Լեռնագրական տեսակետից Հայկական բարձրավանդակը բաժանվում է հետևյալ մասերի.

I — Հյուսիսային և արևելյան եզրային լեռնաշղթաներ.

ա) Պոնտական սիստեմ (հյուսիս-արևմտյան).

բ) Արսիան-Թրիալեթի լեռներ (հյուսիսային լեռներ)։

II.— Հրաբխային սարահարթերի հյուսիսային գոտի։

III.-Փոքր Կովկասի լեռնային զանգված։

IV.— Հրաբխային սարահարթերի կենտրոնական գոտի։

V.— Կենտրոնական լեռնաշղթաներ.

ա) Բարձր Հայքի լեռներ.

բ) Այծպտկունք — Հայկական պար.

գ) Վասպուրականի (Կոտորի)—Հայկական (Ղարա-դաղ) լեռներ։

VI.— Հրաբխային սարահարթերի հարավային գոտի.

VII.— Հարավային եզրային լեռնաշղթաներ.

ա) Հայկական Տավրոսի սիստեմը.

բ) Մասիուս—Տուր-Աբդին լեռներ (Հայոց Միջագետքում)։

Հայկական լեռնաշխարհի ներքին մասը, որը կազմում է ընդարձակ Կենտրոնական հրաբխային բարձրավանդակ, հնում հայտնի էր Միջնաշխարհ անունով։ Միջնաշխարհը կտրտված է լեռներով ու հովիտներով և եզերվում է՝ հյուսիս ֊արևմուտքից՝ Պոնտական լեռնաշղթայով, հյուսիս-արևելքից՝ Փոքր Կովկասի լեռնային սիստեմով, հարավից՝ Հայկական Տավրոսի՝ լեռնաշղթայով և հարավ-արևելքից՝ Տավրոսի շարոմւակություևը կազմող Հայկական լեռներով (այժմ Սիահկուհ կամ Ղարա-դաղ)։ Մեծ և Փոքր Մասիսների զանգվածից սկիզբ աոնելով ձգվում է Հայկական պար լեռնաշղթան, որը Միջնաշխարհը բաժանում է հյուսիսային և հարավային մասերի։ Միջնաշխարհը, ըստ հայ մատենագիրների, ընդգրկում էր Հին Հայաստանի հետևյալ ութ նահանգները՝ Բարձր Հայք, Ծոփաց աշխարհ, Տուրուբերան, Մոկք, Վասպուրական, Սյունիք, Տայք, Այրարատ: Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր կետը Մեծ Մասիս լեռնագագաթն է (5156 մ), որը միաժամանակ Առաջավոր Ասիայի բարձրագույն գագաթներից մեկն է։ Սարդար-բոզաղի Թամքոցով (2688 մ) այն անջատված է Փոքր Մասիսից (3914 մ)։ Մեծ և Փոքր Մասիսներն իրենցից ներկայացնում են ընդարձակ հրաբխային մի զանգված, որը գտնվում է Հայկական լեռնաշխարհի գրեթե կենտրոնում։ Մեծ Մասիսի կատարը, 4248 մ. բարձրությունից սկսած, ծածկված է հավերժական ձյունով։ Նրա ձյունածածկ լանջը հյուսիսային կողմում կտրված է խոր ծերպով («վիհք Մասեացն)։ Վերջին ժամանակներս երկրաշարժի հետևանքով (1840 թ.յ Մեծ Մասիսի փլվածքները կործանել են Ակոռի գյուղն ու Սուրբ Հակոբի վանքը։ Վեհաշուք Արարատը Արարատյան դաշտի հարավային սահմանն է։ Իր վիթխարիությամբ ու հոյակապ գեղեցկությամբ Մեծ Մասիսը հայ ժողովրդի բաղում ավանդությունների և առասպելների նյութ է դարձել։ Հին հայերը Մեծ Մասիսը անվանում էին Ազատ Մասիս:

Արարատ լեռը

Բիբլիական ավանդությունների վաղ քրիստոնեական մեկնիչները (4—5-րդ դար) Ազատ Մասիսը համարում էին այն սարը, որի վրա, ըստ ավանդության կանդ է առել Նոյի տապանը, ուստի այդ սարը կոչվեց նաև Արարատ (որ Ուրարտու անվան հին եբրայական տառադարձությունն է), թեև իրենքճ հայերը մինչև օրս էլ այն կոչում են Մասիս։ Արարատ անվան հետ նույնանում է «Այ֊րարատը»-ը, որ Հայաստանի կենտրոնական նահանգի անունն էր, և առաջացել է ուրարտների կամ ալացողների էթնիկական անունից: Միջնաշխարհի շուրջ գտնվում էին եզերական յոթ նահանգները՝ Աղձնիք, Աորճայք, Պարսկահայը, Արցախ, Փայտակարան, Ուտիք և Գուգարք։ Պոնտական լեռները հյուսիս–արևմուտքից Հայկական լեռնաշխարհը բաժանում են Սև ծովի ափերից է Պոնտական լեռնեցի հյուսիսարևելյան մասը հին հայերը կոչում էին Խաղտյաց կամ Պարխար լեռներ։ Սրանք Պոնտական լեռնեցի ամենաանմատչելի մասերն են, այստեղ են րարձրանում Կաճ՚կաքար (այժմ՝ Կաչքար 3937 մ.) և Վերջնբակ (այժմ՝ Վերջեմբեկ 3701 մ.) գագաթները։ Հարավում Պոնտական լեռնեցի նշանակալից բազուկներից էր Սկիղիեսի լեռնաշղթան, որը Պոնտական լեռները կապում է Անտիտավրոսի հետ։ Սկիղիեսի լեռներում է հայտնի լեոնանցքը, որը այժմ կոչվում է Եդիդերելար կամ Չարգախլու։ Սրանով անցնում էր Փոքր Ասիայից Հայաստան և Իրան տանող հնագույն առևտրական ճանապարհը, որը համապատասխանում է ներկայիս Երզնկա—Սեբաստիա—Գայլ գետը տանող մայրուղուն։ Արևելքում Սկիդիեսի լեռնեցի բնական շարունակությունն է կազմում այն լեռնաշղթան, որը շրբաժանի դեր է կատարում Արևմտյան Եփրատ և ճորոխ գետերի ավազանների միջև։ Սկիղիեսի լեոների հետ միանալու մասում այգ լեռնաշղթան նախաքրիստոնեական ժամանակաշրջանի հայերին հայտնի էր Անահտական անունով, Աթոռ Անահտա գլխավոր գագաթով (այժմ՝ Քեշիշդազ, կամ Սիպկոր-դաղ, այսինքն՝ Սուրբ Գրիգոր լեռ)։ Արևելքում այգ լեռները կոչվում են Կապույտ Capotes, այժմ՝ Կոպ-դաղ)։ Այս լեոներում է Բոնակապան հայտնի լեոնանցքը (այժմ՝ Փիռնեկապան), որի վրայով անցնում է Կաբինից Տրապիզոն տանող ճանապարհը։ Կապույտ և Տայքի լեոների միացման տեղում, որը հայերի մոտ հայտնի էր Ծաղկավետ անունով (այժմ՝ Դումլու-դազ), Ոսկեանց գագաթի հարավարևելյան լանջերին գտնվում են Եփրատ գետի (Արևմտյան Եփրատ, այժմ՝ Կարասու) ակունքները։ Այս մասերում արդեն սկսվում են Փոքր Կովկասի լեռնաշղթաների աղեղները, որոնք անցնելով Մեծրաց (Սողանլու–դաղ) և Կարմիր֊ Փորակ լեռները, այնուհետև ձգվում են Մեծ Կովկասին գրեթե զուգահեռ։ Փոքր Կովկասի լեռնեցի հյուսիս-արևմտյան մասը կազմում է Մոսխական (Աճարա-Մեսխական, հին վրացական Ղադո լեռները) լեռնապարը, որը Լիխի (Սուրամի) լեռնեցի հետ միասին ջրբաժան է Կուր և Ռիոն (հնում կոչվում էր Փասիս) գետերի ավազանների միջև և բաժանում է Արևելյան Վրաստանը Արևմտյանից։ Մոսխական լեոները Տաշիս-Կարից սկսած (Բորշոմի կիրճը) ճյուղավորվելով դեպի արևելք ձգվում է մինչև Թբիլիսի և կոչվում է Թրիալեթի լեռնաշղթա և նրա հարավային բազուկը կազմող Կեչուտի լեռները, որոնց անկյունում ընկած է Ջավախքի լեռնադաշտը: Փոքր Կովկասի լեռնեցի հյուսիս-արևելյան մասը երկշար է: Սրա արտաքին շարը կազմում է Վիրահայոց լեռնապարը, որը ճեղքում է Ջորադետ կամ Դեբեգ գետը։ Այդ գետից հյուսիս գտնվում է գեղեցկատեսիլ անտառածածկ Լալվար լեռը (Լեղվար՝ 2556 մ.)։ Վիրահայոց լեռնեցի բնական շարունակյրւթյռմճ են կազմում Ջորագետ և Աղստև գետերի ջրբաժան Գուգարաց լեոները, որոնց լեռնաբազուկներն են Սևորդյաց և Կայան լեոները։ Սրանցից հարավ-արևելք ձգվում են Մրղուզի լեոները, Արեգունի շղթային զուգահեռ, որի հետ հատվելով կազմում են Սևանա լիճը հյուսիս–արևելքից եզերող Քաշաթաղ (այժմ՝ Սևանի) լեռնաշղթան։ Այնուհետև Փոքր Կովկասի ջրբաժան զանգվածը՝ Սդղքի և Սյունիքի լեռներ անունով ձգվում է մինչև Երասխ գետը։ Սյունիքի լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը Կապուտջուղն է (3917 մ)։

Սյունյաց լեռները Գորիսի արվարձաններում

Փոքր Կովկասի ծալքավոր աղեղի հյուսիսային և արևելյան լեոնաճյուղերը .կազմում են Սուր և Արաքս գետերի վտակների կիրճերն ու հովիտները։ Քաշաթաղ լեռներից դեպի հյուսիս-արևմուտք ձգվում է անտառոտ Մրղուզ լեռնաշղթան համանուն գագաթով ( 2993 մ.)։ Քաշաթաղ և Սոդք լեռնաշղթաների միացման վայրում բարձրանում է Ռմբասար գագաթը (3373 մ.), որից հյուսիս է ձգվում Մռավի լեռնաշղթան Մռավասար գագաթով (3343 մ.)։ Սրա ճյուղավորությունն է կազմում դեպի հյուսիս-արևելք ձգվող Եղնասար լեռնապարը։ Մռավի լեոներին գրեթե զուգահեռ ձգվում են Արցախի լեոները (այժմ՝ Ղարաբաղի լեռնաշղթան), որոնք հարավ-արևելք թեքվելուց հետո կոչվում են Դիզափայտի լեռներ, Դիզափայտ կամ Շաղախ (այժմ՝ Զիարաթ) գագաթով (2380 մ.)։ Այս լեռնաշղթան եզրային լեոների շարունակությունն է։ Սյունիքի և Դիզափայտ լեռնաշղթաների միջև բարձրանում է Սյունիքի սարահարթը։ Հարավակողմում Սյունիքի լեռնաշղթայից դեպի արևելք ճյուղավորվում են Սապանի կամ Սարկուշատի լեոները Արմաղ գագաթով (3392 մ.) և Բաղաց կամ Արևիքի լեռնեբը Խուստուփ գագաթով (3216 մ.)։ Քաշաթաղ շղթան հատվում է նրանցից դեպի արևելք ձգվող Մռավ լեռների հետ, որից դեպի հարավ-արևելք ձգվում են Փոքր Կովկասի արտաքին շարի վերջին շղթան կազմող Դիզափայտ (Ղարաբաղի) լեռները: Փոքր Կովկասի ներքին շարը տարրեր անուններով կազմում է մի ընդհանուր շղթա, որը սկիզբ է առնում Վրաստանի Թրիալեթի լեռնապարից, ապա ձգվում է հարավային ուղղությամբ՝ գրեթե միջօրեական գծով՝ Կեչուտի (այժմ՝ Ջավախքի) լեռնաշղթան Վերջինիս հարավ–արևելյան բազուկը ձգվում է դեպի արևելք ու միանում Փոքր Կովկասի հյուսիս-արևելյան ծալքավոր աղեղին և Սպիտակ (Փամբակ) ու Արեգունի անուններով միանում է արտաքին շարի Քաշաթաղ լեռների հետ։ Փոքր Կովկասի ներքին շարը Փամբակ լեռնաշղթայի բարձրագույն Մեծ Մայմեխ (կամ Ձիթահանից սար 3109 մ,) և Փոքր Մայմեխ (3091 մ.) գագաթներից շարունակվում է դեպի հարավ-արևելք, կազմելով անտառապատ Ծաղկունյաց լեռները Թեղենիս գագաթով (2812 մ.)։ նրանից հարավ Եղվարդի սարահարթում միայնակ վեր է խոյանում Արայի լեռ գագաթը (2614 մ.)։ Փոքր Կովկասի ներքին շարը Փամբակ լեռնաշղթայի բարձրագույն Մեծ Մայմեխ (կամ Ձիթահանից սար 3109 մ,) և Փոքր Մայմեխ (3091 մ.) գագաթներից շարունակվում է դեպի հարավ-արևելք, կազմելով անտառապատ Ծաղկունյաց լեռները Թեղենիս գագաթով (2812 մ.)։ նրանից հարավ Եղվարդի սարահարթում միայնակ վեր է խոյանում Արայի լեռ գագաթը (2614 մ.)։ Կեչուտ լեռների արևելյան բազուկը Բազումի լեռնաշղթան է Բազումթառ գագաթով (2799 մ.), որի մոտերքում է Պուշկինի լեռնանցքը։ Սրանից հարավ, զուգահեռ շարունակվում են Սպիտակի (Փամբակի) լեռները, որոնց շարունակությունն են կազմում Ծաղկունյաց լեռները և նրանցից դեպի հարավ ձգվող Գելլամա լեռների հրաբխային զանգվածը՝ Գեղմաղանը։ Այն կազմված է մի շարք հանգած հրաբուխներից, որոնցից առավել նշանավորներն են՝ Գեղմաղան (3609 մ.), Աժդահակ (3598 մ.), Գեղ (3570 մ.) և Կարմիր (3104 մ.) գագաթները։ Գեղամա լեռների հարավային անկյունը ձուլվում է Վարգենյաց լեռնաշղթայի հետ։ Վերջինս հատվում է Սյունյաց լեռների հետ։ Փոքր Կովկասի ներքին շարը դեպի արևմուտք արձակում է մի լեռնաբազուկ՝ Աջոցքի լեռները և նրա ճյուղերը կազմող Եղնախաղը, որը Զտրիշատի լեռների հետ միասին կազմում է Յըլդր լճի գոգահովիտը։ Հարավ֊արևմուտքում ՏԼարիշատ լեռները միանում են Կարմիր-Փորակ լեռնաշղթային , համանուն Կարմիր– Փորակ գագաթո վ (այժմ՝ Կըղյըլ-Գյագուկ՝ 3022 մ.)։ Սրա մոտ էր նույնանուն լեռնանցքը (այժմ՝ Կըզըլ-Գյագուկ), որը Վանանգից տանում էր Տայք (ճորոխ գետի ավազանը)։ Կարմիր Փորակի ջրբաժան րարձոմւքները հարավ֊արևմտյան ուղղությամբ շարունակվում են Մեծրաց լեռներ անունով , որի արեվելյան մասը հարուստ է անտառներով։ Մեծրաց (այժմ՝ Մեզրե՝ 2305 մ.) գագաթից հարավ ձգվում է անտառոտ մի լեռնաշղթա, որն ընդհատվում է Արաքս գետի մոտ Սուրբ հաչ սարով (2074 մ.)։ Այս լեռների արևմտյան և հյուսիս֊ արևմտյան շարունակությունն են կազմում Ոսկյանց և Ծիրան յա ց լեռները համանուն գագաթներով։ Այս լեոներից հյուսիս-արևմուտք տարածվում են՝ Տայքի լեռները, որոնք ճորոխ և Եփրատ գետերի ջրբաժանն են ու հայտնի են տարբեր անոններով ու, ոսկու հանքերով հարուստ Չորմայրի սարերը (այժմ՝ Խորտիկ-դաղ լեռները համանուն Ձորմայրի գագաթով՝ 3183 մ.)։ Նրա հարավային լեռնաբազուկներն են ճորոխ գետի ակունքները։ Այս լեռնագագաթից հյուսիս-արևելք ձգվում է Մեղրաբուն լեռնաշղթան։ Սյունյաց լեոները ընդհատվում են Արաքս գետով այժմյան Մեղրի—Ագարակի մոտ և այնուհետև շարունակվում են այս գետի աջ ափից հարավ֊արևելյան և արևելյան ուղղությամբ և հայտնի են Սիահկուհ կամ Ղարա-դաղ անունով։ Ստրաբոնը և այլ հեղինակներ այս շղթան անվանում են Հայկական լեռներ: Այս լեռները գտնվելով Արաքս գետի և Կապուտան (այժմ՝ Ուրմիա) լճի ավազանի միջև, կազմում են ինքնամփոփ բարձրադիր Ղարադաղի շրջանը, որը հին հայկական Պարսպատունիք գավառն է։ Հայկական լեռների գագաթներից հայտնի է Հաշտասարը (2954 մ.)։ Էրատոսթենեսը (276—194 թթ. մ. թ. ա.) Հայկական այս լեոներում հիշատակում է Դրունք Հայոց լեռնանցքը, որը XIV դարի հեղինակ Համդալլահ Ղազվինին անվանում է «Արմինիյան անցք»: Այս լեռնանցքից ճանապարհը տանում էր դեպի այժմյան Խուդափեռինի կամուրջը, որի հյուսիսային եզրին, Երասխի ձախ ափին, գտնվում էր Սյունիքի առևտրական կենտրոն Նակորզան քաղաքը։ Կապուտան (Ուրմիա) լճից հյուսիս֊արևմուտք Ղարա–դաղից անջատվում է Թոշաթաղ ջրբաժան լեռնաշղթան, որը արևելքում վերջանում է Սարալան լեռան հրաբխային բարձրագագաթ զանգվածով (4311 մ.)։ Այս լեռնաշղթաները երեք կողմից փակում են Մուզանի դաշտում Արաքսի մեջ թափվոզ Կարա-սու գետի (հին՝ Դառռահ) հովիտը։ թոշաթազ լեռնաշղթան արևմուտքում հատվում է Ղարա֊դաղի շարունակության հետ։ որը ջրբաժան բարձունքների սիստեմ է և եզերելով հյուսիսային կողմից Կապուտան լիճը, կոչվում էր Նոր Շիրական լեռներ։ Ղարա-գազ և Քոշաթաղ լեռնային սիստեմներին զուգահեռ, արևելքից արևմուտք ձգվում է էլբուրսի մյուս ճյուղը՝ Սոհունդը համանուն գագաթով (3710 մ.), որոնց միջև ընկած է Կապուտան (Ուրմիա) լճի փակ ավազանը։ Կենտրոնական հրաբխային բարձրավանդակը Հայկական պարով բաժանվում է երկու մասի՝ հրաբխային սարահարթերի հյուսիսային և հարավային գոտիների։ Թրիալեթի լեռնաշղթայից հարավ սկսվում են Հայկական լեռնաշխարհի համար բնորոշ հրաբխային սարահարթերը՝ Թռեղքը (թրիալեթի կամ Ծալկայի շրջանը) և Ջավախքը (Ջավախեթի), որոնք միմյանցից բաժանված են Սամսար (3285 մ.) հրաբխային լեռնային զանգվածով։ Նրանից հարավ գտնվում է Աբուլի հրաբխային զանգվածը (3300 մ.)։ Սամսարիր հարավ, միջօրեականի ուղղությամբ ձգվում են Կեչուտի (այժմ՝ Ջավախքի) լեոները, որոնք կազմում են Ջավախք և Տաշրատափ բարձրագիր սարահարթերի շարանը։ Կենտրոնական հրաբխային բարձրավանդակի հյուսիսում վեր է խոյանում Արագած վիթխարի զանգվածը, որը Սովետական Հայաստանի ամենաբարձր կետն է և հասնում է 4090 մետրի ծովի մակերևույթից։

Արագած լեռը

Արագածը վահանաձև ուռուցիկություն է, որը ունի մոտավորապես 180 կմ. շրջագիծ։ Միջին մասում բարձրանում են չորս ժայռոտ գագաթներ, որոնք կազմում են կրկեսի ձև ոմւեցող հրաբխային խառնարանը։ Հավերժական ձյան տարածությունը հասնում է 5,8 քառ. կմ.։ Միայն Գեզովիտ (Գյոզալդարա) գետի ակունքներում կա ոչ մեծ սառցադաշտ։ Արագածի լանջերին կան շատ վճիտ լճակներ և հոսում են բազմաթիվ ջրառատ առվակներ։

Արագածի լանջերը հարուստ են բուսականությամբ և հնագոլյն ժամանակներից սկսած երկրագործական մշակույթի կենտրոններից մեկն են եղել։

Արագածի զանգվածից արևմուտք ընկած է Կարսի սարահարթը, Արջո-Առիճ ■հրաբխային լեռան զանգվածով (3245 մ.)։ Ժայթքված ապարներն այստեղ լքցրել են Ախուրյանի (ներկ. Կարսա-չայը) և նրա շարունակության՝ Արևմտյան Արփաշայի (որը այժմ վերստին կոչվում է Ախուրյան գետ) ու Արաքս գետի միջև ընկած ողջ տարածությունը։

Կարսի սարահարթը սկսվում է Շիր ակի դաշտից արևմուտք և համապատասխանում է պատմական Վանանդ գավառին, որը, ի տարբերություն վերև <գտնվող հովտի, հնում կոչվում էր նաև Անփայտ Բասեն։

Արարատ լեռից դեպի արևմուտք ձգվում է Հայկական պարը, որը հին հայերը կոչել են «Այրարատեան լերինքն (թուրքերը կոչում են Աղրի-դաղ)։ Հայ–