Քրիստոնեությանը հակադրվող ուսմունքներ, Քրիստոնեության հիմնահարցերը մերժողները աշխարհաճանաչողության մասին միանգամայն տարբեր հասկացություններ ունեն՝ ագնոստիկներ,աթեիստներ, հումանիստներ։ Երբ հանգամանորեն քննում ենք այս ուսմունքներն ու տեսակետները, ապա տեսնում ենք, որ դրանք ոչ միայն անկարող են խարխլելու քրիստոնեությունը այլ ընդհակառակը՝ զորացնում են այն։

Ագնոստիկ խմբագրել

Ագնոստիկ սովորաբար համարվում է նա, ով համոզված չէ, թե Աստվախ կա։ Նա չի կարողանում Աստծո մասին վերջնական կարծիքի հանգել։ Նա կասկածող է։ Որոշ ագնոստիկներ էլ, այնուամենայնիվ, ավելի հաստատակամ են Աստծուն որոնելու խնդրում։ Դժբախտաբար շատ ագնոստիկներ իրենց համար չեն կարողացել պարզել Աստծո գոյության փաստը։ Ագնոստիցիզմը հենակետ չունի քրիստոնեությունը մերժելու համար, ավելին՝ այն քրիստոնեությունն ուսումնասիրելուդրական մի ազդակ է։

Աթեիզմ խմբագրել

Աթեիստները պնդում են, որ Աստված գոյություն չունի, սակայն նրանք հետևողական չեն իրենց հիմնախնդրում։ Այս կարգի վկայություն տալու համար հարկավոր է իմանալ, ճանաչել ողջ տիեզերքն իր ամբողջությամբ և տիրապետել ամեն գիտելիքի։ Եթե որևէ մեկն այդպիսի լիազորագիր ունենա, ապա անտարակույս կարելի է նրան Աստված համարել։Այսպիսով դուրս է գալիս,որ աթեիստը ամենագետ չէ, ուստի նա կարող է միայն հայտարարել, որ ինքը վստահ չէ կա Աստված, թե ոչ։ Իսկ աթեիստի պնդումը, թե Աստված գոյություն չունի, իսկույն նսեմանում է ուսումնասիրությունների լույսի ներքո։

Հումանիզմ խմբագրել

Հումանիստը հավատում է,որ մարդն ի վիճակի է լուծելու իր առջև ծառացած բոլոր խնդիրները։ Չնայած դրան աշխարհում հումանիզմը մեծ ժողովրդականություն է վայելում։ Իսկ այս հանգամանքը, թե <<մարդն է ամեն ինչի չափանիշը>>, ոչ մի ելք չի առաջարկում փակուղուց դուրս գալու համար։ Հումանիզմը քննադատության չի դիմանում երկու պարագայում, նախ․ մարդն ինքն իրեն, առանց Աստծուց ղեկավարվելու չի կարող հիմնել ճշմարիտ չափանիշներ՝ արժեքներ։ Երկրորդ,