Հայաստանի Հանրապետության ներդրումային միջավայրը համարվում է ԱՊՀ երկրների շարքում ամենաբացերից մեկը: Հայաստանի Հանրապետությունը ներդրումների նկատմամբ հայտարարել և իրականացնում է «բաց դռների» քաղաքականություն:

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշերում Օտարերկրյա ներդրողների պաշտպանություն Արտահանման հնարավորություններ Արտոնությունների համակարգ Հայաստանի ազատ տնտեսական գոտիներ Հաջողված պատմություններ Աջակցություն գործարարին Օգտակար հղումներ

==== Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշերում

====

Հայաստանի կառավարությունն իրականացնում է գործարար միջավայրի խորը և համապարփակ բարեփոխումներ` օտարերկրյա ներդրողների և գործարարների համար առաջարկելով բիզնեսի համար նպաստավոր միջավայր: Այսօր.

  • Համաձայն ՀԲ «Գործարարությամբ զբաղվելը 2015» հաշվետվության` Հայաստանը 45-րդն է 189 երկրների շարքում:
  • ԱՄՆ հեղինակավոր «Հերիթիջ ֆաունդեյշըն»-ի և «Ուոլ սթրիթ ջորնըլ»-ի կողմից ամեն տարի հրապարակվող «Տնտեսական ազատության ինդեքս» հաշվետվության համաձայն Հայաստանը իր վարկանշային միավորով (68.9 միավոր) զբաղեցրել է 41-րդ հորիզոնականը:

Տնտեսության ազատության և գործարարությամբ զբաղվելու ցուցանիշներով Հայաստանը առաջատարն է ԱՊՀ երկրների շարքում:


Օտարերկրյա ներդրողների պաշտպանություն խմբագրել

Ներդրումային ոլորտը կարգավորող հիմնական իրավական ակտն է` 1994 թվականին ընդունված «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքը (http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=34872): Հայաստանում օտարերկրյա ներդրումները ամբողջությամբ պաշտպանված են, ներդրողներն օգտվում են մի շարք երաշխիքներից և առավելություններից: Օտարերկրյա ներդրողները գործում են ընդհանուր օրենսդրությանը համապատասխան (ինչպես տեղական ընկերությունները), ինչն ապահովում է նրանց նկատմամբ ոչ խտրական վերաբերմունք: Ավելին, օտարերկրյա ներդրումները կարգավորող ՀՀ օրենսդրության փոփոխության դեպքում ներդրման պահից սկսած 5 տարվա ընթացքում, օտարերկրյա ներդրողի ցանկությամբ, կիրառվում է իրականացման պահին գործող օրենսդրությունը: Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 15-ի նիստում հավանության է արժանացել Հայաստանի Հանարապետության կառավարության և այլ երկրների կառավարությունների միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրի օրինակելի ձևը: Ներկայումս Հայաստանն ունի ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության երկկողմ համաձայնագրեր 39 երկրի հետ http://mineconomy.am/arm/508/gortsaruyt.pastatuxt.html, համաձայնագրերը բանակցության փուլում են ևս 28 երկրի հետ: 1992 թվականից Հայաստանը անդամակցում է Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնին (https://icsid.worldbank.org/ICSID/Index.jsp):

Արտահանման հնարավորություններ խմբագրել

Հայաստանի Հանրապետությունն ունի ազատ առևտրի համաձայնագրեր շուրջ 250 մլն ընդհանուր բնակչություն ունեցող ԱՊՀ անդամ երկրների մեծամասնության հետ:

Հայաստանը ներկայումս օգտվում է նաև ԱՄՆ-ի, Կանադայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի և Նորվեգիայի «Արտոնությունների ընդհանրացված համակարգերից» (GSP), որոնք ապահովում են վերոնշյալ երկրների շուկաների արտոնյալ հասանելիությունը մի շարք ապրանքատեսակների համար ներմուծման զրոյական կամ նվազեցված մաքսատուրքերի միջոցով: Հայաստանն ընդգրկված է նաև ԵՄ կողմից տրամադրվող «Արտոնությունների ընդհանրացված համալրված համակարգ» (GSP+) առևտրային ռեժիմից օգտվող երկրների ցանկում: 2014 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը:

Արտոնությունների համակարգ խմբագրել

Հայաստանում գործում են հետևյալ արտոնությունները.

