Մասնակից:Karen karen89/Ավազարկղ

Դավիթ Հրաչյայի Հարությունյան

խմբագրել
 
Դավիթ Հրաչյայի Հարությունյան

(պրոֆեսիոնալ իրավաբան, դատավոր, ծնվել է 1982 թվականի հուլիսի 3-ին, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում)

2003 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

2005 թվականին ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան:

2003 թվականից մինչև 2004 թվականն աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատախազությունում՝ որպես ստաժոր-քննիչ:

2004 թվականից մինչև 2007 թվականն աշխատել է քննիչ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատախազությունում:

2007 թվականին աշխատել է ավագ քննիչ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատախազությունում:

2007 թվականին եղել է ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության հատկապես կարևոր գործերի քննիչ:

2007 թվականից մինչև 2011 թվականն աշխատել է որպես ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչ:

2010 թվականին ավարտել է ՀՀ դատական դպրոցը:

2011 թվականին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի փետրվարի 19-ի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ:

Ամուսնացած է, ունի երկու դուստր: