Պատարա

Անվան ծագումնաբանություն

ԼՂՀ Ասկերանի շրջանի Պատարա համայնքը տեղաբաշխված է հանրապետության հյուսիս արևելյան հատվածում: Ասկերանի շրջկենտրոնից գտնվում է 20 կմ, իսկ Ստեփանակերտից` 24 կմ հեռավորության վրա: Համայնքը հարթավայրային է, ունի 160444 հա տարածքը, որից 593 66 հա գյուղատնտեսական նշանակության, 879 63 հա անտառային հողեր են: Պատարա համայնքի սահմանային գոտով հեսում է Բադարա գետը: Պատարա համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 815 մարդ, կա 220 տնտեսություն: Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ` անասնապահությամբ և հողագործությամբ: Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, աշակերտները սովորում են միջնակառգ դպրոցում` 106 աշակերտներ:

Պատմական Պտրեցիք (այժմ նագարա, ԼՂԻՄ, Ասկերանի շրջան) գյուղից գետի հոսանքով վեր, թավուտ անտառներում պահպանվել են մեկ տասնյակից ավելի գյուղատեղեր և նի քանի ճարտարապոտական ուշագրավ կոթող-համալիրներ: Մասնագիտական գրականության մեջ այս հուշարձանները լուրջ ուսումնասիրության չեն ենթարկվել և մանավանդ դեռևս են արտագրվել ու հրապարակվել այն բազմաթիվ միջնադարյան արձանագրություները, որոնք բարեբախտաբար պահպապանվել են այդ հնավայրերում: Գետահովտի պատմաճարտարապետական հուշարձանների գոյության և դրանց տեղադրավայրերի վերաբերյալ համառոտ տեղեկություններ տվել են տարբեր գիտնական-մասնագետներ: Ձորահովտի հնավայրերից մեր հավաքած 12-14 դարերի 25 արձանագրություններից մինչև այժմ հրապարակված են երկուսը. Մեկը Մակար եպիսկոպոս Բարխուտարյանցին կողմից, իսկ մյուսը Շ. Մկրտչյանի: Առաջին խոշոր հնավայրը, որ հայտնի է Օխտը եղցի (յոթ եկեղեցի) անվամբ, գտնվում է Պարեցիք գյուղից մոտ 8 կմ հյուսիս-արևմուտք,համանուն գետի աջ կեղմում, գետափից մոտ 1,5 կմ հեռու, բարձր, անտառածածկ բլրի թեք լանջին: Տեղանքն ունի հրվանդանի ձև: Այստեղ նկատվում են կանգուն, կիսավեր կամ հիմնահատակ քանդված 12 տարբեր շենքերի մնացորդներ: Ելնելով հնավայրի Օխտը եղցի անվանումից, թյուրիմացաբար, տարբեր կարգի շենքեր վերագրվել են եկեղեցուն և այդպիսով դառձավ յոթ եկեղեցի:Սակայն իրականում համալիրը բաղկացած է երեք եկեղեցուց, որոնցից մեկը կանգնած է առանձին, մյուս երկուսը կից են իրար: Վերջիններիցս արևելյանը հյուսիսից ունի ավանդատուն, իսկ հարավ-արևելքից նրան կից է մի փոքրիկ մատուռ: Գլխավոր կամ մեծ եկեղեցուն հյուսիսից կից է դամբարան կամ տապանատան թաղածածկ շենք: Համալիրի հարավ-արևելյան ծայրում ուղղանկյուն հատակագծով մի շենք կա, որը, հավանաբար, ծառայել է որպես գավիթ և արևմուտքից ունի մուտք: Նման մի այլ շենք, որի մուտքը բացվում է արևելքից, կիսավեր վիճակում պահպանվում է մեծ եկեղեցու հարավ-արևմտյան անկման մոտ: Հիմնահատակ ավերված երկու այլ շենքերի մնացորդներ են պահպանվել համալիրից 6-7 մ հեռու: Վերջիններիցս արևմուտք տարածվում է խաչքարերով հարուստ գերեզմանոցը, ուր ևս նկատվում են երկու տարբեր շենքերի հետքեր:Այսպիսով,հուշարձանախմբի Օխտը եղցի անվանումը զուտ ժողովրդական է և ոչ թե պատմական։ Տեղում պահպանված 12 արձանագրություններից և ոչ մեկում, ցավոք, չգրտնրվեց այս հուշարձանախմբի իսկական հնագույն անվանումը։ Հուշարձանախմբում շենքերի դասավորությունն ունի հետաքիքիր լուծում։

Կան պատմամշակութային հուշարձաններ` Օխտը եղցի վանք (12-13-րդ դարեր),Ծերանահատակ եկեղեցի (1326 թվական), գերեզմանոց 9-13-րդ դարեր, խաչքար 10-13-րդ դարեր, Օծկավանք 12-13-րդ դարեր, գյուղատեղի 9-13-րդ դարեր, ամրոց 12-13-րդ դարեր, Ամենափրկիչ եկեղեցի 13-րդ դար, Սբ. Ստեփանոս եկեղեցի 1870 թվական, ջրաղաց 19-րդ դար, հաշվառված է 159 հուշարձան։

Ահա սրանք են Օխտը եղցի հուշարձանախմբի տարածքից մեր հավաքած արձանագրությունները։ Սրանով, իհարկե, հակված չենք կարծելու, թե հնավայրում այլ արձանագրություններ չկան։ Ընդհակառակը, դրանց մի զգալի մասը խրված է հողի մեջ և կամ թաքնված հարյուրամյա մամուռի շերտի տակ։

Ինչպես նշվեց, վերոհիշյալ խաչքարներից մի քանիսի վրան քանդակված էր զենքով ու զրահով հեծյալ։ Սա եզակի դեպք չէ։ Արցախի այլ հինավուրց վանքերի շրջակայքում ևս հանդիպում են նման պատկերաքանդակներով խաչքարեր։ Իշխանների հիշատակին կանգնեցված այդօրինակ խաչքարերից է Գեղմահովիտից (ՀՍՄՀ Արտաշատի շրջանում) Էջմիածին տեղափոխված Գրիգոր Խաղբակյան (Պռոշյան) իշխանի 7233 թվականի խանթարը, որի ստորին մասում պատկերված է մեծ իշխանը ձիու վրա` զինված ու զրահապատված: Օխտը եղցուց 4-5 կմ հարավ-արևելք, Պտրեցիք գետի ձախ կողմում,բարձր լեռնալանջին են գտնվեւմ միջնադարյան բնակատեղի, ընդարձակ գերեզմանոց ու եկեղեցի: Հնավայրը ավանդաբար կոչվեց Ծերանահատակ: Եկեղեցին կառուցված է մի հրվանդանման տեղում, որտեղից բացվում է ընդարձակ տեսարան: Ինչպես Օխտը եղցու հուշարձանները, Ծերանահատակը նույնպես կառուցված է անտաշ ու կոպտատաշ քարերով և կրաշաղախով: Արձանագրությունից պարզվում է, որ եկեղեցին կառուցվել է Սմբատ իշխանի օրոք` Մխիթար երեցի պատվերով: Սմբատ 1 իշխանի վերաբերյալ պատմագրական որևէ տեղեկություն չունենք, բացի այն, որ հայտնի է իշխանի գահակալության տարիներից մեկը` 1326 թվականը: Առավել ևս մեզ հայտնի չէ Մխիթար երեցի ով լինելը, որ հիշատակված է արձանագրության չորրորդ տողում:Եկեղեցուն հարավից կից է եղել մի փոքրիկ մատուռ, որը, ցավոք, վերջին տարիներին հիմնահատակ ավերվել է:Եկեղեցուց ոչ հեռու, կիսով չափ հողի մեջ խրված, կա 1246 թվականին ութտողանոց արձանագրությամբ մի այլ խաչքար:Սրա վրա քանդակված են ղույգ միանման խաշեր:Քարի վերին մասն ավարտվում է կիսաշրջանի ձևով, իսկ ստորին մասում ունի ութտողանոց ընդարձակ արձանագրություն: Պարզվում է, որ եկեղեցու տեղում եղել է գերեղմանոց, որի անխոս ապացույցն են շուրջ 150-ի հասնող անարձանագրի խաչքարերը`9-13 դարերի բնորոշ զարդանախշերով ու ոճով: Մեկ այլ արձանագրի խաչքար ընկած է եկեղեցուց հարավ-արևելք, Ծերանահատակ հուշարձանախմբից 6-7 կմ հյուսիս-արևելք, բարձր լեռների վրա: Օծկա վանքն է ծածկված խիտ ծաևերով ու շրջապատված քարաժայռերով: Վանքը բաղկացած է եկեղեցուց, գերեզմանոցից և մի քանի ավերակ շինություններից: Ինչպես Օխտը եղցիում, այստեղ ևս խաչքարերով հարուստ միջնադարյան գերեզմանոցը տարածվում է եկեղեցուց արևմուտք: Եկեղեցին ունի միանավ թաղածածկ բազիլիկի հորինվածք, որի հյուսիսային կողմից, արևելք-արևմուտք ուղղությամբ, ի սկզբանե կցված են եղել երկու ավանդատներ: Եկեղեցին կառուցված է անտաշ քարից:Նրա ավագ խորանի հյուսիսային կողմի որմի ստորին շարվածքում պահպանվել են հնագույն եկեղեցու քանդակազարդ բեկորները: Արևմտյան ճակատում` դրսից ագուցված են եղել մի քանի սպիտակ, սրբապաշտ արձանագիր քարեր: Ցավոք, դրանք վերջին տարիներին ջարդոտվել ու տեղահան են արվել: Պահպանված երեք քարերից երկուսի վրա, որոնք դեռ տեղում են, հազիվ մի քանի տառ է նշմարվում: Դրանցից մեկը, որ ընկած է եկեղեցու ներսում` ընդարձակ արձանագրության միջնաքարերից է:20-րդ դարի սկզբին Բադարա և Հոնի գետերի ավազաններում պեղումներ է կատարել գերմանացի Էմիլ Ռոյլերը։ Բրոնզեդարյան դամբարաններից մեկում նա հայտնաբերել է սեպագիր մի ուլունք։ Այդ արձանագրությունը վերծանել է պրոֆեսոր Ի. Մեշչանինովը։ Ուլունքի վրա, այժմ գտնվում է Էրմիտաժում, գրված է (Տիեզերքի թագավոր Սադաթ Նիրարի): Հին Ասորոստանի պատմությսն մեջ հայտնի են չորս Սադաթ Նիրարի։ Դրանցից մեկը առասպելական Շամիրսմի որդին է` Սադաթ Նիրարին։ Պրոֆեսոր Ի. Մեշչանիկովի կարծիքով այդ ուլունքը Կարկառի հին շրջան է բերվել որևէ տեղական թագավորի կամ իշխանի կողմից, որը մասնակցել է Ասորեստանի դեմ մղված արշավանքներից մեկին։

