Սուրբ Աստվածածին եկեղեցին

Արշակյան Տիգրան խմբագրել

Տիգրան Խաչիկի Արշակյան ծնվել է 2000 թվականի դեկտեմբերի 16-ին` Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում:  Ընտանիքի ավագ զավակն էր միջնակարգ կրթությունը ստացել է Ռիչարդ Հովհաննիսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցում, այնուհետև երեք տարի սովորել է Վարդենիկի կրթահամալիրում: Դպրոցն ավարտելուց հետո մասնակցել է համայնքի  կազմակերպչական գործերին, գյուղում գործում էր երիտասարդական հասարակական կազմակերպությունը: Տիգրանը իր ընկերների հետ  այդ կազմակերպության մասնակիցների շարքում էր: Նրանց շնորհիվ գյուղում կազմակերպվել են մի շարք միջոցարումներ եվ փառատոներ: Ընկերական շրջապատում շատ սիրված էր:Սիրում էր ընկերական մտերմիկ հավաքույթներ: Փոքրուց շատ աշխույժ, ժպտերես ու շատ կատակասեր երեխա էր,սիրված բոլորի կողմից: Տիգրանը նաև աղջիկների ուշադրության կենտրոնում էր: Քույրերը պատմում են, որ երբ Տիգրանը չորրորդ դասարան էր, իր դասընկերուհիներից երեքը միաժամանակ ժամադրել են Տիգրանին: Պատմում են նաև, որ փոքր ժամանակ բոլորից թաքուն ծխել է հորեղբոր ծխախոտը, բայց վերջում բռնվել որովհետև ամբողջ տունը ծխի մեջ կորած էր:

Ավարտական վերջին քննության օրը ամենամտերիմ հինգ ընկերներով որոշում են որպես դպրոցական վերջին հուշ՝ դասընկերուհու այգում մի կոնյակ պահել  և այդ ժամանակ Տիգրանը ասել էր «երբ բոլորս ամուսնանանք մեր ընտանիքներով կգանք ու կբացենք այդ կոնյակը» : Էքսկուրսիայի ժամանակ Տաթևի վանքում երազանք պահելով, ծառին կապեց իր գրպանի թաշկինակը՝ վստահ լինելով, որ այն անպայման կիրականանա։ Ուշադիր էր բոլորի նկատմամբ, ուզում էր բոլորին երջանիկ տեսնել։Երբեմն խիստ էր, պահանջկոտ, բայց դրա հետ մեկտեղ բարի էր ու ներողամիտ:

Տիգրանի հայրը՝ Խաչիկ Էդիկի Արշակյանը, մասնագիտությամբ ճարտարապետ էր, ոչինչ չէր խնայում միակ որդու համար: Նրանց նայելիս կմտածեյիր, որ ոչ թե հայր ու որդի էին այլ երկու ընկեր բոլոր հարցերն ու խնդիրները միասին էին լուծում, փորցում բոլորին լավություն անել, անկախ ամեն ինչից նրանք բոլորի լավն էին ցանկանում:Մայրը՝ Աննա Ամատունիի Օսեյանը, տնային տնտեսուհի էր, եթե տղան խնդիրներ ուներ, ապա մայրն ամեն կերպ փորձում էր հուսադրել ու թիկունք կանգնել տղային: Տիգրանը երկու քույր ունի՝Էլենն ու Մարիամը, երկուսն էլ փոքր էին Տիգրանից, նրանց երկուսին էլ շատ էր սիրում, բայց սիրելու հետ մեկտեղ շատ խիստ ու հետեվողական էր քույրերի նկատմամբ:

Ընկերները պատմում են, որ բանակ գնալու մթքից շատ ոգևորված էր:2019 թվականի  հուլիսի 25 ին զորակոչվեց բանակ: ՈՒներ  լավ մարտական ընկերներ: Տիգրանն այնտեղ ծաղիկներ էր աճեցնում կենդանիներ էր պահում, բոլորի համար շատ տարօրինակ էր, որ Տիգրանը սկսել էր ծաղիկներ աճեցնել, որովհետև առաջ երբեք ուշադրություն չէր դարձնում դրանց: Մինչ պատերազմի սկսվելը ծառայում էր Մեղրիում, այնուհետև ռազմական դրությամբ պայմանավորված, տեղափոխվել Ջաբրաիլ: Շատ երազանքներ ու նպատակներ ուներ,որոնցից ամենակարևորը թերևս սիրած աղջկա հետ նշանվելն էր, բայց պատերազմը խլեց նրանից ամեն ինչ: Տիգրանը պայքար մղեց մինչեվ վերջ: Կռվի ժամանակ Տիգրանը ոտքից վիրավորվում է այդ վիճակում,«ՈւԱԶ» մեքենայով, իր ընկերներերին 130 կմ. մեքենան վարելով հասցրել էր փոքր հոսպիտալ և էլի հետ գնացել դիրքեր, այդ ժամանակ բեկորային վիրավորումն է ստանում, բայց այս անգամ ավելի խորը: Տիգրանը վիրավորվում է հոկտեմբերի 10-ին ։ Նա նաև վիրավորված վիճակում է օգնել զինակից ընկերներին: Երբ ընկերները նրան ներքև են իջեցնում, նրանց մոտակայքում թշնամին ԱԹՍ-ով հարվածում է, ընկերներն ասում են, որ Տիգրանը փրկել է իրենց: ԱԹՍ-ից բեկորային վիրավորում ստանալուց հետո ընկերները իրեն տարել են Գորիսի  հոսպիտալ, իսկ հետո ծնողները տեղափոխել են Երևան, այդ ընթացքում Տիգրանը չորս օր կոմայի մեջ է եղել և ուշքի չգալով հոկտեմբեի14 ին մահացել:

Երբ մայրը այցելել էր Տիգրանին տեսակցելու, թեև ինքը կոմայի մեջ էր, բայց և լսում ու հասկանում էր մոր ամեն ասածը: Մայրը հանկարծ նկատել է, որ Տիգրանի աչքին արցունք կա: Նա փարատվեց նրանով, որ որդին վերջի անգամ լսել է իրեն: Եթե չլիներ պատերազմը Տիգրանը 9 ամսից կվերադառնար տուն ու  քայլ առ քայլ կհասներ իր նպատակներին,բայց ավաղ պատերազմը խլեց շատերի հույսերն ու երազանքները:

Օհանյան Վահան խմբագրել

Վահան Սուրիկի Օհանյան ծնվել է 1963 թվականի օգոստոսի 5-ին` Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում, բանվորի ընտանիքում։ Մանկուց շատ աշխույժ ու չարաճճի երեխա էր: Հայրը՝ Սուրիկ Գեվորգի Օհանյանը մասնակցել է ԽՍՀՄ պատերազմին եվ ստացել հրազենայի վիրավորում մահացել շատ վաղ տարիքում ընտանիքի ամբողջ հոգսը թողնելով կնոջ վրա: Մայրը Հասմիկ Սմբատի Օհանյանը տնային տնտեսուհի էր: Նանց ընտանիքում մեծանում էր տասներկու երեխա՝ վեց տղա, վեց աղջիկ:1970-1980 թվականներին սովորել և ավարտել է Վարդենիկի թիվ 1 միջնակարգ դպրոցը: 1981-1983 թվականներին ծառայել է խորհրդային բանակում: Բանակից վերադառնալուն պես  ծնողները ստիպել են նրան ամուսնանալ: Վահանը ունի չորս երեխա` երկու տղա, երկու աղջիկ, ունի տասներեք թոռ: Նա շատ էր սիրում աղջիկ երեխա, այդ իսկ պատճառով առանձնահատուկ ուշադրություն էր դարձնում դուստրերին ու թոռնուհիներին:

Վահանը օժտված էր մարդկային բարձր հատկանիշներով, իրեն դրսևորել է լավագույն կողմերով, ուներ օրինակելի վարք, կամքի մեծ ուժ և կարողանում էր հաղթահարել իր առջև ծառացած բոլոր դժվարությունները։

  Ցանկացած աշխատանք կամ մարտական առաջադրանք, որ հանձնարարվել էր նրան, կատարել է բարեխղճորեն և անթերի, ինչն էլ խոսում է նրա պարտաճանաչ և պատասխանատու լինելու մասին։ Այս ամենի շնորհիվ Վահանը իր կյանքում վայելել է Վարդենիկ համայնքի ողջ հասարակության սերն ու հարգանքը։

  Նա մեծ հայրենասեր էր, մաանակցել է Արցախյան հերոսամարտին, պարգևատվել է տարբեր հուշամեդալներով, երրորդ կարգի հաշմանդամ էր: Օմարի պաշտպանության մարտերի ժամանակ արկի պայթյունից ստացել է կոնտուզիա և ստացել է աջ ուսագլխից բեկորային վնասվածք և տեղափոխվել է դաշտային հոսպիտալ, հետագա բուժումը շարունակել է Վարդենիկի հիվանդանոցում, զինվորական կենսաթոշակառու էր ուներ ՀՀ ԶՈՒ կրտսեր սպայական կազմի կապիտանի ռազմական կոչում:

1992 թվականի հունիս ամսին մասնակցել է Կրոսնասելսկի շրջանի Ջիշ-Արդանիշ գյուղերի սահմանների պաշտպանությանը :1993 թվականի հունվարին Վարդենիկի «Գայլավաշտ» ջոկատի կազմում, մասնակցել է Լաչինի միջանցքի պաշտպանությանը Տիգիկ, Գյուլիբեկ, Կոբրա բարձունքի հատվածներում։ 1993 թվականի Ապրիլից ՀՀ ՊՆ 59016 Զ/Մ-ի 4 -րդ գումարտակի կազմում մասնակցել է Քելբաջարի, Օմարի լեռնանցքի և Մռավյան լեռնաշխթայի լեռան ազատագրման մարտերին: Նույն թվականի օգոստոսի 13-ին արկի պայթյունից ստացել է կոնտուզիա։ 1994 թվականին տեղափոխվելով ՀՀ ՊՆ թիվ 68617 Զ/Մ - ի (45303 գ\մ) կազմում, մասնակցել է բոլոր մարտական գործողություններին։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսվեց Արցախյան հերոսամարտը: Վահանը որպես կամավոր հոկտեմբերի 8-ին մեկնեց Արցախ՝ մասնակցելու պատերամին: Նա ամեն օր ընտանիքի անդամների հետ կապ էր հաստատում, ասում որ ամեն ինչ լավ է, որ իրենք լավ են: Վերջի հեռախոսազանգը եղել է հոկտեմբերի 10-ին հրազենային վիրավորում ստանալուց մեկ օր առաջ: Ընկերները պատմում են որ երբ վիրավորվել է, այդ վիճակում դիրքերից երգելով է իջել ու նստել մեքենան: Մեքենայի մեջ կորցնելով գիտակցությունը ընկել է կոմայի մեջ: Նրան տարել են Գորիսի հոսպիտալ: Երեք օր մնացել է այնտեղ, հոկտեմբերի13-ին տեղաոխել են Էրբունի բժշկական կենտրոն: Օրեր շարունակ ընտանիքի անդամները նրանից լուր չունեյին: Մինչև այն ժամանակ երբ լուսանկարը տեղադրել էին համացանցում ու գտել նրան: Վահանը չորս օր կոմայի մեջ էր և այդպես ուշքի չգալով հոկտեմբերի 15-ին Էրեբունի բժշկական կենտրոնում մահացել է:

Աբրոյան Արսեն խմբագրել

Արսեն Ռուբիկի Աբրոյանը ծնվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում, ընտանիքի կրտսեր զավակն է (ունի 1 քույր, 1 եղբայր): Արսենը ժամկետային զինծառայող էր, հաշված օրեր էին մնացել, որ համալրեր զորացրվածների շարքերը:

Ժամկետային զինծառայողը մինչև պատերազմը ծառայել է Սյունիքի մարզի Ագարակի զորամասում, թեժ մարտերի ընթացքում եղել է Արցախի Ջրականի՝ Ջաբրայիլի զորամասում: 20-ամյա զինծառայողը զոհվել է թուրք-ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ժամանակ:

Արսեն Աբրոյանի մայրը՝ տիկին Անժելան, պատմում է, որ Արսենը Ագարակում աչքի ընկնող զինվոր է եղել. «Ապրիլին կայացած զորավարժությունների ժամանակ իմ տղան առաջին տեղն է գրավել, բայց էնքան համեստ բնավորություն ուներ, որ մենք իր բարձր ցուցանիշի մասին իմացել ենք իր ընկերոջից: Իմ տղան շատ ակտիվ, կենսախինդ, ուրախ երեխա էր… չարաճճիություն էլ ուներ»,- պատմում է արցախյան պատերազմում զոհված հերոսի մայրը:

Ժամկետային զինծառայողը հոկտեմբերի 5-ից եղել է Ջաբրայիլում, մասնակցել թեժ մարտերին: Ընտանիքի անդամներին չի պատմել, որ իրեն տեղափոխել են և նա պատերազմի է մասնակցում: Հրադադարից հետո Արսենի ծնողները կապ են հաստատել իրենց որդու հրամանատարի հետ: Հրամանատարն ասել է, որ Արսենը հերոս է, խոստացել է, որ զինվորի ծնողներին տեսնելիս անպայաման կպատմի Արսենի սխրանքների մասին:

Ժամկետային զինծառայողի մայրն ասում է՝ «Հպարտությունս ու ցավս խառնվել են իրար: Ներքին հպարտություն եմ զգում, որ որդուս ճիշտ եմ դաստիարակել, բայց որ մամայի սրտին էլ հարցնեք, կասեի՝ բալես, թող չգնայիր: Ես իմ տղայի սխրանքը այսպես եմ մեկնաբանում՝ հայրենիքն ուներ Արսենիս կարիքը, իսկ ոնց կարելի է չպաշտպանել հայրենիքը:Միշտ կապի մեջ էինք, ընդամենը մեկ օր չկարողացանք խոսել, այդ օրը չարաբաստիկ դեպքի օրն էր՝ հոկտեմբերի 10-ը։ Զուսպ, համեստ, խոհեմ, շատ գիտեցող, բայց քիչ խոսող էր իմ Արսենը: Սիրում էր, որ տունը շեն լինի:Արսենը փոքր ժամանակ էնքան չարաճճի էր, որ իրեն անընդհատ վնասներ էր տալիս: Ես իր վրա ձայնս չեմ բարձրացրել, ոչ էլ խփել եմ: Ես լաց էի լինում, ասում էի՝ Արսեն, ախր ես մեղք եմ, ինչո՞ւ խելոք չես մնում: Մեծ աչքերով նայում էր աչքերիս մեջ, ասում էր՝ մամա, ուզում եմ չարություն չանեմ, բայց չեմ կարող խելոք մնամ: Ես մի քիչ առողջական խնդիրներ ունեմ, որ տեսներ դույլը մի տեղից մյուսն եմ դնում, վիրավորվում էր, ասում էր՝ մամա, դու մի արա, ես կանեմ: Ամեն օր ժամանակ կգտներ, որ զանգեր ասեր՝ մամա, բարի գիշեր, ես լավ եմ, հանգիստ քնի: Վերջին անգամ, որ հետը խոսեցի, ասաց՝ մամա, ինձ հարյուր օր է մնացել, ու կգամ տուն: Ասում էր՝ մամ, ես կզորացրվեմ կգամ, ես ու ախպերս պապայի հետ թև-թիկունք կլինենք, ամեն ինչ կանենք :Մտածում էր զինվորական դառնալու մասին… Արսենս բարձրահասակ էր, թիկնեղ. իրեն գեներալ էինք ասում:Իմ երեխաները իրար հետ սիրով են եղել, իրենք իրար հայացքով էին հասկանում»,- շարունակում է հերոսի մայրը:

Տիկին Անժելան ասում է՝ հերոսի մայր լինելը հպարտություն է, չնայած որ ես իմ Արսենով միշտ եմ հպարտացել. «Ես հերոսի մամա եմ ու ցավս էլ պետք է պատվով տանեմ, իմ տղեն իրոք հերոս է եղել: Ես իմ երեխուն ճիշտ եմ դաստիարակել, բայց երբ նայում եմ ներկա իրավիճակին, ասում եմ՝ Արսեն, արժե՞ր անմեղ կյանքիդ գնով»:

Մինասյան Արմեն խմբագրել

Արմեն Սմբատի Մինասյան՝ ծնվել է 2001թ հուլիսի 6֊ին Գեղարքունիկի մարզի Վարդենիկ գյուղում։ Մանկուց շատ ժպտերես, մարդամոտ ու բարի երեխա էր։ Միշտ ընկերների հետ հաշտ է եղել, իսկ վեճերի դեպքում փորձել բոլորին հաշտեցնել։

2007թ հաճախել է Վարդենիկի Ռիչարդ Հովհաննիսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոց, այնուհետև երեք տարի սովորել է Վարդենիկի կրթահամալիրում: Դպրոցում սովորել է գերազանց մինչև 6֊րդ դասարանը։ Երբեք որևէ միջադեպ չի ունեցել ուսուցիչների հետ։

Ծնողները միշտ ամեն հարցում խրախուսել են որդիներին: Հայրը՝ Սմբատ Գրիշայի Մինասյանը, զբաղվում է գյուղատնտեսությամբ, ամեն հարցում սատար է կանգել տղաներին։ Մայրը՝ Լիաննա Սուրիկի Խաչատրյանը, տնային տնտեսուհի է։ Նրանք ունեն երկու որդի, Արմենը նրանց ավագ զավակն էր։ Երկու եղբայր սովորում էին նույն դպրոցում, ունեին շատ մեծ ընկերական շրջապատ։ Օրվա մեծ մասն անցկացնում էին ընկերների հետ։ Արմենին բոլորը շատ սիրում ու հարգում էին: 2019թ ավարտել է դպրոցը և անհամբեր սպասել բանակ զորակոչվելուն նա միշտ ասել է «Եթե տղան կարողանում է զենք բռնի ու չի գնում Ծառայելու ապա ազգի դավաճան է։»

2020թ հունվարի 7֊ին զորակոչվեց բանակ։ Ծառայել է Մեխակավանում (Ջաբրաիլում)։ Բանակում աչքի է ընկել արիությամբ։ Եղել է վարորդ։ 10 ամիս ծառայելուց հետո սկսվել է պատերազմը։ 33 օր պայքարելով հոկտեմբերի 30-ին ընկավ հերոսի մահով:

Ավետիսյան Հարութ խմբագրել

Հարութ Աշոտի Ավետիսյան ծնվել է 2000 թվականի օգոստոսի 7ին (իր մայրիկի ծննդյան օրը) Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում։ Մանկուց շատ աշխույժ; բարի ու ընկերասեր էր։ Ընտանիքի փոքր զավակն էր, ունի մեկ քույր և մեկ եղբայր։ Սովորել է Վարդենիկի Արտակ Օհանյանի անվան միջնակարգ դպրոցում, շատ լավ տիրապետում էր օտար լեզուներին: 2014 թվականին ավարտելով դպրոցը սովորել է եվրոպական քոլեջում։ Մանկուց սիրել է ֆուդբոլը, մասնակցել է մրցույթների ու տարել բաբազմաթիվ հաղթանակներ։

Հարութի հայրը` Աշոտ Թոռնիկի Ավետիսյանը, մասնագիտությամբ ավտովարորդ է: Նրան բոլորը ճանաչում էին (Չոռնի) մականունով, նա այն կամավորականներից մեկն է, ով 1989 թվականի Օնիկ Պետրոսյանի, Զավեն Մանուկյանի եվ Տարոն Կիրակոսյանի հետ մեկնեց Շուշիի շրջան՝ պաշտպանելու Բերդաձոր, Կիրով, Մեծշեն, Հեղձահող գուղերը: Սիրում է ավտքմեքենաների հետ աշխատել, այդ ամենը փոխանցվել էր նաև որդուն։ Մայրը Արմենուհի Սերյոժաի Ավետիսյանը` տնային տնտեսուհի է, ամեն ինչ արել է երեխանններին ոչնչից հետ չպահելու համար։ Նա պատմում է, որ հարութը շատ էր սիրում զինվորական կյանը, 3-ից 4 տարի եղել երկրապահական կամավորականնների շարքում։ Քույրը հպարտությամբ պատմում էր՝ «Հարութը այնքան էր ոգեվորված բանակ գնալու մտքից, որ ուզում էր դիմում գրել ու 17 տարեկանից զորակոչվել բանակ, սակայն ընտանիքի անդմները դեմ էին»։

2018 թվականի հունվարի 17 ին զորակոչվեց բանակ, ծառայում էր Ջաբրաիլում շատ օրինակելի զինվոր էր, ուներ սերժանտի կոչում:

Սեպտեմբերի 27-ին սկսվեց Արցախյան պատերազմը: Ռազմական դրությամբ պայմանավորված հոկտեմբերի 5-ից Հարութին տեղափոխում են Հադրութ։ Ամեն օր ժամանակ կգտներ, որ զանգեր մայրիկին ու ասեր, որ ամեն ինչ լավ է, որ իրենք լավ են։ ՈՒ ոչ մի անգամ չի ասել որ առաջնագծում է։ Նա կռվեց մինչև մերջ և հոկտեմբերի 10-ին ստացավ բեկորային վիրավորում։ Քույրը պատմում է որ Հարութի միայն կողքերն էր կոտրված։ ՈՒ երբ ընկերները փորձում էին նրան մեքենայով հասցնել հոսպիտալ ճանապարին մահանում է։

Այվազյան Արտաշ խմբագրել

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում, իր կյանքը զոհեց ու Վարդենիկ գյուղի հերոսների շարքին դասվեց նաև ժամկետային զինծառայող Արտաշ Այվազյանը։ Արտաշը ծնվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում 2001 թվականի օգոստոսի 13-ին։ Ընտանիքի առաջնեկն էր, ժպտադեմ ու աշխույժ երեխա։ Սովորել է Վարդենիկի Ռ․ Հովհաննիսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցում, ապա Վարդենիկի կրթահամալիրում։ Դպրոցում բոլոր կազմակերպչական հարցերով Արտաշն էր զբաղվում: Արտաշն ունի մեկ եղբայր ` Արեգը։ Նրանք 9 տարի համադասարանցիներ են եղել, այնուհետև երեք տարի միասին նույն դասարանում են սովորել։

Բանակ է զորակոչվել 2020 թվականի հուլիսի 17-ին։

«Եղբայրս բանակ է զորակոչվել ան ժամանակահատվածում, երբ կորոնավիրուսը մեծ թափ էր առել։ Խնջույք չենք արել՝ չէր թույլատրվում, բայց բավականին ուրախ ենք ճանապարհել: Ինքը շատ ուրախ ու ոգևորված էր բանակ գնալու փաստից, նույնիսկ մեզ էր ուժ ու թև տալիս։ Ասում էր՝ կծառայի, անփորձանք հետ կգա, կաշխատի, կամուսնանա, ինչպես բոլորը»,-պատմում է Արտաշի կրտսեր եղբայրը:

«Ջաբրաիլում (Մեխակավան) էր ծառայում, ամեն օր զանգում էր, միշտ էլ կապի մեջ էր բոլորիս հետ, օր կար մի քանի անգամ էր զանգում։ Ծառայությունից գոհ ու ոգևորված էր, պատմում էր՝ ինչքան հետաքրքիր է անցնում կյանքը բանակում ու ինչքան է ամեն ինչ տարբերվում քաղաքացիական կյանքից։ Վերջին անգամ հոկտեմբերի 16-ին ենք խոսել, ասում էր որ ամեն ինչ լավ է, բայց թե որտեղ էր՝ չասաց, մինչև այսօր էլ չգիտենք, որտեղ է եղել»,- նշեց Արեգը։ «Արտաշի եղբայր լինելը հիմա կրկնակի հպարտություն ինձ համար։ Եղբայրս չի վախեցել, չի փախել, իր մարտական ընկերների կողքին է եղել մինչև վերջին շունչը։ Եղբայրս զոհվել է վիրավոր ընկերների կողքին մնալու արդյունքում։ Նույնիսկ որոշները եղբորս հետ վեճի են բռնվել, որ թողնի ընկերներին, որ գոնե իր կյանքը փրկի, չի համաձայնել, հենց այդ ժամանակ էլ տեղի է ունեցել դեպքը, կրծքավանդակի աջ հատվածին են կրակել, փամփուշտը թիկունքի ձախ կողմից դուրս է եկել: Մեր բոլորի մխիթարությունը թերևս այն է, որ եղբայրս թշնամու ձեռքում չի հայտնվել, չեն ստորացրել, չեն նվաստացրել, եղբայրս հպարտությունը սրտում ու իսկական հերոսի պես է ընկել»։

Խոսելով եղբոր բնավորության մասին Արեգը ընդգծեց եղբոր անսահման բարությունն ու ընկերասիրությունը․ «Արտաշն ուրիշ էր՝ շատ լուրջ բնավորություն ուեր բայց, տեղն եկած պահին բոլորից անլուրջն ու հումորովն էր։ Մեծի հետ մեծ էր, երեխայի հետ՝ երեխա։ Ամենակարևորը՝ անսահման բարի, համբերատար, հարգալից ու ընկերասեր էր։ Աշխատում էր ոչ ոքի չնեղացնել։ Արտաշին մի-երկու տողով նկարագրելը այդքան էլ հեշտ բան չէ, իր մասին ժամերով կարելի է խոսել»,-եզրափակեց Արեգը։

Արտաշի մասին հիշողությունները այժմ ավելի են ջերմացնում դասընկերների սրտերը․«Արտաշը խաղաղ մարդ էր, ոչ ոքի հետ խնդիրներ չուներ, բոլորի հետ համերաշխ էր, հարմարվող, կազմակերպված էր, ամեն ինչի մեջ շնորհքով ու հարգանքով։ Մեծահասակների հանդեպ աննկարագրելի լավ վերաբերմունք էր ցույց տալիս, անկախ նրանից, թե ով է։ Ուսուցիչները անասելի շատ էին սիրում Արտաշին։ Անընդհատ շեշտում էին նրա ու իր եղբոր՝ Արեգի բնավորությունների չափազանց տարբեր լինելը։ Արտաշն էլ իր հերթին բոլորից շատ եղբորն էր սիրում, Արեգին մի բան պատահեր՝ բոլորին խառնում էր իրար»։

«Դասընկերուհիներով իրեն շատ էինք հարգում ու վստահում, չկար մեկը, ում խնդրանքը Արտաշը չփորձեր կատարել»։

Խոսելով Արտաշի նպատակների ու յուրահատկությունների մասին, դասընկերուհին ավելացրեց․

«Շատ էր սիրում ավտոմեքենա վարել։ Հիշում եմ, թե ինչքան շատ էր ուրախացել վարորդական իրավունք ստանալիս։ Արտաշը մեծ ապագա պետք է ունենար, պատերազմը խլեց նրա ու շատ տղաների անկատար նպատակները․․․»

«Իմ Արտաշեսը շատ խելացի, հավասարակշռված, հասկացող, ընկերասեր ու բարի աշակերտ էր, ցավ եմ ապրում անցյալով բնութագրելուս համար։ Շատ պարտաճանաչ ու պատասխանատու անձնավորություն էր։ Երբեք չէր անում այնպիսի մի բան, որի համար նկատողություն պետք է արվեր։ Միշտ ժպտերես, կենսուրախ ու շատ հարգալից բոլորի նկատմամբ։ Կարծում եմ Արտաշն առհասարակ ոչ մեկի հետ չէր կարող խնդիր ունենալ։ Նա ավելի շուտ խնդիրների լուծում էր, քան խնդիր առաջացնող։ Իր հասակակիցների համեմատ շատ գիտակից էր, համբերատար ու բարի, թե՛ ուսուցիչների, թե՛ իր ընկերների, և թե՛ իրեն շրջապատողների հանդեպ․․»,-եզրափակեց Արտաշի ուսուցչուհին՝ Ռուզաննա Պողոսյանը։

Շատ երազանքներ ու նպատակներ ուներ, չէր սիրում գյուղում ապրել ուզում էր բանակից հետ գար, ինչ որ գործ դներ, քաղաքում տուն առներ, ամուսնանար ու մորն էլ հետը տաներ։ Սիրում էր շատ փող աշխատել ու սրտի ուզածն անել: ՈՒզում էր ատամնատեխնիկ դառնար, ապրում էր երազանքներով ու ապագյի հետ պլաններ կազմելով, բայց այդ ամենը մնաց միայն երազանք: Բանակ զորակոչվելուց առաջ մայրն անընդհատ լաց էր լինում, ու Արտաշը մորն ասել է «Մամ իմ ճակատին ինչ գրված է դա էլ կլինի իմ ճակատագիրը: Եթե ես ջահել ժամանակ պետք է մեռնեմ ուրեմ պիտի հերոսի մահով մեռնեմ, որ բոլորը ինձ հիշեն»

Մանուկյան Մանվել խմբագրել

Մանուկյան Մանվել Զավենի, ծնվել է 1980 թվականի հունվարի 15-ին, Գեղարքունիքի մարզի Վարենիկ գյուղում։ Մանկուց շատ խելացի, աշխույժ, անչափ բարի ու հայրենասեր էր։ Ունի զույգ եղբայր։ Մանվելը եղբորից մեծ էր 20 րոպեով, մեծացել է երկու եղբայրների և քրոջ հետ ։

Մանվելը բոլորի համար օրինակ էր ծառայում, օգնում՝ ինչով կարողանում էր։ Հայրենասիրությունը նրա մեջ սերմանել է հայրը, ով մասնակցել է Արցախյան գոյամարտերին։

Հայրը՝ Զավեն Արտեմի Մանուկյանը եղել է Վարդենիկի «Գայլավաշտ» ջոկի հրամանատարը, այնուհետև՝ փոխհրամանատարը: Ամեն հարցում երեխաներին սատարում է ու ոչնչից հետ չի պահում։ Զբաղվում է գյուղատնտեսությամբ։

Մայրը՝ Ալվարդ Վաղարշակի Գրիգորյանը, մասնագիտությամբ հաշվապահ է։ Վերջին մի քանի տարիներին մայրը, առողջական խնդիրների պատճառով, մեկնել է արտասահման՝ բուժվելու, ընտանիքի ամբողջ հոգսը մնացել է հոր ուսերին։

Մանվելը դպրոց է ընդունվել 1987 թվականին, սովորել է Վարդենիկի Ռիչարդ Հովհաննիսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցում։ ՈՒսուցիչների ու դասընկերների հետ ունեցել է շատ ջերմ հարաբերություններ, պարտաճանաչ անում էր այն, ինչ իրեն հանձնարարված էր, օգնել է ծնողներին գյուղատնտեսական աշխատանքներում:

1998 թվականի մայիսի 12-ին զորակոչվել է բանակ, ծառայել է Հադրութում։ Մանվելը ամեն հարցում շտապողական էր, սիրում էր տարբեր առարկաներ նորոգել, չկար այնպիսի մի գործ, որը նա հաճույքով չաներ։ Սիրում էր որսի գնալ ընկերների հետ, շատ ընկերասեր, բարի ու հոգատար էր բոլորի նկատմամբ։

2000 թվականին բանակից վերադարձել է, մայրաքաղաքում զբաղվել առևտրով, այնուհետև մեկնել արտագնա աշխատանքի, աշխատել ու ապրել է հայրենիքից հեռու՝ Ուկրաինա քաղաքում։ Իր կյանքի ընթացքում շատ փորձությունների է դիմացել, ենթարկվել է քրեական պատասխանատվության։ Հանուն իր փոքր եղբայրների ու ընկերների, ամբողջ պատասխանատվությունը վերցնելով իր վրա դատապարտվել տաս տարվա ազատազրկման։ Պատիժը կրելուց հետո վերադարձել է հայրենիք։ 2019 թվականին ամուսնացել է, 2020 թվականի ծնվել է իր անդրանիկ զավակը։ Նույն թվականի սեպտեմբերի 27-ին սկսվեց Արցախյան գոյամարտերը։ Մանվելը ընտանիքի անդամներից թաքուն կամավորագրվել է ճակատ մեկնելու նպատակով։ Չի ասել եղբայրներին ու նույնիսկ հորը, ով նույնպես պատրաստվում էր մեկնել առաջնագիծ։ Հոկտեմբերի 19-ին մեկնել է առաջնագիծ, հրաժեշտ չտալով ոչ մեկի, միայն ճանապարհի կեսին զանգահարել է հորն ու ասել, որ ճակատ է մեկնում։ Հայրը խնդրել է տղային, որ հետ գա ու իր հետ գնա, բայց ապարդյուն։

Մանվելին իր զինակից ընկերները ընտրում են ջոկի հրամանատար։ Ջոկը կազմված էր տասերկու հոգուց, նրանց տարել են Հադրութ, որտեղ նրանց է միացել նաև Էջմիածնից եկած տասնվեց հոգանոց ջոկատը։ Մանվելը հավաքում է բոլորի հեռախոսները ու պահում իրենց դիրքերի մոտ գտնվող մատուռում՝ մտածելով, որ թշնամին չի հրետակոծի մատուռը, ու նրանք հնարավորություն կունենան ընտանիքի անդամներին զանգահարելու։ Մարտերի ընթացքում Մանվելը ունենալով հրազենային վիրավորում  օգնել է վիրավոր ընկերներին։ Շատերին շալակած է իջեցրել դիրքերից։ Հերթական անգամ, երբ ցանկացել է օգնել վիրավոր զինվորին, ընկերներին խնդրել է պաշտպանել իր թիկունքը, ասելով, որ ամեն ինչ լավ է լինելու, համբուրել է նրանց ու առաջ գնացել: Որոշ ժամանակ անց կրակոցի ձայներ են լսվել, ընկերները խուճապահար փախել են: Այս դեպքից հետո ոչ ոք Մանվելից ոչ մի տեղեկություն չի ունեցել:

Մանվելը պայքարեց մենչև վերջ, ընտանիքի անդամների հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 21-ին՝ իր նորածնի քառասունքի օրը, զանգահարել է կնոջը ու շնորհավորել։ Այդ օրից այլևս նրանից լուր չեն ունեցել։

Մանվելի սխրագործությունների մասին իմացել են ընկերներից. «Մանվելը մեր հրամանատարը չէր, նա մեր ավագ եղբայրն էր։ Այն ժամանակ, երբ մեր զինամթերքը սպառվել է, նա մեզ փափուշտ է հասցրել, փրկել ու օգնել է շատ շատերիս»։

Եղբայրները Մանվելի զինակից ընկերներից փորձել են ինչ-որ բան իմանալ նրա գտնվելու վայրի մասին, բայց ապարդյուն: Մանվելին փնտրել են ամեն տեղ, նույնիսկ դիահերձարաններում։ ԵՎ երկար փնտրելուց հետո, Մանվելի ծննդյան օրը, նրան գտել են Հերացու դիահերձա



ԿՌԻՎ ՏՎԻՆ ՀԵՐՈՍՆԵՐԸ ՀՈՂԸ ԱՐՅԱՄԲ ՊԱՀԵԼՈՎ

ՁԵԶ ԲԱՑԱԿԱ ՉԵՆՔ ԴՆԻ խմբագրել

Տուր փաթեթ Վարդենիկում Օր 2, 1 գիշեր/ 2 ցերեկ։ Արժեք՝25000 խմբագրել

Վարդենիկ, գյուղ Գեղարքունիքի մարզում։ Գտնվում է Վարդենիս գետի ափին։ Բնակչության քանակով համարվում է առաջինը հանրապետությունում։ Ըստ Ստեփանոս Օրբելյանի վկայության՝ գյուղը հիշատակվում է դեռևս 10-րդ դարից։ Գյուղը հիմնահատակ ավերվել է Շահ Աբասի կողմից, իսկ 1770 թվականից անմարդաբնակ դարձել։ Ներկայիս գյուղը հիմնադրվել է 1828 թ., Արևմտյան Հայաստանից եկած գաղթականների կողմից։ Նրանց գերակշիռ մեծամասնությունը գաղթել է Ալաշկերտից։ Սկզբնական շրջանում օտարների կողմից գյուղն անվանվել է Գյոզալդարա։ Վարդենիկ գյուղը գտնվում է Սևանա լճի հարավային մասում ծովի մակարդակից 1920-2050 մ բարձրությամբ։ Վարդենիկում եկեղեցական կառույցների հարևանությամբ պահպանվել է15-17-րդ դարերի գերեզմանոցներ։ Կան նաև խաչքարներ որոնց վրա փորագրված թվագրությունները հնարավոր են դարձնում եկեղեցու գոյությունը նշված դարերում ։

Օր 1 խմբագրել

Դիմավորում Վարդենիկ համայնքի սկզբնամասում, տեղափոխում և գրանցում հյուրանոցում։

 
Իշխանավանքը գետի մոտից

Ծանոթացում տուր-երթուղուն և օրակարգին: Արշավ հարմարավետ միկրո ավտոբուսով դեպի Սևանա լիճ: Հարևան Ծովինար գյուղի մոտ թեքվում ենք դեպի հյուսիս. 20 րոպե հետո լճի ափին ենք, այնտեղ, որտեղ Սևանի մեջ են լցվում Արփա գետի ջրերը: Մեր զբոսավարը կպատմի Սևանա լճի ծագման, բնութագրի, ջրառի պատմության, «Արփա-Սևան» թունելի մասին:Թունելի ելքից շարժվում ենք դեպի արևմուտք. մի բարձր ժայռոտ ափի մոտ ծանոթացնում ենք ուրարտական Ռուսա 2-րդ թագավուրի թողած սեպագիր արձանագրությանը, որտեղ նա գրել է իր արշավանքի, իր ավարի, իր նվաճած երկրի մասին, որին նա անվանում է Ծիոնի երկիր: Այս անվանումից էլ ենթադրվում է, որ առաջացել է «Սևան» բառը:

Վերադարձ Վարդենիկ գյուղ գետի հովտով: Հասնում ենք ջրաղացին, որտեղ կարող են իրենց իսկ ձեռքով բացել ջրի արգելապատնեշը, և թափվող ջուրը սկսում է պտտել անիվը, և ջրաղացաքարը աղունը աղում է: Այդ նույն ճանապարհով շրջայց գյուղի տեսարժան վայրերում և պատմամշակութային համալիրներում։ Մոտենում ենք Իշխանավանքին, պատմում նրա պատմությունը, նրա անվան ստուգաբանությունը, պատմում Վարդ անունով գեղեցկուհու մասին, որը Սելջուկին գերի չհանձնվելու և հարճ չդառնալու համար իրեն նետում է վանքի մոտակայքի ժայռից, և ժողովուրդը նրա պատվին գյուղը վերանվանում է Վարդենիկ: Ոլորապտույտ աստիճաններով իջնում են իշխանավանքի ձորը, որը հնում կոչվում էր Գյոզալդարա՝ Գեղեցկաձոր: Գետի ափին՝ մի քանի հարյուր մետր քայլքի վրա, մեր առջև բացվում է նշանավոր «Քարե ամրոց» բնական հուշարձանը՝ մի եզակի կառույց: Պատմում ենք նրա երկրաբանական ծագման, նրա անվան առաջացման մասին առասպելը․՚՚՚ ըստ որի՝ երկու քույր են լինում, մեկը ուներ բավարար պայմաններ ապրելու համար, իսկ մյուսը նույնիսկ վառելիք չուներ։ Չունևոր քույրը մի օր գնում է ու քրոջից վառելիք է խնդրում, սակայն քույրը մերժում է նրան՝ պատճառաբանելով, որ երեխան օրորոցում լացում է, ինքն էլ ժամանակ չունի. հաց է թխում: Աղքատ քույրը վիրավորված անիծում է՝ ասելով՝ քար դառնաս, ու դուրս է գալիս ամրոցից: Անեծքը կատարվում է և ամեն ինչ քարանում է։ Ասում են՝ այն ժամանակ, երբ ամրոցի դուռը դեռ չէր փլվել, ու կարող էինք ներս մտնել, կտեսնեինք նաև երեխայի օրորոցը։

Մեր անձնակազմից մի քանիսը ձորի հանգստյան տաղավարներից մեկում արդեն սեղան են բացել: Խումբը մոտենում է խորովածի մաղալին, մասնակցում է խորոված անելու գործընթացին: Ճաշելուց հետո այցելում ենք Սբ․ Աստվածածին եկեղեցի, որի բակում կան միջնադարյան տապանաքարեր և խաչքարեր: Եկեղեցին պահպանվել է 9-րդ դարի,ց որի մասին վկայում են ներքնաքհարկում գտնվող տապանաքարերը իրենց փորագրություններով: Նրա մոտակայքում ամենահին թվագրությամբ՝ 1141 թ., տապանաքարին կարդում ենք, որ Ավթանդիլն է կանգնեցրել սույն տապանաքարը ծովին և Քրիստոսին զոհ գնացած իր որդու վրա: Սա վկայում է, որ արդեն 12-րդ դարում այստեղ եղել են նստակյաց զբաղմունքով բնակչություն և գյուղ: Ստ. Օրբելյանի Տաթևի վանքին հարկատու գյուղերի ցուցակում նշված են նաև Ներքին և Վերին Վարդենիք գյուղերը՝ 11 և 15 ծխահարկ քանակով:

Այնուհետև կայցելենք Շեկ Ավետարան, Սբ․ Մարիամ Աստվածածին, Սբ․ Հովհաննես և Թուխ Մանուկ մատուռները։

 
Սուրբ Աստվածածին եկեղեցին

Վերադարձ հյուրանոց. ծանոթացում ենք հաջորդ օրվա երթուղուն և մաղթում հանգիստ մեր հյուրերին:

 
Իշխանավանքի բակում գտնվող միջնդարյան գերեզմանոցը

Օր 2 խմբագրել

Նախաճաշ հյուրանոցում։

Տուրը կշարունակենք դեպի Վարդենիկի հարավում գտնվող լեռնաշղթան։ Կայցելենք Ազզներ գյուղատեղին, կտեսնենք հնուց մնացած տներ, որտեղ մինչ այժմ բնակվում են սարվորները։ Նախապես պայմանավորվածությամբ մտնում ենք այն տներից մեկը, որտեղ կարող ենք մասնակցել թոնրով ավանդական լավաշի և պանրի պատրաստման գործընթացին, մյուսում ականատես կլինենք փայտե խնոցիով՝ ձցմով, կարագի պատրաստմանը։ Համտեսում ենք թարմ լավաշի մեջ թարմ կարագի «բուռումները»:

Կտեսնեք բնական սառնորակ աղբյուրներ, արհեստական ջրամբար, որի խորությունը կազմում է մոտ 8 մետր. ջրամբարում կան մի քանի ձկնատեսակներ, ցանկության դեպքում կարող ենք նաև զբաղվել ձկնորսությամբ, ճաշկերույթ կազմակերպել Անդրանիկի աղբյուրի մոտ՝ Ամառաշ հրաբխի լանջին, մեր որսած ձկան ապուրով և խորովածով։ Այնուհետև ուղևորվում ենք Արփա-Սևան թունելի ամենախոր 3-րդ հորանը, որի խորությունը 600 մետրից ավելի է:

Գյուղ վերադարձի ճանապարհին կտեսնեք «Չաթալի սուրբ» կոչվող եկեղեցին, որի մոտակայքով անցնում է մեծ տրամագծով խողովակաշար, որը գետի ջուրը տանում է եկեղեցուց մոտ 8 կմ ներքև գտնվող Վարդենիկ Հէկ-ը, որը կառուցվել է 2012 թվականին։

Վերադարձ հյուրանոց, ճանապարհում ենք հյուրերին: