերթական ռուս -թուրքական պատերազմը: Այս պատերազմը ևս մեծ հույսեր ներշնչեց Թուրքիայի կողմից ստրկացված քրիստոնյա ժողովուրդներին, որոնք Ռուսաստանին դիտում էին իբրև իրենց փրկարարի։ Ռուս-թուրքական 6-րդ պատերազմ 1768-1774 (Ռուսաստանի հաղթանակ) 1768-1774 թթ ռուս-թուրքական պատերազմը միտված էր Օսմանյան կայսրության թուլացմանն ու աստիճանական փլուզմանը: Թուրքիան համեմատաբար «համեստ» խնդիրներ ուներ՝ Սև ծովի ափին ու Կովկասյան տարածաշրջանում տիրույթների ընդլայնում և Աստրախանի գրավում: Ռուս-թուրքական 7-րդ պատերազմ 1787-1792 (Ռուսաստանի հաղթանակ) 1787-1792 թվականներին տեղի ունեցած ռազմական հակամարտություն Ռուսական կայսրության և սուլթանական Թուրքիայի միջև։ 1792 թ. – Յասսինյան հաշտության պայմանագրով ավարտվեց 1787-1792 թթ. Ռուս-թուրքական պատերազմը: Ռուս-թուրքական 8-րդ պատերազմ 1806-1812 (Ռուսաստանի հաղթանակ) 1806-1812 թվականներին տեղի ունեցած ռազմական հակամարտություն Անդրկովկասում և Բալկանյան թերակղզում՝ Ռուսաստանի և Օսմանյան կայսրության միջև։ Տեղի է ունեցել այն ժամանակ, երբ շարունակվում էր ռուս-պարսկական առաջին պատերազմը։ Պատերազմի առիթը հանդիսացավ Վալախիայի և Մոլդովայի վերակացուների պաշտոնանկ անելը։ Ըստ ռուս-թուրքական 1791 թվականի պայմանագրի՝ այդ տարածքների վերակացուների նշանակումն ու ազատումը պետք է կատարվեր Ռուսաստանի համաձայնությամբ։ Ռուս-թուրքական 9-րդ պատերազմ 1821—1829 (Ռուսաստանի հաղթանակ) Հունական ազգային-ազատագրական հեղափոխություն 1821—1829 թվականներ, մեծ հեղափոխություն, հույն ժողովրդի ազատագրական պայքարը թուրքական լծի դեմ։ Նախապատրաստել է 1814 թվականին ստեղծված «Ֆիլիկի հետերիա» գաղտնի հեղափոխական ընկերությունը, որը 1820 թվականից ղեկավարել է ռուսական ծառայության գեներալ Ալեքսանդրոս Իպսիլանտիսը։ 1821 թվականի փետրվարի վերջին (մարտի սկիզբ) Իպսիլանտիսը Ցաշից (Ցասսի) դիմել է հույն ժողովրդին ապստամբության կոչով։ 1827 թվականի ապրիլին Տրեզինոսում գումարված Ազգային ժողովը Հունաստանի պրեզիդենտ ընտրեց Իոաննիս Կապոդիստրիասին (նախկին ռուսական դիվանագետ)։ Արևմտա-եվրոպակաև պետությունները այդ դիտեցին իբրև Ռուսաստանի ազդեցության ուժեղացում Հունաստանում։ Ռուս-թուրքական 10-րդ պատերազմ 1828-1829 (Ռուսաստանի հաղթանակ)

1828-1829 թվականներին տեղի ունեցած ռազմական հակամարտություն Անդրկովկասում և Բալկանյան թերակղզում՝ Ռուսական կայսրության և սուլթանական Թուրքիայի միջև։ Այն սկսվեց ռուս-պարսկական հաշտության պայմանագրից կարճ ժամանակ անց։ Ռուս-թուրքական 11-րդ պատերազմ 1853-1856 (Թուրքիայի հաղթանակ)

Ղրիմի կամ Արևելյան պատերազմ, 1853-1856 թվականներին տեղի ունեցած ռազմական հակամարտություն մի կողմից՝ Ռուսաստանի, մյուս կողմից՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի,Թուրքիայի և Սարդինիայի կոալիցիայի միջև՝ Մերձավոր Արևելքում գերիշխանության համար։ Ռազմական գործողությունները գլխավորապես ընթացել են Ղրիմի թերակղզում և հարևան շրջաններում, ինչպես նաև՝ Բալթիկ և Սպիտակ ծովերում, Հեռավոր Արևելքում։ Ռուս-թուրքական 12-րդ պատերազմ 1877-1878 (Ռուսաստանի հաղթանակ) Ռուս-թուրքական պատերազմ 1877-1878 թվականներին տեղի ունեցած ռազմական հակամարտություն Անդրկովկասում և Բալկանյան թերակղզում՝ Ռուսաստանի ևՕսմանյան կայսրության միջև։ Տեղի է ունեցել այն ժամանակ, երբ սկսվել էր արևելյան ճգնաժամը։ Պատերազմը տևեց տասն ամիս։ Ռազմական գործողություններն ընթանում էին Բալկանյան և Կովկասյան ռազմաճակատներում։ Պատերազմի սկզբի փոփոխական հաջողություններից հետո, Շիպկայի և Պլևնայի համար մղված մարտերում ռուսները վճռական հաղթանակ տարան և 1878 թվականի հունվարի 4-ին մտան Սոֆիա, ապա գրավեցին Պլովդիվն ու Ադրիանապոլիսը և մոտեցան Կոստանդնուպոլսին։ Ռուս-թուրքական 13-րդ պատերազմ 1914-1918 (Անորոշ) Կովկասյան ճակատ, Օսմանյան կայսրության և Ռուսական կայսրության միջև ռազմական հակամարտություն էր, հետագայում ներառելով նաև Ադրբեջանը, Հայաստանը,Կենտրոնական Կասպիական Բռնապետությունը և Բրիտանական կայսրությունը։ 1917 թվականի փետրվարի 23-ին ռուսաստանի հեղափոխությունից հետո ռուսական զորքի առաջխաղացումը դադարեցվեց, այնուհետև ցրվեց ռուսական կովկասյան բանակը, որին փոխարինեցինՀայկական կամավորական ջոկատները և ֆիդայական ջոկատները։ 1918 թվականին ստեղծվեց Կենտրոնական կովկասյան բռնապետությունը և Լեռնային Հայաստանի հանրապետությունը։ 1918 թվականի մարտի 3-ին Ռուսաստնի և Օսմանյան կայսրության միջև կնքվեց հաշտություն Բրեստ-Լիտովսկի պայմանագրով և 1918 թվականի հունիսի 4-ին Օսմանյան կայսրությունը ստորագրեց Բաթումի պայմանագիրը Հայաստանի հետ։ Սակայն զինված հակամարտությունը Կենտրոնական Կովկասյան բռնապետության, Լեռնային Հայաստանի և Բրիտանական զորքերի միջև շարունակվեց մինչև 1918 թվականի Հոկտեմբերի 30-ը։ ~~~~