Նախաբան խմբագրել

Հաշմանդամություն  ունեցող  անձանց  իրավունքներ, իրավունքներ են, որոնց լիարժեք իրացումից է կախված նրանց արժանապատիվ կյանքը և հասարակության մեջ լիիրավ ինտեգրումը։

Ըստ 2018 թվականի հունվարի 1-ի  «Բժշկասոցիալական փորձաքննական գործակալության» տվյալների՝ ՀՀ-ում գրանցված հաշմանդամություն ունեցող անձանց թիվը ավելի քան 193000 է, որից 8200-ը երեխաներ են:

Աշխարհում հաշմանդամություն ունեցող մարդկանց թիվը գերազանցում է մեկ միլիարդը, որոնցից 200000-ը իրենց ամենօրյա գործունեության ընթացքում հանդիպում են զգալի դժվարությունների:

Ի՞նչ է հաշմանդամությունը, խմբագրել

Հաշմանդամությունը արդյունք է այնպիսի փոխազդեցության, որը տեղի է ունենում առողջական խնդիրներ ունեցող մարդկանց և միջավայրի սահմանափակումների, ինչպես նաև շրջապատի վերաբերմունքի միջև: Այս ամենը խոչընդոտում է նրանց՝ մյուսների հետ հավասար հիմունքներով լիարժեք և արդյունավետ մասնակցությանը հասարակական կյանքին:

Հաշմանդամություն  ունեցող  անձանց  իրավունքների  մասին  կոնվենցիան/դաշնագիրը ՄԱԿ-ի կողմից ընդունվել է 2006 թվականին, Հայաստանի կողմից վավերացվել՝ 2010-ին և ուժի մեջ է մտել նույն թվականի հոկտեմբերի 22-ին:

Դրա նպատակն է ոչ միայն նպաստել, որ հաշմանդամություն ունեցող անձինք հավասար և լիարժեք օգտվեն մարդու իրավունքներից ու հիմնարար ազատություններից, այլ նաև ապահովել նրանց արժանապատվության նկատմամբ հարգալից վերաբերմունք:

ՀՀ-ի կողմից այս կոնվենցիայի ընդունումը նշանակում է, որ այդ պահից սկսած՝ սույն փաստաթուղթը դառնում է ներպետական օրենսդրության անբաժան մաս: Իսկ ներպետական օրենսդրությունն իր հերթին պետք է համապատասխանեցվի կոնվենցիային:

Կոնվենցիայում ներառված ութ սկզբունքները պետք է ուղենիշ լինեն մասնակից պետությունների կամ անհատների կողմից ներպետական օրենսդրության և ընդհանուր քաղաքականության մշակման ընթացքում: Այդ սկզբունքներն են՝

Ընդհանուր սկզբունքներ խմբագրել

•         հարգանք արժանապատվության, անհատի ինքնուրույնության՝ ներառյալ սեփական որոշումներ կայացնելու ազատությունը, և անձի անկախության իրավունքի նկատմամբ,

·       խտրականության բացառում,

·       ներգրավածություն,

·       հարգանք հաշմանդամություն ունեցող անձանց յուրահատուկ լինելու նկատմամբ և նրանց՝ որպես մարդկային բազմազանության ու մարդկության մաս ընդունելը, հնարավորությունների հավասարություն,

·       մատչելիություն,

·       հավասարություն տղամարդկանց և կանանց միջև,

·       հարգանք հաշմանդամություն ունեցող երեխաների զարգացող հնարավորությունների և իրենց ինքնությունը պահպանելու իրավունքի նկատմամբ

 


Իրավունքները խմբագրել

Կոնվենցիան հստակեցնում է, որ որոշ մարդիկ խտրականության կարող են ենթարկվել ոչ միայն իրենց հաշմանդամության պատճառով, այլև սեռի, տարիքի, էթնիկ ծագման և/կամ այլ հիմքերով։  Նման դեպքերի առնչությամբ դաշնագիրը երկու հոդված է առանձնացրել հատուկ խմբերի՝ հաշմանդամություն ունեցող կանանց և երեխաների համար:

Կոնվենցիայով հստակ սահմանված իրավունքներն են՝

·        առանց խտրականության օրենքի առջև հավասարությունը,

·        անձի կյանքի, ազատության և անվտանգության իրավունքը,

·        օրենքով հավասարապես ճանաչումը և իրավունակությունը,

·        խոշտանգումների չենթարկվելը,

·        շահագործման, բռնությունների և չարաշահումների չենթարկվելը,

·        ֆիզիկական և մտավոր ամբողջականությունը հարգելու իրավունքը,

·        ազատ տեղաշարժվելը և քաղաքացիություն ընտրելը,

·        հասարակական կյանքով ապրելու իրավունքը,

·        արտահայտվելու և սեփական կարծիք ունենալու իրավունքը,

·        անձնական կյանքի գաղտնիության նկատմամբ հարգանքը,

·        տան և ընտանիքի նկատմամբ հարգանքը,

·        կրթության իրավունքը,

·        առողջության իրավունքը,

·        աշխատանքի իրավունքը,

·        կյանքի բավարար պայմաններ ունենալու իրավունքը,

·        քաղաքական և հասարակական կյանքին մասնակցելու իրավունքը,

·        մշակութային կյանքին մասնակցելու իրավունքը


Կոնվենցիայում օգտագործվող  սահմանումները


·        «Հաղորդակցում».   ներառում է լեզուները և տեքստերը, բրաայլյան համակարգը, շոշափման միջոցով հաղորդակցումը, խոշոր տառատեսակները, տեղեկատվության մատչելի ու բազմազան միջոցները (մուլտիմեդիաները), ինչպես նաև տպագիր նյութերի, լսողական միջոցների, դյուրըմբռնելի լեզվի, ընթերցողների, նաև հաղորդակցության ուժեղացուցիչ և այլընտրանքային մեթոդների, միջոցների ու ձևաչափերի, այդ թվում` տեղեկատվական և հաղորդակցական մատչելի տեխնոլոգիաների կիրառումը:


·        «Լեզու». ներառում է խոսակցական և շարժուձևերի՝ժեստերի լեզուն, ինչպես նաև ոչ խոսակցական լեզվի այլ ձևերը (մատչելի ձևաչափով նյութը հասանելի դարձնելը սովորելու դժվարություն ունեցող անձանց)


·        «Խտրականություն հաշմանդամության պատճառով».  հաշմանդամության պատճառով ցանկացած տարբերակում, բացառում կամ սահմանափակում, որի նպատակն է սահմանափակել կամ նվազագույնի հասցնել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ճանաչումը, կիրառումը կամ դրանցից օգտվելը քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային կամ ցանկացած այլ ոլորտում` մյուսների հետ հավասար հիմունքներով: Այն ընդգրկում է խտրականության բոլոր ձևերը` ներառյալ անհրաժեշտ հնարավորությունների տրամադրման մերժումը:


·        «Անհրաժեշտ հնարավորություններ». համապատասխան փոփոխությունների կամ շտկումների կատարում, որոնք չեն պահանջում անտեղի ջանքեր, ապահովելու համար հաշմանդամություն ունեցող անձանց` մյուսների հետ հավասար հիմունքներով մարդու իրավունքներից և հիմնարար ազատություններից օգտվելն ու դրանց կիրառումը: Այսինքն, նախաձեռնել համապատասխան քայլեր անհատական մատչելիության ապահովման նպատակով:


·        «Համընդհանուր ձևավորում». ապրանքների, միջավայրերի, ծրագրերի ու ծառայությունների ձևավորում, որը դրանք առավելագույնս գործածելի է դարձնում բոլոր մարդկանց համար` առանց դրանց հարմարվելու կամ հատուկ ձևավորման անհրաժեշտության: «Համընդհանուր ձևավորումն» ընդգրկում է հաշմանդամություն ունեցող անձանց որոշակի խմբերի համար նախատեսված օժանդակող պարագաները դրանց անհրաժեշտության դեպքում: Այս կետն ընդգրկում է նաև ապրանքների, ցուցանակների տառաչափերի, ինչպես նաև կայանման կետերի նշանների մեծությունը, լեզվական պարզ շարադրանքը, համապատասխան նկարների օգտագործումը սովորելու դժվարություններ ունեցող մարդկանց համար և այլն: 


 Հաշմանդամություն  ունեցող  անձանց  իրավունքների  մասին կոնվենցիային կից կամընտիր արձանագրություն

Այս արձանագրությունն ընդունվել է 2006 թվականի դեկտեմբերին, ուժի մեջ է մտել մայիսի 3-ին, իսկ Հայաստանը միացել է 2008 թվականին: Արձանագրությունը վավերավել է 2020 թվականին:


Մատչելիություն

Ըստ կոնվենցիայի 9-րդ հոդվածի՝


1. Հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելու և կյանքի բոլոր բնագավառներում լիակատար մասնակցության հնարավորություն ընձեռելու նպատակով մասնակից պետությունները ձեռնարկում են համապատասխան միջոցներ, որպեսզի նրանց համար մյուսների հետ հավասար հիմունքներով ապահովեն ֆիզիկական միջավայրի, փոխադրամիջոցների, տեղեկատվության և հաղորդակցության՝ ներառյալ տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաներն ու համակարգերը, ինչպես նաև այլ հարմարությունների ու ծառայությունների մատչելիությունը, որոնք հասանելի են հասարակությանը և՛ քաղաքներում, և՛ գյուղական վայրերում: Այս միջոցները, որոնք ներառում են խոչընդոտների և արգելքների բացահայտումը և վերացումը, կիրառվում են մասնավորապես.

- կառույցների, ճանապարհների, փոխադրամիջոցների, բացօթյա և փակ հաստատությունների, այդ թվում` դպրոցների, բնակելի տարածքների, բժշկական հաստատությունների և աշխատավայրերի նկատմամբ

- տեղեկատվության, հաղորդակցության և այլ ծառայությունների նկատմամբ, ներառյալ էլեկտրոնային ծառայությունները:

2. Մասնակից պետությունները համապատասխան միջոցներ են ձեռնարկում նաև.

- մշակելու, տարածելու և վերահսկելու համար հանրությանը հասանելի կամ տրամադրվող հարմարությունների և ծառայությունների մատչելիությունն ապահովող նվազագույն չափորոշիչների և ուղեցույցների իրականացումը

- ապահովելու համար, որ հանրությանը հասանելի կամ տրամադրվող հարմարություններ կամ ծառայություններ մատուցող մասնավոր ձեռնարկությունները հաշվի առնեն հաշմանդամություն ունեցող անձանց համար դրանց մատչելիության բոլոր կողմերը

- որ շահագրգիռ կողմերի համար կազմակերպեն ուսուցողական դասընթացներ հաշմանդամություն ունեցող անձանց առջև ծառացող մատչելիության հիմնահարցերի վերաբերյալ.

- հանրային նշանակության կառույցներում և հաստատություններում կիրառելու համար  Բրաայլյան  համակարգը  և դյուրընթեռնելի ու հասկանալի նշաններ տրամադրելու համար օգնության տարբեր ձևեր, այդ թվում` ուղեկցողներ, ընթերցողներ ու նշանների լեզվի թարգմանիչներ` կառույցների և հասարակական նշանակության այլ հաստատությունների մատչելիությունն ապահովելու համար.

-մշակելու համար օգնության ու աջակցության համապատասխան այլ ձևեր հաշմանդամություն ունեցող անձանց համար տեղեկատվության մատչելիությունն ապահովելու նպատակով.

որ հաշմանդամություն ունեցող անձանց համար ապահովեն տեղեկատվական ու հաղորդակցական նոր տեխնոլոգիաների ու համակարգերի, այդ թվում` ինտերնետի մատչելիությունը.

օժանդակելու համար տեղեկատվական ու հաղորդակցական մատչելի տեխնոլոգիաների ու համակարգերի նախագծմանը, մշակմանը, արտադրությանը և տարածմանը վաղ փուլում, որպեսզի նման տեխնոլոգիաները և համակարգերը հասանելի դառնան նվազագույն ծախսերով:


Հոդված 13. Արդարադատության մատչելիությունը

1.      Մասնակից պետությունները հաշմանդամություն ունեցող անձանց՝ մյուսների հետ հավասար հիմունքներով ապահովում են արդարադատության մատչելիությամբ` տրամադրելով նաև ընթացակարգային ու տարիքին համապատասխան այնպիսի հնարավորություններ, որոնք կապահովեն նրանց արդյունավետ թե՛ ուղղակի, թե՛անուղղակի մասնակցությունը, ինչպես նաև հնարավորություն կտան որպես վկաներ մասնակցել դատական բոլոր ընթացակարգերին թե՛ նախնական, թե՛ քննման փուլերում: Որպեսզի աջակցեն հաշմանդամություն ունեցող անձանց համար արդարադատության մատչելիության ապահովմանը, մասնակից պետությունները պետք է կազմակերպեն համապատասխան ուսուցողական դասընթացներ արդարադատության վարչական համակարգի աշխատակիցների, ինչպես նաև ոստիկանության և կալանավայրերի անձնակազմերի համար


Տեղեկատվության  մատչելիության  մասին կոնվենցիայում ասվում է հետևյալը.

Հոդված  21. Խոսքի ու կարծիքի ազատությունը և տեղեկատվության մատչելիությունը

Մասնակից պետությունները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ` ապահովելու  հաշմանդամություն ունեցող անձանց խոսքի և կարծիքի ազատության իրավունքը: Պետությունները նաև հնարավորություններ են ստեղծում փնտրել, ստանալ և տարածել տեղեկություններ ու գաղափարներ մյուսների հետ հավասար հիմունքներով և հաղորդակցության իրենց նախընտրած բոլոր միջոցներով` կոնվենցիայի 2-րդ հոդվածով սահմանված կարգով, այդ թվում՝

- հաշմանդամություն ունեցող անձանց ճիշտ ժամանակին ու առանց հավելյալ ծախսերի տրամադրել հասարակության համար նախատեսված տեղեկատվություն՝ մատչելի ձևաչափերով և հաշանդամության տարբեր տեսակներին հատուկ տեխնոլոգիաներով

–       պաշտոնական հարաբերություններում ընդունել ժեստերի լեզվի, Բրաայլյան համակարգի, հաղորդակցության ուժեղացուցիչ ու այլընտրանքային միջոցների, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց նախընտրած` հաղորդակցության այլ մատչելի միջոցների, տեսակների ու ձևաչափերի օգտագործումը և նպաստել դրանց կիրառմանը

- պահանջել հասարակությանը ծառայություններ մատուցող մասնավոր ձեռնարկություններից հաշմանդամություն ունեցող անձանց տեղեկատվություն տրամադրել և ծառայություններ մատուցել նրանց համար մատչելի և կիրառելի ձևաչափերում, ներառյալ համացանցի միջոցով


- զանգվածային լրատվական միջոցներից և ինտերնետի միջոցով տեղեկատվություն տրամադրողներից պահանջել ծառայությունները մատչելի դարձնել հաշմանդամություն ունեցող անձանց համար

- ընդունել շարժուձևերի/ ժեստերի լեզվի օգտագործումը և նպաստել դրա կիրառմանը


WAI (Web Accessibility Initiative) Համացանցի մատչելիության նախաձեռնություն

Համացանցի համաշխարհային համագումարը, որը համացանցի մատչելիություն նախաձեռնության կազմակերպիչն է, նախատեսում է համացանցն ավելի մատչելի դարձնել հաշմանդամություն ունեցող անձանց համար: Հաշմանդամություն ունեցող անձինք կարող են հանդիպել դժվարությունների ոչ միայն համակարգչից օգտվելու ընթացքում, այլև համացանցում տեղեկություններ/տեղեկատվություն փնտրելիս:


       Համացանցի համաշխարհային համագումար/The World Wide Web    Consortium


Թեև հաշմանդամություն ունեցող անձինք հաճախ օգտագործում են մատչելի համակարգչային սարքեր (հատուկ ծրագրերի միջոցով օգտագործվող, կառավարվող համակարգիչ, օրինակ՝ Հայաստանում տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար գործում է Արև համակարգչային ծրագիրը): Այնուամենայնիվ,  համացանցի մատչելիությունը զգալիորեն հեշտացնում է իրենց գործը, որովհետև անգամ այդ հատուկ սարքերը հաճախ ունենում են սահմանափակ հնարավորություններ և նոր տեղեկատվությունը անհրաճեշտ է լինում փնտրել ու գտնել համացանցից: Բացի այդ, մատչելի կայքերը շահութաբեր են նաև կայքը ստեղծողների համար, քանի որ դրանով նրանք լայնացնում են հնարավոր օգտատերերի շրջանակը:

Համացանցի համաշխարհային համագումարը սկսեց զբաղվել համացանցի մատչելիության նախաձեռնությամբ 1997 թվականին՝ ներգրավելով  համացանցի համաշխարհային համագումարի և ԱՄՆ-ի Սպիտակ տան անդամներին:

Հաշմանդամություն ունեցող անձանց համայնքի կողմից իրականացվող գործունեությունը ներպետական օրենսդրությանը դաշնագրում ներառված սկզբունքներին համապատասխանեցնելու համար:


Որդեգրման իրավունքը

Հոդված 23. Տան և ընտանիքի նկատմամբ հարգանքը

Հաշմանդամություն ունեցող մարդիկ, ինչպես բոլորը, ունեն ծնող դառնալու իրավունք: ՄԱԿ-ի կոնվենցիայի մասնակից պետություններն ապահովում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներն ու պարտականությունները` կապված երեխաների խնամակալության, հովանավորության, հոգաբարձության, որդեգրման կամ նման այլ ինստիտուտների հետ, եթե տվյալ հասկացությունները գոյություն ունեն ներպետական օրենսդրության մեջ: Ցանկացած պարագայում երեխայի բարձրագույն շահերը համարվում են առաջնահերթ: Մասնակից պետությունները համապատասխան աջակցություն են ցուցաբերում հաշմանդամություն ունեցող անձանց երեխաների դաստիարակության հետ կապված իրենց պարտականությունները կատարելիս:

2005 թվականին Հայաստանի կառավարության թիվ 517 որոշման համաձայն՝ հրապարակվեց այն հիվանդույթյունների ցանկը, որն ունենալու դեպքում, անձը չի կարող երեխա որդեգրել, դառնալ խնամակալ կամ խնամատար: Որոշման մեջ հաշմանդամություն բառը չի նշվում, սակայն ըստ Հայաստանի Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի՝ տվյալ ցանկի մեջ ընդգրկված հիվանդությունները համարվում են հաշմանդամություն:


Մատչելիության  ապահովման  միջազգային  փորձը

Խոչընդոտներ, որոնց  հանդիպում են  հաշմանդամություն  ունեցող  անձինք

Ելնելով կոնվենցիայում հաշմանդամություն սոցիալական մոդելի եզրույթին տրված բնորոշումից՝ հաշմանդամությունը բնութագրվում է որպես հասարակության, այլ ոչ թե անձի խնդիր: Սա նշանակում է, որ եթե միջավայրը լինի մատչելի, անձի հաշմանդամությամբ պայմանավորված տեղաշարժման խնդիրները կվերանան և հաշմանդամություն ունեցող մարդը կկարողանա ազատորեն իրացնել իր իրավունքները՝ լիարժեք մասնակցություն ունենալով կյանքի բոլոր բնագավառներում

Հաշմանդամություն ունեցող անձանց  հանդիպող խոչընդոտները լինում են  երեք տեսակ.

-Վարքագծային կամ վերաբերմունքով պայմանավորված, որոնք առաջանում են այն պարագայում, երբ հաշմանդամություն չունեցող անձինք հաշմանդամություն ունեցող անձանց հետ շփվելիս տեսնում են բացառապես նրանց խնդիրը և ոչ թե խնդիրը կրող մարդուն: Նման վերաբերմունքը կարող է արտահայտվել ծաղրի, խտրական վերաբերմունքի կամ վախի միջոցով՝ առաջացնելով նոր խոչընդոտներ:

-Միջավայրային խոչընդոտներ կամ միջավայրի անմատչելիությամբ պայմանավորված խոչընդոտներն ավելի են ընդգծում անձի հաշմանդամութունը և խանգարում են անձի ինտեգրմանը այս կամ այն միջավայրին

-Համակարգային, ինստիտուցիոնալ խաչընդոտներ՝ ներառյալ այնպիսի օրենքների,  քաղաքականությունների, ռազմավարությունների և պրակտիկայի ձևավորում, որոնց կյանքի կոչելը ինքնին խորացնում է խտրական վերաբերմունքը


Հաշմանդամություն  ունեցող  անձանց  իրավունքների  մասին  բարձրաձայնելուն ուղղված  շարժումներ աշխարհի տարբեր երկրներում  


Կանադա

Կանադայի ամենամեծ վարչական շրջանը՝ Օտտավան, 2005 թվականին սկսեց մշակել օրենսդրություն <<Մատչելիություն օտտավացի հաշմանդամություն ունեցող անձանց համար >> վերտառությամբ՝ 2025 թվականին համընդհանուր մատչելիության հասնելու նպատակով: Մի քանի տարի անց երկրում ընդունվեց մեկ այլ՝ << Մատչելի Կանադա>> որոշումը, որը վերածվեց օրենքի: Սա մատչելիության մասին առաջին  պետական օրենսդրական ակտն էր, որը տարածվում է Կանադայի կառավարության   կազմում գործող բոլոր նախարարությունների և պետական գործակալությունների վրա:


Մեծ Բրիտանիա

Մեծ Բրիտանիայում հաշմանդամություն ունեցող անձանց կողմից իրենց իրավունքների իրականացման հանդեպ վերահսկողությունը սկսվել է դեռ տասնամյակներ առաջ: << Հաշմանդամության խտրականության որոշումն ընդունվել է 1995 թվականին: /  disability discriminaton Act Ըստ դրա՝ Մեծ Բրիտանիայում խտրականությունը հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ համարվում է անօրինական հատկապես աշխատանքի, սպառողական, ծառայությունների մատուցման, կրթության և տրանսպորտի մատչելիության հարցերում: Մեծ Բրիտանայում գործող <<Հավասարության և Մարդու իրավունքների կոմիտեն աջակցում է այս որոշման մեջ ներառված դրույթների իրականացմանը: Նույնանուն որոշում կա նաև Հյուսիսային Իռլանդիայում, որի կատարմանը հետևում է տեղի <<Հավասարության և մարդու իրավունքների կոմիտեն>>:

Համաձայն  այսպես կոչված Bedroom Tax (officially the Under-occupancy penalty.. -ի << Ննջասենյակի հարկի մասին>> օրենքի նախաբանի , որի չկատարումը հանգեցնում է պատժի այդ  օրենքի մշակման և ընդունման գործում հաշմանդամություն ունեցող ակտիվիստները ունեցել են զգալի դերակատարում: Այս օրենքի ընդունման անհրաժեշտության մասին բարձրաձայնել են անկախ կյանքի իրավունքի իրացման համար բազմաթիվ ցույցերի ընթացքում:  


ԱՄՆ

Ամերիկայի միացյալ նահանգների համար1945 թվականը շրջադարձային էր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պայքարի տեսանկյունից: Հենց այդ ժամանակ մեծ թափ առան քննարկումները միջավայրային և համակարգային խոչընդոտների մասին, որոնց հանդիպում էին հաշմանդամություն ունեցող ամերիկացիները: Որպես ապացույց՝ ներկայացվում էին  այն օժանդակ սարքերի կամ անհրաժեշտ, նվազագույն հարմարեցումների պակասը, որը  հաշմանդամություն ունեցող անձանց համար կապահովեր գոնե նվազագույն մատչելիություն: Օրինակ՝ շենքերը, որոնք հեռու էին հանրային տրանսպորտի կայանատեղիներից, չունեին թեքահարթակներ: Տեսողության և լսողության խնդիրներ ունեցող անձանց համար որևէ հարմարություն նախատեսված չէր, ինչն ավելի էր խորացնում նրանց մեկուսացումը, ինչպես նաև դժվարացնում նրանց՝ բոլորի հետ հավասար պայմաններում հասարակական կյանքին ակտիվ մասնակցելու և անկախ կյանք վարելու հնարավորությունները: ANSI  Barrier Free Standard-ը

