Մասնակից:Jokaalexanian/Ավազարկղ4
Լուի Վիտոն - ֆրանսիական նորաձևության տուն, որը սպառողներին է ներկայացնում ճամպրուկների, պայուսակների, նորաձև հագուստի և աքսեսուարների լայն տեսականի[1]:
Ընկերության հիմնադիր Լուի Վիտոն
խմբագրելԼուի Վիտոնը ծնվել է 1821 թվականին Ֆրանշ-Կոնտեում: Դեռևս մանկության տարիներին նա սովորել է օգտագործել իր հոր ատաղձագործի գործիքները: 14 տարեկանում, ոտքով անցնելով 400 կիլոմետր, նա փորձեց իր հաջողությունը Փարիզում: 1837 թվականին նա ընդունվում է, ճանապարհի համար նախատեսված պայուսակներ պատրաստող, վարպետի մոտ : Այն ժամանակ ճամպրուկներ դեռևս չկային: Դրանք մտածեց և ստեղծեց ինքը Լուին: Նրա կողմից առաջարկված ճամպրուկները հեղաշրջում կատարեցին ոչ միայն նորաձևության ոլորտում, այլև ամենուր: 1854 թվականին նա հիմնադրեց իր առևտրի տունը[2]:
Հոր գործի հետևորդներ
խմբագրելՆրա երեխաները շարունակեցին հոր գործը: Ժորժ Վիտոնը գլխավորեց ընկերությունը 1892 թվականին: Հենց նա ստեղծեց բոլորի կողմից ճանաչված Լուի Վիտոն մոնոգրամը: Ժորժը նաև ստեղծեց աշխարհում ամենահայտնի պայուսակը, որը դարձավ գրեթե բոլոր ճանապարհորդների անբաժան մասնիկը: 1936 թվականին ընկերությունը գլխավորեց Գաստոն Լուի Վիտոնը:
LVMH Հոլդինգ
խմբագրելԱպրանքանիշի գործունեությունը ներկայացված է Louis Vuitton Malletier (LVM) կողմից: Այն եղել է ընկերության մասնաճյուղը մինչև 1987 թվականը , որն իր մեջ ներառում էր այլ առևտրի տներ[3]:
Նորաձևություն
խմբագրել1998 թվականին Լու Վիտոնը ծավալում է իր գործունեությունը և շուկայում իր համար նոր՝ նորաձևության դաշտ է դուրս գալիս, ինչը որոշիչ դեր է խաղում ընկերության ուղղվածության փոփոխության մեջ[4]: Ընկերության գեղարվեստական նոր ղեկավարի՝ Մարկ Ջեյկոբսի հետ, հայտնվում են շրջազգեստների, կոշիկների, աքսեսուարների և ոսկերչական իրերի բաժիններ: Այսօր Լուի Վիտոնը ներկայացված է ավելի քան 53 երկրներում:
Արտաքին հղումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ http://usatoday30.usatoday.com/sports/sailing/2007-07-13-vuitton-sponsorship_N.htm
- ↑ http://www.lemonde.fr/mode/article/2013/11/04/nicolas-ghesquiere-chez-louis-vuitton_3507963_1383317.html
- ↑ http://www.bloomberg.com/news/articles/2012-05-21/louis-vuitton-tops-hermes-as-world-s-most-valuable-luxury-brand
- ↑ http://www.forbes.com/forbes/welcome/