Մասնակից:Hasmik Martirosyan/Ավազարկղ6

Մոլեկուլային մարդ (Մոլեկուլային մարդ) — մոնումենտալ արվեստի, գործ է, որը կանգնեցվել է Բեռլինում 1999 թվականի մայիսին ամերիկացի քանդակագործ Ջոնաթան Բորոֆսկու կողմից Սպրե գետում Էլսենբրյուկե կամրջի մոտ՝ Ֆրիդրիխշեյն-Կրոյցբերգ և Տրեպտով-Կյոպենիկ շրջանների սահմանին։ Քանդակը 30 մետր բարձրությամբ ալյումինից պատրաստված երեք արական ուրվանկարների կոմպոզիցիա է, որոնք տեղակայված են միմյանց դեմ և խորհրդանշում են Կրոյցբերգի, Տրեպտուի և Ֆրիդրիխշեյնի երեք շրջանների միասնությունը, որոնք վերակազմավորվել են 2001 թվականին[1]։ Քանդակը կշռում է 45 տոննա։

Երեք ֆիգուրների մարմինները ծակված են կլոր անցքերով, ինչը պետք է նշանակի, որ մարդը կազմված է մոլեկուլներից։Ըստ արվեստագետի՝ սա մեզ պետք է հիշեցնի, որ «ինչպես մարդը, այնպես էլ մոլեկուլը գոյություն ունեն հավանականությունների աշխարհում, և բոլոր ստեղծագործական և հոգևոր ավանդույթների նպատակը աշխարհում ամբողջականության և միասնության որոնումն է»[2]։

«Մոլեկուլյար մարդը» տեղադրված է Treptowers ենքային համալիրի դիմացի ջրում։ Քանդակը տեսանելի էՕբերբաումբրյուկե կամրջից։ Հովանավորը «Allianz SE»-ն էր, որի կենտրոնակայանը գտնվում է մոտակայքում՝Treptowers-ում:

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Lonely Planet Berlin Արխիվացված է Հուլիս 24, 2020 Wayback Machine-ի միջոցով:(անգլ.)
  2. Biljana Arandelovic. Public Art and Urban Memorials in Berlin Արխիվացված է Հուլիս 24, 2020 Wayback Machine-ի միջոցով:(անգլ.)

Աղբյուրներ

խմբագրել