Մասնակից:Gish.Mary/Ավազարկղ 1
Gish.Mary/Ավազարկղ 1 |
---|
Hot Chelle Rae փոփ ռոք-խումբ, Նեշվիլ: Նրանց դեբյուտային ալբոմը՝ «Lovesick Electric»-ը, թողարկվել է 2009 թվականի հոկտեմբերի 27-ին։ Խումբը հայտնի է դարձել 2011 թվականին՝ երկու անգամ պլատինե սինգլի թողարկումից հետո՝ «Tonight Tonight»։ Ալբոմի առաջին սինգլը դարձավ «Bleed» երգը։
Պատմություն
խմբագրելԽումբը հիմնադրվել է 2005 թվականին վոկալիստ և երգերի հեղինակ Ռայան Ֆոլիսը (ծնվել է 1987 թվականի փետրվարի 16-ին) և կիթառահար Նեշ Օվերսթրիթը (ծնվել է 1986 թվականի հունվարի 3-ին)։ Ավելի ուշ, Նեշի մանկության ընկերը՝ Յան Կեգգին (ծնված 16 Հունիսի, 1987 թվականի), սկսեց խաղալ Hot Chelle Rae-ում որպես բաս կիթառահար: Ավելի ուշ փոխվել է խմբի թմբկահար Մաքքա Գիբսը, նրա տեղը զբաղեցրել է վոկալիստ Ռայանի կրտսեր եղբայրը՝ Ջեյմին (ծնվել է 1991թ.դեկտեմբերի 30-ին)։
2007 թվականի ամռանը խումբը բացեց ռեփեր Լիլ Ջոնի համերգը։ Նույն տարում նրանք խաղում էին Հարավային Օսթինում, Տեխասում գտնվող «South by Southwest» փառատոնում: Իսկ հետո շրջագայության մեկնեցին Vedera խմբի հետ։ Խաղացել են համաշխարհային շրջագայության բացմանը՝ Թեյլոր Սվիթի հետ:
2008 թվականի հոկտեմբերին պայմանագիր կնքվեց Jive Records լեյբլի հետ, իսկ հետո հաջորդեց Lovesick Electric առաջին ալբոմի աշխատանքը։
2011-մեր օրեր: Whatever
խմբագրել2011 թվականին Hot Chelle Rae-ն թողարկել է իր «Tonight Tonight» սինգլը, որը 2011 թվականի հուլիսին Billboard Hot 100-ում հասել է 7-րդ հորիզոնականին։ «I Like It Like That»՝ հաջորդ սինգլի պրեմիերան կայացել է 2011 թվականի սեպտեմբերի 13-ին։ Երրորդ սինգլը «Honestly» թողարկվել է 2012 թվականի մարտին, իսկ չորրորդ «Whatever»-ը՝ 2012 թվականի հուլիսի 9-ին։ «Whatever» նոր ալբոմը թողարկվել է 2011 թվականի հոկտեմբերի 4-ին՝ խմբի կայքում, և ընդհանուր թողարկվել է 2011 թվականի նոյեմբերի 29-ին։
2011 թվականի դեկտեմբերի 31-ին խումբը ելույթ ունեցավ հեռուստատեսությամբ՝ կատարելով երկու հիթեր՝ «Tonight Tonight»-ը և «I Like It Like That»-ը: 2012 թվականի հունվարի 29-ին խումբը հանդես էր գալիս Հավայան կղզիների Հոնոլուլուի Ալոհա մարզադաշտում կայացած խաղից առաջ։ 2012 թվականի մարտին խումբը վերադարձավ Թեյլոր Սվիֆթի հետ համագործակցության՝ Ավստրալիայում և Նոր Զելանդիայում նրա «Speak Now» շրջագայությանը աջակցելու համար։
2012 թվականի ամռանը, խումբը եղել է շրջագայության Դեմո Լովատոյի հետ:
Hot Chelle Rae-ն Ավստրալիա և Նոր Զելանդիա շրջագայության է մեկնել 2012-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին բրիտանացի երգչուհի Շեր Լլոյդի, Ավստրալիայի 5 Seconds Of Summer խմբի և Նորզելանդական Titanium խմբի հետ: Նրանք շարունակելու են իրենց համաշխարհային շրջագայությունը Մալայզիայում և Ճապոնիայում։
Խմբի կազմը
խմբագրել- Ռայան Քեյթ Ֆոլիս-վոկալ, ռիթմ-կիթառ (2005-ներկայումս)
- Նեշ Լինդեն Միլլեր Օվերսթրիթ- կիթառ, վոկալ (2005-ներկա օրեր)
- Յան Սեբաստիան Կենգի- բաս-կիթառ, վոկալ (2005-31.10.13)
- Ջեյմ Քրիստիան Ֆոլիս — հարվածային գործիքներ (2005-մեր օրեր)
Ձայնասկավառակագրություն
խմբագրելԱլբոմներ
խմբագրել- Էլեկտրական սիրո կարոտը (23 հոկտեմբերի, 2009)
- Վոթեվըր (29 նոյեմբերի, 2011)
Երգեր
խմբագրել- Ես սիրում եմ պարել(2009)
- Բլիդ (2010)
- Այսօր երեկոյան (2011)
- Ինձ դուր է գալիս այն (2011)
- Ազնվորեն (2012)
- Հանգ ափ (2013)
Երաժշտական տեսահոլովակներ
խմբագրել- Ես սիրում եմ պարել (2009)
- Բլիդ (2010)
- Այսօր երեկոյան (2011)
- Ինձ դուր է գալիս դա (2011)
- Ազնվորեն (2012)
- Վոթեվըր (2012)
- Հանգ ափ (2013)
Ծանոթագրություններ
խմբագրելԿատեգորիա:Երաժշտական խմբեր այբբենական կարգով Կատեգորիա:2005 հիմնադրված երաժշտական խմբեր