Պատարայի Խրավոնդ կոչվող հանդամասում դեռ մնում է Խրավոնդ անունով մատուռ-մենաստանը։ Այն գտնվում է անտառի մեջ գրեթե կիսավեր վիճակում։ Մատուռի կից կա մի փոքրիկ շինություն, իսկ շրջակայքում խաչքարերով գերեզմանատուն, որը թույլ է տալիս ենթադրելու, որ այստեղ ժամանակին համեմատաբար ոչ մեծ բնակավայր էր։ Ոչ շինության որմում ոչ էլ խաչքարերր որևէ գրություն չի պսհպանվել, սակայն խաչքարերի ոճից կարելի է ենթադրել, որ դրանք 12-13 դարերից են։ Նման մի այլ մատուռ գտվում է նախկին սղոցագործարանի դիմաց, որին տեղացիներն անվանել են Դրբասուտ եղցի։ Սրա կառուցման մասին ևս չեն պահպանվել տեղեկություններ։ Այստեղ է գտնվում նաև Օխտը եղցի կոչվող հուշարձանախումբը։ Այն բաղկացած է եղել 13 պաշտամունքային և աշխարհիկ շենքերից, որոնք այժմ գտնվում են կիսավեր վիճակում, փլված են տանիքները և պատերը։ Վանական տարածքում կան բազմաթիվ պատկերաքանդակ խաչքարեր` ջարդված ու մշակված արձանագրություններով։ Նրանց վրա պահպանված մի քանի արձանագրություններում ընթերցվում է Սմպատ իշխան անունը։ Չորս եկեղեցիներից միայն մեկն է, որ պահպանվել է ամբողջովին: Հյուսիսայն մասում գտնվող տապանատան խաչքարի արձանագրության մեջ ընթերցվում է. «Թիւ Ոէ: 1158: Ես (Սմպատի որդի) Վասակայ կան (գնեցի զխ) աչս որդ) ոյ իմոյ Դաւ) թոնիս որ կիս (այրեա փոխ) եցաւ է Քս)»: Իսհ խաչքարի ստորին կենտրոնական մասում կա այսպիսի մի արձանագրություն.«Սմպատ Իշխան որ յի (Շեցեք)»: Տապանատան նույն որմի շարունակության վրա նույնպես կան քայքայված արձանագրություններ` կրոնական ու աշխարհիկ բովանդակության տարբեր պատկերներով: Խաչքարը կերտված է սպիտակ տուֆից, նրա բարձրությունը 1,1 մետր է, իսկ միջին լայնությունը 65 սմ: Հեծյալների պատկերավանդակներով կարևոր արձանագրություններով, զարդախմբի նրբին, հյուսկեն ցանցով պատած խաչոարեր են շարված համալիրի հարավարևելյան ծայրամասի եկեղեցու ճակատի երկայնքով: Օխտը եղցուց արահետն տանում է դեպի բերդը: Այստեղ անտառի մեջ վեր է խոյանում մի հսկա ժայռ, որի վրա պահպանվում են հին պարսպի մնացորդները: Նրա շրջապատում հյուսիսային կողմում, այժմ էլ պահպանվում են հին շենքերի մնացորդներն ու գերեզմանաքարերը: Տեղացիներն պատմում են, որ այստեղ ապրող բնակիչները ստորգետնյա անցքով հասել են գետափ և այնտեղից խմելու ջուր տարել բնակիչների համար: Պատարա գյուղի հյուսիսային մասում գտնվում է փրկիչ կամ փրկչա եկեղեցին: Շենքն այժմ էլ կանգուն է, ունի ինքնատիպ ու հետաքրքիր հորինվածք, եռանյուն խորշեր, գեղեցիկ ավանդատներ: Կառուցված է անտաշ քարից: Եկեղեցու դռանը`պատի մոտ շարված են մի քանի խաչքարեր, իսկ շրջապատում` բազմաթիվ գերեզմանաքարեր առանց գրությունների: Եղած արձանագրությունն այնքան եղծված վիճակում է, որ հնարավոր չէ ընթերցել եկեղեցու կառուցման թվականը: Նրա առաջին տողից անընթեռնելի է, այնինչ եկեղեցու կառուցման թվականը գրված է հենց առաջին տողում: Այժմ եկեղեցին կանգուն է, կատարվել են նաև մասնակի վերանորոգում, դրված է երկու երկաթե դուռ և վերակառուցված է հատակն ու բեմահարթակն: Նշվածներից բացի գյուղի հյուսիսային մասում գտնվում են ևս երկու հուշարձաններ` Ծերանահատակ ու Օծկան վանքը: Խանածախից դեպի հյուսիս, երեք կողմից առանձնացված տթարակը ժեցովուրդը կոչվում է Քղքատեղ (քաղաքատեղ): Տեղանքը հերկելու ժամանակ այդտեց հաճախակի գետնի երես են դուրս գալիս տարբեր մեծության, գույնի և տեսակի կավանոթներ, քարե աղորիքներ, արծաթե ու պղնձե դրամներ: Քաղաքատեղի շուրջը տարածված է ընդարձակ գերեզմանատունը: Հիշյալ վայրից վերև, բլրակի գլխին կանգնած է միջին մեծության մի խաչքար: Զարդանախշերի ոճական առանձնահատկությունից ելնելով կարելի է ասել, որ այս խաչքարը 13-րդ դարի գործ է: Ուրիշ բնակավայրերի, սրբավայրերի, վանական շինությունների հետքեր են արձանագրվել Բանվոր Նան, Ջալալ-Հասան տեղամասում: Իսկ խաչքարերով հարուստ հին գերեզմանատունը զբաղեցնում է Տրագետի աջափնյա բլրակի լանջը:

Ջրամատակարարումն իրականացվում է համայնքի կողմից` ինքնահոս եղանակով, համակարգը սնվում է 3 ակունքներից: Համայնքի տարածքում առկա են թվով 12 աղբյուրներ` Խնձորի բաղեր, Կապեն ծով, Սուրբեն, Պառավ, Խլեչուն, Փրկիչին, Հուլուր ծով, Մուլուքանց, Հունի, Ղասըն, Հակոբեն և Թթու ջուր:

Համայնքն ապահովված է էլեկտրաէներգիայով, առկա է նաև գազամատակարարման համակարգ: Հեռուստատեսությունը ու ռադիոն համայնքում հասանելի են: Գործում է 2,5 G բջջային կապի համակարգ, անլար հեռախոսակապ առկա է: Ինտերնետծառայությունը հասանելի է` ապահովված է Wi-Fi ինտերնետ կապով:Համայնքում գործում են առևտրի 2 օբյեկտներ: Համայնքային ենթակայության ճանապարհներն պատված են խճով և կոպճով, չմշակված կապակցող նյութերից: Տրանսպորտային կապը կարգավորված է: Ուղևորափոխադրումներն իրականացվում են Պատարա-Ստեփանակերտ-Պատարա միջշրջանային թիվ 112 կանոնավոր ավտոբուսային երթուղիներով: Պատարայի համայնքային բյուջեի ծախսերի ֆինանսավորման աղբյուրներն են ընթացիկ եկամուտները և պետական բյուջեից նպատակային հատկացումները:

Աղբյուրներ

Հ. Ղահրամանյան Տեղեկատու Լեռնային Ղարաբաղի հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ տնտեսական բնութագրեր Երևան Ճարտարագետ 2015 էջ 78-79

Աղբյուրներ խմբագրել

  • Նյութեր հայ վիմագրության Պտրեցիք Գետահովտի պատմաճարտարապետական հուշարձանները ըստ նորահայտ արձանագրությունների