ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱԿԵԴՈՆԱՑԻ
Ծնվել է Մակեդոնիայի մայրաքաղաք Պելլայում, ժառանգել է գահը 20 տարեկանում: Ստեղծել է հին աշխարհի ամենամեծ կայսրություններից մեկը: Ալեքսանդրը ճանաչված է որպես մարդկության պատմության մեջ ամենամեծ զորավարներից մեկը։ Նա հաղթել է բոլոր ճակատամարտերում:Ալեքսանդրը թագադրվել է որպես Մակեդոնիայի թագավոր իր հոր` Փիլիպոս II Մակեդոնացու սպանությունից հետո։ Ժառանգել է կայացած պետություն և հզոր բանակ։ Նրա շնորհիվ Պարսկաստանի տերությունը ջախջախվել է։ Նա գահընկեց է արել Պարսկաստանի արքա Դարեհ III -ին և հռչակել է իրեն Ասիայի տիրակալ։ 

Նա հիմնել է մոտ 70 քաղաք–գաղութներ, որոնց մեծ մասը կրում էր «Ալեքսանդրիա» անունը։ Մակեդոնացու ներդրումը համաշխարհային ռազմագիտության մեջ համարվում է անգերազանցելի: