Բագրատ Արթուրի Ալեքսանյան(1995,Երևան) Կենսագրություն Բագրատը ծնվել է 1995թվականին Երևան քաղաքում։Նա սովորել է Երևանի Խ․Աբովյանի անվան 84 դպրոցում։6-րդ դասարանից ուսումը շարունակել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Երևանի հենակետային վարժարանում։Որոշ ժամանակ անց Բագրատը որոշել էր խոհարար դառնալ և ընդունվել է Հայ-հունական պետական քոլեջի սննդի արդյունաբերության բաժինը։ Ընտանիքը երկար տարիներ ապրել է նաև Մոսկվայում,Բագրատն ուներ իր սեփական գործն ու կարող էր չգալ ու չծառայել,ինչը նրա համար անընդունելի էր։ Բարի,նվիրված,յուրահաուկ ու տարբերվող մարդու տեսակ էր Բագրատը։ Դեռ փոքր տարիքից Բագրատը առանձնացել է հասակակիցներից իր գաղափարներով,տեսակետներով,իր մարդ տեսակի խորությամբ և հոգով։Երևի հենց դա էր պատճառը,որ Բագրատը ստեղծագործում էր տանը,դպրոցում,բանակում։Ամեն տեղ նա գտնում էր մի բան ու սկսում դրա մեջ խորանալ,տեսնել մի այլ իմաստ ու մի արվեստի գործ գրել։ Բագրատը որոշել էր ինչ էլ որ լինի,նա գալու է ու ծառայելու է իր հայրենիքին ու երբեք չի խուսափելու։ Մեծ սիրով ու ոգևորությամբ 2014թվականին անցնում է զինվորական ծառայության ԼՂՀ՝ Մեխակավանում (Ջեբրայիլ), որպես շարքային նռնակաձիգ։ Բագրատը ծառայում էր նվիրված ու շատ մեծ սիրով,նույնիսկ առաջարկ էր ստացել սերժանտական դասընթացների մասնակցել,բայց որոշ առողջական խնդիրների պատճառով հնարավոր չի եղել։Նրան ազատել էին նաև դիրքեր բարձրանալու պարտականությունից,սակայն նա ինքնակամ ցանկություն է հայտնել բարձրանալ դիրքեր,որի մասին ծնողները իմացել են Բագրատի զոհվելուց հետո։ 2016թվականի ապրիլյան պատերազմական գործողությունների մեջ Ադրբեջանը ներդրել էր իր պատրաստված ջոկատներին և մեծաքանակ զինտեխնիկա,սակայն հայկական կողմից ստացավ պատասխան ուժեղ հարված,ջախջախվեց և հետ շպրտվեց դեպի ելման դիրքեր ու բազմաթիվ կորուստներ ստացավ,որը Ադրբեջանի համար հանկարծակի էր ու չսպասված,որ հայկական կողմը առանց խուճապի կարողացավ անցնել պատասխան հարվածի։