Heghine Khalatian/Ավազարկղ1

Ջանգեյ Դանսա- զբոսայգի դանսա, որը գտնվում է Ջանգեյ քաղաքի մոտակայքում՝ Չինաստանի հյուսիս-արևմտյան Գանսու նահանգում։ Այգին ընդգրկում է 510 կմ² տարածք։ Նախկինում գավառական պուրակ և հայտնի գեղատեսիլ վայրը, 2011 թվականի նոյեմբերին ստացավ ազգային զբոսայգու կարգավիճակ։ Հայտնի իր գունագեղ ժայռերով, այգին չինական ԶԼՄ-ի կողմիվ շնորհվեց որպես Չինաստանի ամենագեղեցիկ լանդշաֆտային կազմավորումներից մեկը[1]։

Տեղագրություն խմբագրել

 
Այգու շերտերը

Այգին տեղակայված է Քիլիանշան լեռնաշղթայի հյուսիսային նախալեռներում, Լինցե և Սունան շրջաններում, որոնք ղեկավարվում են Գանսուի նահանգի Ջանգեյի քաղաքային շրջանի վարչակազմի կողմից: Դանսայի հիմնական բնակավայրերը Քանգլ և Բայեն գյուղերն են[1]:

Այգու կենտրոնական հատվածը՝ Լինցե Դանսա գեղատեսիլ վայրը, գտնվում է Ջանգեյ քաղաքից 30 կմ արևմուտք և Լինցե շրջանից 20 կմ հարավ: Սա այգու առավել հարմարավետ և հաճախ այցելվող հատվածն է[1]: Մեկ այլ գեղատեսիլ տարածք Բինգգոուն գտնվում է Լիյուեն գետի հյուսիսային ափին, որը պաշտոնապես բացվել է 2014 թվականի օգոստոսի 3-ին[2]: Բինգգոուն ընդգրկում է 300 կմ² տարածք, իսկ ծովի մակերևույթից բարձր է 1500-2500 մ[2]: Երրորդ տարածքը, Սունան Դանսա գեղատեսիլ վայրը, գտնվում է Գանջունում՝ Լինցեից հարավ:

Բնապատկեր խմբագրել

 
Ջանգեյ ազգային զբոսայգու բնապատկերը

Ջանգեյ Դանսան հայտնի է իր անսովոր գույնի ժայռերով, որոնք հարթ և սուր են և հասնում են մի քանի հարյուր մետր բարձրության: Դրանք ձևավորվում են ավազաքարի և այլ հանքանյութերի հանածոներով, որոնք ձևավորվել են այստեղ ավելի քան 24 միլիոն տարվա ընթացքում: Արդյունքում ձևավորվեց մի տեսակ շերտավոր տորթ, որը առաջացավ նույն տեկտոնական թիթեղների շարժման արդյունքում, որի շնորհիվ ձևավորվեց Հիմալայների մի հատվածը: Քամին, անձրևն ու ժամանակը այստեղ ստեղծել են ժայռերի անսովոր ձևեր, այդ թվում աշտարակների նման ձորեր սյուներով, որոնք տարբեր գույներով, նախշերով և չափերով են[3]:

Մեդիա և տուրիզմ խմբագրել

2005 թվականին 34 խոշորագույն մեդիաները ներկայացնող լրագրողների կողմից Ջանգեյ Դանսան ճանաչվեց Չինաստանի ամենագեղեցիկ ռելիեֆներից մեկը[1]: 2009 թվականին National Geographic ամսագրի չինական տարբերակը Ջանգեյ Դանսան անվանեց Չինաստանի «վեց ամենագեղեցիկ լանդշաֆտային կազմավորումներից» մեկը: Այգին դարձել է գլխավոր տուրիստական գրավչությունը Ջանգեյի շրջակայքում: Որպեսզի այցելուների համար ավելի հեշտ լիներ ուսումնասիրել ժայռային կազմավորումները կառուցվել են մեծ թվով փայտե տախտակամածեր և մերձատար ճանապարհներ: 2014 թվականին ենթակառուցվածքների բարելավման համար 100 միլիարդ յուան է ներդրվել Բինգգոուի տարածքում[2]:

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել