Քո վերադարձին ես շատ եմ սպասել... Ճիշտ է` չեմ ասել Կարոտս մեկին, Բայց իմ աչքերը` տխուր ու սառած, Խորթ էին ամենքին... Ես միշտ էի ժպտում, Թե քեզնից առաջ, քեզ հետ` ավելի, Բնա'վ, չէի կոպտում Կյանքում ոչ մեկի... Հիմա` չարացած, Սիրտս` քարացած, Սառած աչքերս քո ճամփին հառած` Փակվել եմ իմ մեջ... Վառում է ներսից կարոտը անշեջ, Վառում է սիրտս ու հոգիս տկար, Բայց քեզ չհուզեց` դու էլ ետ չեկար... Իմ ներաշխարհի հրդեհը անտես Չունեցավ երբե'ք մի ականատես, Բայց երբ աչքերս, Սառած աչքերս Հուրը կարոտի նրանք էլ զգացին, Լուռ դիմադրելու Փորձեր արեցին, Հույզերս թաքուն, Ավա~ղ, մատնեցին... Միշտ էլ այդպես է` կարոտից մոլոր Սառած աչքերը հալվում են մի օր...

ՀԱՅԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