ՋԵՐՄԱՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՎՈՂ ՍԻՆԹԵՋ, ատոմային թեթե միջուկների միացման կառավարվող պրոցես, որն ըն¬ թանում է բարձր ջերմաստիճաններում և ուղեկցվում էներգիայի անջատումով։ Ջ․ կ․ ս-ի իրականացման համար առավել նպատակահարմար են ջրածնի ծանր իզո¬ տոպների՝ դեյտերիումի (2Н) և տրիտիու- մի (3Н) միջե բավական մեծ արագությամբ ընթացող ռեակցիաները․ 2H + 2H—»3He-f-ո-|-3,28 Մէվ, 2Н+2Н->3Н + Р+4,03 Մէվ, 2H+3H-*4He+n+17,6 Մէվ, որոնցից առանձնապես կարեոր է վերջի¬ նը, քանի որ ընթանում է համեմատաբար ցածր ջերմաստիճաններում և ուղեկցվում զգալի էներգաանջատումով (տես Ջերմա¬ միջուկային ռեակցիաներ)։tՏրիտիումը ռադիոակտիվ է (կիսատրոհման պարբե¬ րությունը 12,5 տարի է) և բնության մեջ չի հանդիպում։ Տետեաբար, ենթադրվող ջերմամիջուկային ռեակտորի աշխատան¬ քի ապահովման համար պետք է նախա¬ տեսվի տրիտիումի վերարտադրության հնարավորություն, եթե այդ ռեակտորում որպես միջուկային վառեչիք օգտագործ¬ վելու է տրիտիում։ Այդ նպատակով դի¬ տարկվող համակարգի աշխատանքային գոտին կարող է շրջապատվել լիթիումի թեթե իզոտոպի շերտով, որում կընթանա վերարտադրության հետնյալ պրոցեսը․ 6Li+n->3H+4He։tՋերմամիջուկային ռեակցիաների հավանականությունը (էֆեկտիվ չայնական կտրվածքը), որն արագ աճում է ջերմաստիճանի հետ, նույնիսկ օպտիմալ պայմաններում անհա¬ մեմատ փոքր է լինում ատոմային բախում¬ ների էֆեկտիվ կտրվածքից։ Այդ պատ¬ ճառով սինթեզի ռեակցիաները պետք է կատարվեն բարձր ջերմաստիճանի լրիվ իոնացած պչազմայում, որտեղ ատոմնե¬ րի իոնացման ու գրգռման պրոցեսները բացակայում են, և դեյտոն-դեյտոնային կամ դեյտոն-տրիտոնային (դեյտոնը դեյ- տերիումի միջուկն է, տրիտոնը՝ տրիտիու- մի) բախումները վաղ թե ուշ ավարտվում են միջուկային սինթեզով։tՈրպեսզի T ջերմաստիճանի պլազմայում Ջ․ կ․ ս․ ունենա ոչ թե պատահական բնույթ, այլ ընթանա կարգավորված կերպով, այսին- քըն՝ որպեսզի անջատվող օգտակար էներ¬ գիան ավելի մեծ լինի, քան ծախսվողը, անհրաժեշտ է, որ պլազմայում միջուկնե¬ րի խտությունը (ո) մեծ լինի և որ պլազ¬ ման այդ խիտ ու տաք վիճակում մնա բա¬ վական երկար ժամանակ (у)։ Ջ․ կ․ ս-ի իրականացման համար անհրաժեշտ այս պայմանն արտահայտվում է, այսպես կոչ¬ ված, է ո ու ս ո ն ի չափանիշով․ n․t>f(T), որտեղ f (Т)-Ъ ռեակտորի օ․ գ․ գ-ի տրված դ արժեքի և վառելիքի ընտրված տեսակի դեպքում ջերմաստի¬ ճանի խիստ որոշակի ֆունկցիա է։ Այս-