ԱՄՆ-ի պատմության մեջ կաևոր տեղ է զբաղեցնում նաև խոչընդոտներից զերծ չափորոշչի մշակումը  Թիմոթի Նյուդժենթի կողմից, որի նպատակն էր ապացուցել   միջավայրի  անմատչելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար: Այդ չափորոշիչը պետք է շենքերն ու շինությունները դարձներ մատչելի, որպեսզի ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձինք անարգել կարողանային  օգտվել դրանցից:  Այն բազմաթիվ ֆիզիոթերապեֆտների, կենսաբան-բժիշկների, կենսաինժեներների և հաշմանդամություն ունեցող անձանց կողմից իրականացված շուրջ 40 տարվա հետազոտւթյունների արդյունք է: Հենց սրա շնորհիվ ի հայտ եկան որոշակի չափանիշներ, որոնք իրենց հերթին փոխեցին առկա ծրագրերը և  շինությունները, որոնք պետք է նպաստեին անկախ տեղաշարժման  իրավունքի իրացմանը: Չափորոշիչը լայն տարածում ստացավ նաև արտասահմանում և արդեն 1960-ականներին ակտիվ կիրառվում էր նաև Ասիայում, Ճապոնիայում, Ավստրալիայում և Կանադայում:


Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների համար պայքարի ընթացքում ամենակարևոր իրադարձություններից մեկը  անկախ ապրելու պահանջի աճն էր, որը սկիզբ առավ Կալիֆորնիայում 1960-ական թվականներին Էդվարդ Ռոբերթսի և սայլակ օգտագործող այլ անձանց ջանքերի շնորհիվ: Այս շարժումը ավելի ակնառու դարձրեց, որ հաշմանդամություն ունեցող անձինք պետք է ակտիվ մասնակցություն ունենան ինչպես իրենց շահերի պաշտպանության, այնպես էլ քաղաքականությունների մշակման և իրականացման գործում, որովհետև նրանք այս հարցում լավագույն փորձագետներն են՝ լինելով խնդրի կրողներ: Անկախ կյանքի համար շարժումը նպաստեց նաև, որպեսզի հաշմանդամությունը չընկալվի միայն բժշկական մոդելի տեսանկյունից, որպեսզի անկախ ապրելու իրավունքը իրացվի բոլորի կողմից՝ անկախ անձի ախտորոշման բարդությունից: Դրան զուգահեռ՝ 1968 թվականին ընդունվեց  The Architectural Barriers Act ՝ <<Ճարտարապետական արգելքների մասին>> որոշումը, որը նախատեսում էր պետության ամբողջ տարածքում շենքերը դարձնել մատչելի ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձանց համար: Այս որոշումը համարվում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին պետականորեն ընդունված առաջին օրենսդրությունը:

Ցավոք, մտավոր խնդիրներ ունեցող անձանց համար իրենց իրավունքների մասին  ինքնուրույն բարձրագայնելը շատ ավելի դժվար է՝ իրենց խնդրի առանձնահատկություններից ելնելով: Իրենց շահերի պաշտպանությունը անհատապես իրականացնելը ավելի բարդ է նաև հաղորդակցման և արտահայտվելու դժվարություններ ունեցող անձանց համար: Նրանք ստիպված են իրենց իրավունքների պաշտպանությունը իրականացնել այլ անձանց միջոցով:

1973 թվականին ընդունված << Ամերիկյան վերականգման մասին որաշումը դարձավ օրենք the (American) Rehabilitation Act   որով նկարագրվում էին  այն ծրագրերը և ծառայությունները, որոնք պետք է մատուցվեին պետության կողմից: Սա քաղաքացիական իրավունքների մասին առաջին օրենքն էր, որը երաշխավորում էր հավասար հնարավորություններ հաշմանդամություն ունեցող անձանց համար:


Հաջորդ շրջադարձային փուլը սկզբնավորվեց 1977 թվականին այսպես կոչված՝ << 504-րդ նստացույցի>>   the 504 Sit-in  Նստացույցը որը կազմակերվել էր ակտիվիստների կողմից արվում էր <<Ամերիկյան վերականգման մասին>. Որոշման մեջ որոշ բաժիններում փոփոխություններ կատարելու նպատակով և տեղի էր ունենում ԱՄՆ-ի,, Առողջության, կրթության և սոցապահովության նախարարության /դեպարտամենտի շենքում:>> բացի այդ նստացույցից կազմակերպվել էին  ցույցերի ու նստացույցերի շարք Նյու Յորքի, Լոս Անջելոսի, Բոսթոնի, Դենվերի Չիկագոյի, Ֆիլադելֆիայի և Ատլանտայի կառավարական գրասենյակներում: Բողոքի ամենահիշարժան ցույցերից էր  նաևՍան Ֆրանցիսկոյում Ջուդիթ  Հաումաննի կողմից ղեկավարվող 25 օր տևած նստացույցը, որն իրականացվուվել է 20 հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությամբ:  Որոնք շրջափակել էին տեղի սոցապ նախարարության շենքը: Արդյունքում  վերոհիշյալ փոփոխությունների մասին որոշումը ստորագրեց դեպարտամենտի քարտուղարը: Այս ցույցը նշանակալից էր ոչ միայն այն պատճառով, որ արդյունավետ էր Այլ նաև այն պատճառով, որ այն միավորեց տարբեր  հաշմանդամություն ունեցող անձանց, օրենսդրական անհրաժեշտ փոփոխությունների հասնելու համար:


Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության պատմության մեջ հաջորդ նշանակալից իրադարձությունը Վաշինգթոնի՝Գլաուդետի համալսարանում 1988 թվականին տեղի ունեցած <<Խուլ նախագահ հիմա>> անվանումը ստացած բողոքի ակցիան է: Ութ որ տևած ցույցերի ընթացքում  ուսանողները համալսարանը վերցրել էին շրջափակման մեջ: Շրջափակումը սկսվեց այն բանից հետո, երբ համալսարանի հոգաբարձուների խորհուրդը որոշեց նախագահ նշանակել լսողության խնդիր չունեցող անձի՝ չնայած նրան, որ երեք հնարավոր թեկնածուներից երկուսն ունեին լսողության խնդիր: Ուսանողների զայրույթի պատճառն այն էր, որ համալսարանը, որը իրականացնում էր խուլ անձանց ուսուցում, իր պատմության մեջ ոչ մի անգամ  խլություն ունեցող նախագահ չի ունեցել: Ցուցարարների կողմից  ներկայացված չորս պահանջներից գլխավորը ընտրված նախագահի փոխարեն խլություն ունեցող թեկնածու ընտրելն էր: Ցույցերին մասնակցում էր մոտ 2000 մարդ՝ այդ թվում նրանք, որոնք համալսարանի ուսանողներ չէին: Ցույցերը տեղի էին ունենում ուսանողական քաղաքում/ քամփուսում, կառավարական շենքերում և փողոցներում: Արդյունքում՝ ուսանողների բոլոր պահանջները բավարարվեցին և համալսարանի նախագահ ընտրվեց Քինգ Ջորդանը, որը պատմության մեջ մնաց որպես համալսարանի առաջին լսողության խնդիր ունեցող նախագահը:

Բազմաթիվ հետազոտություններ, որոնք իրականացվել են թե՛ աշխարհի տարբեր երկրներում, թե՛ Հայաստանում, վկայում են, որ հարմարեցնելով միջավայրը հաշմանդամություն ունեցող անձանց, այն հարմար ենք դարձնում բոլորի համար, հետևաբար հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանությունը պետք է լինի առաջնահերթություն ներառականությունը պետական քաղաքականություն հռչակած պետության համար