  • ԱԱՀ վճարումը հետաձգվում է 1-3 տարի ժամկետով սարքավորումների ներմուծման համար:
  • ԱԱՀ վճարումը հետաձգվում է 3 տարի ժամկետով ներդրումային ծրագրերի շրջանակներում ներմուծված ապրանքների մաքսային արժեքը 200 մլն. դրամ գերազանցելու դեպքում:
  • Համապատասխան իրավական ակտերով կարող են տրվել արտոնություններ խոշոր ներդրումային ծրագրերին:
  • Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հավանության արժանացած գործարար ծրագիր իրականացնող ռեզիդենտի (բացառությամբ առևտրի կամ ֆինանսական ոլորտում գործունեություն իրականացնող ռեզիդենտի)` գործարար ծրագրի մեկնարկման ու դրան հաջորդող երկու հաշվետու տարիների շահութահարկի գումարը նվազեցվում է գործարար ծրագրի շրջանակներում ստեղծված նոր աշխատատեղերի մասով համապատասխան տարվա ընթացքում հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան համապատասխան հաշվետու տարվա համար հաշվարկված փաստացի շահութահարկի գումարի 30 տոկոսը:
  • Գործում են շահութահարկի և ԱԱՀ արտոնություններ ոսկերչության, գորգագործության, գյուղատնտեսության որորտներում, դեղագործական արտադրանքի ներմուծման համար մաքսատուրքը 0 տոկոս է:
  • Հայաստանի ազատ տնտեսական գոտիների շահագործողներն ազատված են շահութահարկի, ավելացված արժեքի հարկի, գույքահարկի և մաքսատուրքի վճարման պարտավորություններից: Իսկ գոտում պետական մարմինների կողմից ծառայությունները կմատուցվեն «մեկ պատուհան» սկզբունքով:

==== Հայաստանի ազատ տնտեսական գոտիներ

====

Հայաստանում ազատ տնտեսական գոտիների ստեղծման հիմնական նպատակն է ուղղակի օտարերկրյա ներդրումների ներգրավման, դրա արդյունքում առաջադեմ տեխնոլոգիաների ներդրման միջոցով նպաստել արտահանման ծավալների աճին, նոր աշխատատեղեր ստեղծմանը և ապահովել կայուն տնտեսական զարգացում:

Ազատ տնտեսական գոտիներում գործունեություն իրականացնողներին տրվում են հետևյալ արտոնությունները. խմբագրել

  • շահութահարկ (0%),
  • ավելացված արժեքի հարկ (0%),
  • մաքսային տուրք (0%),
  • գույքահարկ (0%):
  • ԱՏԳ-ում պետական ծառայությունները մատուցվում են մեկ պատուհան սկզբունքով:

==== Ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ դառնալու ընթացակարգը

====

Ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ կարող են դառնալ բացառապես ազատ տնտեսական գոտու կազմակերպման նպատակով կառավարության ստեղծած (հիմնադրած) կամ կառավարության որոշմամբ ընտրված իրավաբանական անձ, որն ապահովում է ազատ տնտեսական գոտում գործունեության իրականացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծումը և ծառայությունների մատուցումը.

Մասնավոր նախաձեռնությամբ ստեղծված ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ դառնալու համար անհրաժեշտ է ներկայացնել հայտ, որն իրենից ներկայացնում է հետևյալ փաստաթղթերի ամբողջությունը.

  • Դիմում
  • Կազմակերպչի կողմից մատուցվող ծառայությունների ցանկը և սակագները,
  • Ազատ տնտենսական գոտու նկարագիրը, ստեղծման նպատակը, գործունեության հիմնական ուղղությունները,
  • Գտնվելու վայրը, տարածքի հատակագիծը, տարածքում շինությունների առկայության դեպքում նաև շինությունների նախագիծը,
  • Գործարար ծրագիրը:

Կազմակերպչի հայտի գնահատման չափանիշներն են խմբագրել

  • Ազատ տնտեսական գոտու պոտենցիալ յուրաքանչյուր ռեզիդենտի գործունեության համապատասխանությունը ազատ տնտեսական գոտու ստեղծման նպատակին,
  • Կազմակերպչի կողմից մատուցվող ծառայությունների ցանկը և սակագները,
  • Ներդրումների չափը, ուղղվածությունը և ժամկետները, այդ թվում նաև ներդրումների ձևերը ֆինանսական և գույքային,
  • Օրենքով սահմանված ազատ տնտեսական գոտուն ներկայացվող պահանջներին համապատասխանությունը¸ այդ թվում ճարտարապետաշինարարական նախագիծ և վիզուալ մակետ¸
  • Ազատ տնտեսական գոտու միջազգային ճանաչման և բրենդի տարածմանն ուղղված միջոցառումները¸ այդ թվում մարքեթինգային պայմանագրերի առկայություն, ազատ տնտեսական գոտում միջազգային բրենդների և այլ շահագործողների ներգրավման և ազատ տնտեսական գոտում արտադրվող ապրանքների և մատուցվող ծառայությունների արտահանման աջակցմանն ուղղված աշխատանքները և ակնկալվող արդյունքները,
  • Ազատ տնտեսական գոտիների Կազմակերպման բնագավառում փորձը,
  • Կազմակերպչի և պետության պարտականությունների բաշխումը և կողմերի մասնակցության հարաբերակցությունը,
  • Ազատ տնտեսական գոտու ստեղծման անհրաժեշտության հիմնավորվածությունը (միայն մասնավոր նախաձեռնության պարագայում),
  • Բնապահպանական ազդեցության գնահատականը,
  • Կազմակերպչի կողմից ստեղծվելիք աշխատատեղերի քանակը և միջին աշխատավարձի չափը:

Ազատ տնտեսական գոտու շահագործող դառնալու ընթացակարգը խմբագրել

Ազատ տնտեսական գոտու շահագործող կարող են դառնալ ՀՀ-ում գրանցված առևտրային իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք ձեռնարկատիրական գործունեություն են իրականացնում բացառապես ազատ տնտեսական գոտում` գործարար ծրագրի գնահատման արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տրված համապատասխան թույլտվության և կազմակերպիչի հետ կնքված պայմանագրի հիման վրա:

Ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հայտ մշտական գործող միջգերատեսչական հանձնաժողովին: Հայտը իրենից ներկայացնում է հետևյալ փաստաթղթերի ամբողջությունը.

  • Դիմում,
  • Գործարար ծրագիր,
  • Կազմակերպչի կողմից տրամադրված տեղեկանք ազատ տնտեսական գոտում գործունեություն իրականացնելու պայմանների վերաբերյալ:

Շահագործողի գործարար ծրագրի գնահատման չափանիշներն են.

  • Արտահանման քաղաքականություն, ուղղություններ և ծավալներ,
  • Ծրագրի համապատասխանությունն ազատ տնտեսական գոտի ստեղծելու նպատակներին և գործառնական տեսակին,
  • Տեխնոլոգիական նորարարությունների կիրառումը,
  • Աշխատատեղերի քանակը և այլ սոցիալական միջոցառումները,
  • Ընդհանուր ներդրումների ծավալներ,
  • Տեղեկատվություն հիմնական ռազմավարական գործընկերների մասին (առկայության դեպքում):

Հայաստանում գործող ազատ տնտեսական գոտիներ խմբագրել

Ներկայումս Հայաստանում գործում է «Ալյանս» ազատ տնտեսական գոտին ( http://fez.am/arm/index.php ), որի կազմակերպիչն է «ՍԻՏՐՈՆԻԿՍ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ: «Ալյանս» ազատ տնտեսական գոտին կողմնորոշված է բարձր և նորարարական տեխնոլոգիաների արտադրության և արտահանման վրա: «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողներն են «Ինստիգեյթ Ռոբոտիքս» ՓԲԸ, «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» ՍՊԸ և «Էռա ՊՊ» ՍՊԸ:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 27-ի թիվ 231-Ա որոշմամբ «ԷՅ ՋԵՅ ԷՅ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲԸ տարածքում ստեղծվել է «ՄԵՐԻԴԻԱՆ» ազատ տնտեսական գոտի, որի կազմակերպիչ է ճանաչվել «ԷՅ ՋԵՅ ԷՅ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» ՓԲԸ www.meridianfez.com: Ազատ տնտեսական գոտու գործառնական տեսակը սահմանված է որպես արտադրաարդյունաբերական` ոսկերչության, ակնագործության ու ժամագործության ոլորտներում http://mineconomy.am/uploades/Meridian_Presentation.pdf:

Հաջողված պատմություններ

ԱրմԹաբ թեքնոլոջիս http://www.armtab.org Դիլիջանի միձազգային դպրոց http://www.dilijanschool.org Զորահ գինիներ http://www.zorahwines.com/ Գուրմէ Դուրմէ http://gd.am Ռենկո Արմէստեյտ https://www.cba.am/Storage/AM/downloads/stat_data_arm/Renco.pdf Հովնանյան Ինթերնեյշնլ

Աջակցություն գործարարներին խմբագրել

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հանդիսանում է կապող օղակ հետաքրքիր ու մրցունակ ծրագրեր ունեցող, սակայն որևէ ձևով օտարերկրյա ներդրողի աջակցություն պահանջող հայկական գործարար համայնքի և օտարերկրյա ներդրողների միջև: ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից USAID «EDMC» ծրագրի աջակցությամբ մշակվել է ներդրումային ծրագրի անձնագրի (investment project teaser) օրինակելի ձև (http://mineconomy.am/uploades/Cragri_andznagir.pdf), որը մասնավոր հատվածի ներկայացուցիչներին հնարավորություն է տալիս հակիրճ և պրոֆեսիոնալ ձևով պոտենցիալ ներդրողին, ռազմավարական գործընկերոջը ներկայացնել հիմնական գործարար գաղափարը, որը պահանջում է որոշակի աջակցություն: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, աջակցում է մասնավոր ներդրողներին իրենց ներդրումային ծրագրերի վերաբերյալ տեղեկատվությունը օտաերկրյա ներդրողներին հասանելի դարձնելու հարցում:

Զարգացման հայկական գործակալությունը հանդիսանում է կապող օղակ ներդրողի և պետական մարմինների համագործակցության կազմակերպման հարցում և պատասխանատու է ներդրումների խթանման, oտարերկրյա ներդրողներին և ներդրումային միջավայրի բարելավմանն աջակցության համար, ինչպես նաև ներդրողներին ծառայություններ է մատուցում «մեկ պատուհանի» սկզբունքով www.ada.am:

Արդյունաբերության զարգացման հիմնադրամը ստեղծվել է 2012 թվականին ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության շրջանակներում ոլորտային ռազմավարությունների միջոցառումների իրականացման նպատակով: Աջակցության հիմնական ուղղություններն են` արդյունաբերական ոլորտի կազմակերպությունների ներգրավման և մուտքի ապահովման միջոցառումների իրականացումւ, արտադրական գործունեության վարկավորման սուբսիդավորումը, շուկայական տեղեկատվության ապահովումը, հայկական ապրանքների նպատակային շուկաներում առաջմղման գործունեության իրականացումը, միջազգային սերտիֆիկացման համաֆինանսավորումը, միջազգային ցուցահանդեսներին մասնակցության ապահովումը և այլն:

Խորհրդատվության, հաշվապահակն հաշվառման և աուդիտի բնագավառում մասնագիտական աջակցություն կարող է ցուցաբերվել ոլորտի առաջատար KPMG, PriceWaterhouseCoopers, Ernst & Young, Deloitte, Grand Thornton, ինչպես նաև մի շարք տեղական ընկերությունների կողմից:


Օգտակար հղումներ խմբագրել

«Ներդրե՛ք Հայաստանում»

«Ձեր գործարար ուղին դեպի Հայաստան» (https://www.youtube.com/watch?v=UZFSwRybHJw )

Ներդրումային ուղեցույց. Հայաստան 2013 (http://mineconomy.am/arm/55/text.html )

«Քո բիզնեսը Հայաստանում» ուղեցույց (http://mineconomy.am/uploades/Your_Business_in_Armenia_nov_2013.pdf )

ՀՀ տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների վերաբերյալ վիճակագրություն (http://mineconomy.am/arm/55/text.html )

Զարգացման հայկական գործակալություն http://www.ada.am/arm/

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամ http://www.cf.am/arm/index.php

Արդյունաբերության զարգացման հիմնադրամ http://idf.am/

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգազման ազգային կենտրոն http://smednc.am/hy

Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատ http://www.armcci.am/am/home

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միություն http://umba.am/hy/

Գործարարության աջակցման գրասենյակ http://www.bso.am/