Լեռնապատի վիքիակումբ/Աշխատասեղան խմբագրել

Բազմացում խմբագրել

Տեսակներից շատերին հատուկ է արտաքին բեղմնավորումը, սակայն մի քանիսի մոտ բեղմնավորումը ներքին է, (Noctophrynoides, Mertensophyne micranotis): Բազմացման եղանակները տարբեր են, ջրում գորտնկիթ դնելուց և լողալու ընդունակ շերեփուկները դուրս գալուց, մինչև ձվակենդանածնություն և ուղղակի վերգետնյա զարգացում։ Ընտանիքի ներկայացուցիչների մեծ մասը ձվադրում են կանգնած կամ հոսող ջրամբարներում։ Pelophryne ֆիլիպինյան տեսակի դոդոշները ձվերը դնում են բույսերի տերևանութներում՝ մի քանի մետր բարձրության վրա։ Որոշ տեսակների շերեփուկներ, որոնք ապրում են արագահոս գետակներում Ansonia,Atelopus զարգանում են փորային կամ որովայնային ծծիչներ, որոնքց օգնությամբ նրանք ամրանում են ստորջրյան առարկաներին։