Միաբնաության ԷությունըԵրկբնակության ներկայացուցիչները հանիրավ կերպով միաբնակ եկեղեցու հիմնադիր են համարում կոստանդուպոլսյան վանահայր Եվտիքեսին: Բայց դա,ինչպես նաև միաբանության դեմ ուղղված բազմաթիվ այլ մեղադրանքներ,անհարիր են ճշմարտությանը:Լինելով քրիստոնեության ուղղադավան և ավանդապաշտ ուղղությունը,ավանդական (դասական) միաբանությունը իր դավանաբանությունը խարսխում Ս.Գրքի և Ս. Ավանդությունների` մասնավորապես քրիստոնեության առաջին երեք Տիեզերաժոզովների (ինչպես նաև տեղական եկեղեցական ժողովների) դավանական որոշումների և ընդհանրական ու տեղական եկեղեցու Հայրերի (հատկապես`Ալեքսանդրյան) ուղղափառ բանաձևերի վրա: Ընդհանրացված, բայց հակիրճ ձևով միաբնակության վարդապետությունը կարելի է ներկայացնել հետևյալ կերպ. միաբնակների հավատամքը խարսխվում է 325թ. Նիկեայի Ա Տիեզերաժողովի Հավատո Հանգանակի վրա և այդ դիրքերից բանադրելով արիոսականությունը նրանք դավանում են, որ Որդին համագոյ (էակից) է Հայր Աստծուն և կամ նույն Հոր բնույթից է Հայ եկեղեցում «Ի Բնութենէ Հօր»: Հայր Աստծու և Աստված Լոգոսի որդու համագոյությունը, միաբնակների համոզմամբ, բացահայտում է նաև Մարդեղության հավատամքը, որպես Հիսուս Քրիստոսի փրկագործուրյան խորհրդի հիմնական պահ: Եկեղեցու Հայրերի ուղղադավան հավատքին համապատասխան, միաբնակների դավանաբանական հիմքը լրացվում է նաև Նիկեա-Կոստանդնոպոլսյան վերանորոգված հանգանակի Ս.Երրորդության հավատամքի «Մի էութիւն ևւ երեք Անձինք» բանաձևումով: Դրա համաձայն «ՄԻ Աստուածութինը անբաժանելիօրեն բաժանում է Երեք Անձերի» և «Երեք Անձինք անշփոթ կերպով միավորվում են մի Աստուածութեան մեջ»: Եվ քանի որ դա իրականում է համագոյության հիման վրա, այդ դիրքերից էլ նրանք բանադրում են մակեդոնի հերետիկոսությունը: Միաբնակ եկեղեցիները ողղափառ են համարում նաև 431թ. Եփեսոսի Տիեզերաժողովի որոշումները և այդ դիրքերից բանադրում են ապոլինարիզմը և նեստորականությունը:

Համաքրիստոնեական նշանակություն ունեցող Ա-Գ Տիեզերաժողովների հավատամքի և Կյուրեղ Ալեքսանդրացու ուղղափառ քրիստոսաբանության դիրքերից էլ նրանք դատապարտում են քաղկեդոնականությունը, որը «Մի բնութիւն Աստծոյ Բանին Մարմնացելոյ» բանաձևից նահանջելով Հիսուս Քրիստոսին համարում է`ոչ թե Աստվածամարդ այլ «Աստվածակիր մարդ»: