Կաղապար:Other uses Կաղապար:Infobox medical condition (new) Լարինգիտ՝ կոկորդի բորբոքային հիվանդություն։[1]Այն հաճախ ուղեկցվում է ձայնի խռպոտությամբ ինչպես նաև տենդով, հազով, պարանոցի առաջային մասի ցավոտությամբ և կուլ տալու դժվարությամբ։ Սովորաբար ախտանիշները տևում են երկու շաբաթ: [1][2] Սիմպտոմները հիմնականում տևում են երկու շաբաթից քիչ: [1]

Լարինգիտը համարվում է սուր եթե տևում երեք շաբաթից քիչ և քրոիկ՝ եթե տևում է երեք շաբաթից երկար: [1] Սուր դեպքերը հիմնականում վերին շնչառական ուղիների վիրուսային ինֆեկցիայի հետևանք են: [1] Հազալու հետևանքով տրավմաները և այլ ինֆեկցիաները ևս կարող են դառնալ պատճառ։ [1] Խրոնիկ դեպքերը կարող են լինել ծխելու, տուբերկուլոզի, ալերգիաների, թթվային ռեֆյուքսի, ռևմատոիդ արթրիտի կամ սարկոիդոզի հետևանք։ [1][3] TՄեխանիզմի հիմքում ընկած է ձայնալարերի գրգռումը: [2]

Ստրիդորը, անամնեզում պարանոցի ռադիացիոն թերապիայի առկայությունը, կլման դժվարությունը, տևողությունը երկու շաբաթից ավել և ծխող լինելը մտահոգող նշաններ են, որոնք հետագա ուսումնասիրության կարիք ունեն: [1] Մտահոգող նշանների առկայության դեպքում անհրաժեշտ է ձայնալարերի ուսումնասիրություն լարինգոսկոպի միջոցով: [1] Էպիգլոսիտը, կրուպը, օտար մարմնի ինհալյացիան և կոկորդի քաղցկեղը կարող են նման սիմպտոմներ առաջացնել: [1][4]

Սուր վիճակները հիմանկնում անցնում են առանց հատուկ միջոցների: [1] Ձայնի հանգիստը և բավարար հեղուկների օգտագործումը կարող են օգտակար լինել: [1] Սուր վիճակներում անտիբիոտիկները հաճախ օգուտ չեն տալիս: [5] Սուր վիճակները առավել հաճախ են հադիպում:[1] Խրոնիկ վիճակները հիմնականում հանդիպում են միջին տարիքում և ավելի հաճախ տղամարդկանց մոտ: [6]

Նշաններ

խմբագրել

Առաջնային նշանը ձայնի խռպոտությունն է: [7]:108 Պայմանավորված լարինգիտի լայն պատճառագիտությամբ, մնացած սիմպտոմները կարող են տարբեր լինել։ [8] Դրանք են

    • Կոկորդի չորություն կամ ցավ
    • Հազ (կարող է լինել և պատճառ, և լարինգիտի սիմպտոմ)
    • Կոկորդի հաճախակի մաքրում
    • Հավելյար լորձարտադրության
    • Դիսֆագիա (կլման դժվարացում)
    • Կոկորդի շրջանում այտուցի զգացողություն (կոկորդի առաջային մասում անհարմար զգացում)
    • Globus pharyngeus (կոկորդում գնդի զգացողություն)
    • Մրսածություն կամ գրիպի նման սիմպտոմներ (որը հազի նման կարող է լինել լարինգիտի համար պատճառ)
    • Կոկորդի, կրծքավանդակի կամ դեմքի մեծացած լիմֆատիկ հանգույցներ
    • Տենդ
    • Ընդհանուր մկանացավ (միալգիա)
    • Հևոց, հատկապես երեխաների մոտ

Ձայնի որակ

խմբագրել

Լարինգիտի ժամանակ բացի ձայնի խռպոտությունից, կարող է փոխվել ձայնի հնչերանգը և բարձրությունը։ Խոսացողի մոտ կարող է լինել հնչերանգի բարձրացում կամ ցածրացոմ, կախված ձայնալարերը այտուցված են թե կարծրացած։ [1][9] Նրանք նաև կարող են ունենալ շնչական ձայն( պայմանավորված է ձայնալարերի միջև շատ օդ անցնելով), ավելի ցածր ձայն [10] և կրճատված դիապազոն:[1][1]

Պատճառներ

խմբագրել
 
Laryngitis

Լարինգիտը կարող է լինել ինչպես ինֆեկցիոն, այնպես էլ ոչ ինֆեկցիոն։ Արդյունքում առաջացող ձայնալարերի բորբոքումը պատճառ է դառնում ձայնի առաջացման աղավաղման։[1] Այն հիմանականում զարգանում է ի պատասխան ինֆեկցիայի, ձայնալարերի տրավմայի կամ ալերգիաների։[3] Խրոնիկ լարինգիտը կարող է առաջանալ ավելի ծանր խնդիրներից, օրինակ՝ նյարդի վնասում, վերքեր, պոլիպներ կամ մեծ հանգույցներ առկայութուն ձայնալարերի վրա: [4]

Վիրուսային

խմբագրել
  • Սուր լարինգիտների մեծաամասնության պատճառը վիրուսային ինֆեկցիաներն են,[1] որոնցից ամենահաճախ հանդիպողներն են ռինովիրուսը, ինֆլուենզան, պարաինֆլուենզան, ադենովիրուսը, կորոնավիրուսը և ՌՍՎ։ Ընկճված իմունային համակարգ ունեցող մարդկանց մոտ հերպեսը, ՄԻԱՎը և կոքսակի վիրուսները նույնպես կարող են պատճառ դառնալ։

Բակտերիա

խմբագրել
  • TՍա սուր լարինգիտի մեկ այլ պատճառ է, որը կարող է զարգանալ վիրուսային լարինգիտի հետ համակցված կամ դրա պատճառով։ Հաճախ հանդիպող բակտերիալ շտամներ են group A streptococcus, Streptococcus pneumoniae, C. diphtheriae, M. catarrhalis, Haemophilus influenzae, Bordetella pertussis, Bacillus anthracis և M. tuberculosis. Զարգացող երկրներում կարող են հանդիպել արտասովոր դեպքեր, հարուցված այլ բակտերիաներով, առավել հազվադեպ են միկոբակներիալ և սիֆիլիտիկ դեպքերը, որոնք չնայած կարող են հանդիպել նաև զարգացած երկրներում.[1]

Սնկային

խմբագրել
  • Սնկային ինֆեկցիայով հարուցված լարինգիտը տարածված է, սակայն ըստ ԲԲԺի (British medical Journal) հետազոտությունների հաճախ չի ախտորոշվում և կարող է կազմել սուր լարինգիտի դեպքերի մինչև 10%-ը:[1]Ինչպես նորմալ, այնպես էլ թուլացած իմունային համակարգով մարդկանց մոտ կարող է զարգանալ սնկային լարինգիտ, որի պատճառը կարող է լինել վերջին ժամանակներում օգտագործված անտիբիոտիկները կամ կորտիկոստերոիդների ինհալյացիոն օգտագործումը[1]: Սնկի հետևյալ շտամերը կարող են առաջացնել լարինգիտ․; Histoplasma, Blastomyces, Candida (հատկապես իմունոդեֆիցիտով անձանց մոտ), Cryptococcus և Coccidioides:

Տրավմա

խմբագրել
  • Հաճախ ձայնալարերի գերծանրաբեռնվածությունը, օրինակ շատ գոռալը, ճչալը կամ երգելը, կարող են դառնալ պատճառ։ Չնայած սա առաջացնում է ձայնալարերի արտաքին շերտի վնասվածք, հետագա լավացումը կարող է առաջացնել ձայնալարերի կառուցվածքային փսփոխությունների:[1] Բորբոքման մեկ այլ պատճառ կարող է լինել ձայնալարերի չափից շատ օգտագործումը: [5] [6] [7] [8] [9] Կոկորդային տրավմաները, ներառյալ յատրոգենը (առաջացած էնդոտրախեալ ինտուբացիայի հետևանքով), նույնպես կարող են հանգեցնել ձայնալարերի բորբոքման:[11]

Խրոնիկ

խմբագրել

Ալերգիաներ

խմբագրել
  • Տվյալները պարզ չեն, թե արդյոք ասթման կարող է առաջացնել սիմպտոմներ, որոնք կապված են լարինգիտի հետ:[1] Որոշ հետազոտողների կարծիքով ալերգիկ լարինգիտը հաճախ սխալմամբ ախտորոշվում են որպես թթվային ռեֆլյուքսի հետևանք:[12]

Ռեֆլյուք

խմբագրել
  • Խրոնիկ լարինգիտի մեկ այլ հնարավոր պատճառ է, գաստրոէզոֆագիալ ռեֆլուքսի հետևանքով առաջացած բորբոքումը, որը առաջացնում է ձայնալարերի գրգռում: [13]

Աուտոիմուն հիվանդություններ

խմբագրել
  • Ռևմատոիդ արթրիտով հիվանդների մոտավորապես 30-75%-ը նշում են լարինգիտի սիմպտոմներ։[1]
  • Սարկոիդոզով հիվանդների 0,5-5%-ի մոտ կան լարինգիտի սիմպտոմներ։[1] Համաձայն Silva et al.-ի (2007) կողմից կատարված մետա-անալիզի, այս հիվանդությունը հազվադեպ է առաջացնում լարինգեալ սիմպտոմներ և հաճախ սխալ է ախտորոշվում: [14]

Ախտորոշում

խմբագրել

Սուր լարինգիտի տարբեր ձևերի ախտորոշում

  • Հետտրավմատիիկ լարինգիտ. այս տեսակը հիմնականում տարբերակվում է հիմնվելով անամնեզի վրա, որը կարող է տեղեկություն տալ ֆոնոտրավմայի, վերջերս կատարված միջամտությունների հետևանքով առաջացած տրավմաների, ինչպես նաև նախկինում ունեցած պարանոցի տրավմաների մասին:[1][15]
  • Սուր վիրուսային լարինգիտ. լարինգիտի այս տեսակին բնորոշ է ձայնի ցածր տոնայնությունը և խռպոտությունը:.[1][15] Սիմպտոմները հիմնականում տևում են մեկ շաբաթ, չնայած կարող են տևել մինչև 3-4 շաբաթ:[1] Այդ դեպքում կարող է ուղկցվել վերին շնչառական ուղիների սիմպտոմներով, օր.՝ կոկորդի ցավ, օդինոֆագիա, ռինոռեա, հևոց, քթի լորձի գերարտադրություն և փակվածություն:[1]
  • Սնկային լարինգիտ. բիոպսիան և ցանքսը կարող են օգնել սնկային լարինգիտը հաստատելուն: [1]

Վիզուալ ախտորոշում

խմբագրել

Կոկորդում հաճախ հայտնաբերվում է կարմրություն և այտուց, որը կարող ենք տեսնել լարինգոսկոպով կամ ստրոբսկոպով (մեթոդի ընտրությունը կախված է լարինգիտի տեսակից): [7]:108 Կոկորդում կարող են լինել հյուսվածքային հետևյալ փոփոխությունները՝

    • Լայնացած արյունատար անոթներ (սուր)
    • Հյուսվածքի այտուց և չորացում (խրոնիկ)
    • Ձայնալարերի փայտացում
    • Ձայնալարերի և շրջակա կառույցների միջ կպչուն սեկրետի առկայություն (շերեփաձև աճառների միջև):

Ուղորդում

խմբագրել

Որոշ նշաններ ու սիպտոմներ ցույց են տալիս, որ կա վաղ ուղղարդման անհրաժեշտություն:[1] Դրանք են՝

    • Կլման դժվարեցում
    • Ձայնի ստրիդոր
    • Ականջի ցավ
    • Վերջերս քաշի կորուստ
    • Ծխելու պատմություն
    • Ներկայում կամ անցյալում ճառագայթային թերապիա (պարանոցի շրջանում)
    • Վերջերս պարանոցի վիրահատություն կամ վիրահատություն, որի ընթացքում կատարվել էլ էնդոտրախեալ տուբացիա  
    • Անձի մասնագիտությունը կապված է ձայնի օգտագործման հետ (ուսուցիչ, երգիչ, դերասան, զանգի կենտրոնում աշխատող և այլն)

Տարբերակիչ ախտորոշում

խմբագրել
    • Սուր էպիգլոտիտ. Սա ավելի հավանական է այն անձանց մոտ, ովքեր ունեն ստրդոր, թքահոսություն և կուլ տալու դժվարություն կամ ցավոտություն:[1]
    • Գրանուլեմատոզ լարինգիտ
    • Պսևդոմիքսոմատոզ արինգիտ
    • Կրուպ. այս դեպքում առկա է հաչոց անման հազ, ձայնի խռպոտություն և ներշնչական ստրիդոր:[15]


Բուժում

խմբագրել

Բուժումը կախված է լարինգիտի ծանրությունից և տեսակից(սուր և խրոնիկ).[1] Հիմնական միջոցները ուղղված են սիմպտոմների թեթևացմանը՝ վարքային փոփոխություն, հիդրացիա և խոնավեցում[1]

Ձայնային հիգիենան (ձայնի խնամքը) շատ կարևոր է սիմպտոմների թեթևացման համար: Ձայնային հիգիենան ներառում է ձայնի հանգիստ, բավարար քանակությամբ ջրի օգտագործում, կոֆեինի և ալկոհոլի օգտագորման նվազեցում, ծխելու ընդհատում:[1]

Սուր լարինգիտ

խմբագրել

Ընդհանուր առմամբ սուր լարինգիտի բուժումը ներառում է հիգիենա, ցավազրկողներ, խոնավեցում և հակաբիոտիկների կիրառում.[1][5]

Վիրուսային

խմբագրել

Վիրուսային լարինգիտի բոժման համար խորհուրդ է տրվում ձայնի հանգիստ, ցավազրկողների և խորխաբերների կիրառումը հաճախակի հազալու համար:[7] Որոշ տնային միջոցներ, ինչպիսիք են թեյը և մեղրը, նույնպես կարող են օգնել: [1] Վիրուսային լարինգիտի բուժման համար անտիբիոտիկներ չեն կիրառվում:[1][16]

Բակտերիալ

խմբագրել

Բակտերիալ լարինգիտի դեպքում կարելի է նշանակել անտիբիոտիկներ, հատկեպես վերին շնչառական ուղիների ինֆեկցիոն սիմպտոմների առկայության դեպքում: [7] Չնայած սուր լարինգիտի դեպքում անտիբիոտիկների կիրառումը վիճելի է: Դրա պատճառաը էֆեկտիվությունը, կողմնակի էֆեկտների առկայությունը, գնի և անտիբիոտիկների նկատմամաբ կայունությունն է: Ընդհանուր առմամբ սուր լարինգիտի բուժման համար անտիբիոտիկները մեծ էֆեկտիվություն չեն ցուցաբերում: [5]

Բակտերիալ լարինգիտի ծանր դեպքերում, օր.՝ սուպրագլոտիտ կամ էպիգլոտիտ, շնչառական ուղիների խցանման ռիսկը ավելի բարձր է[7] Անհրաժեշտ է շտապ միջամտություն շնչառական ուղիները բացելու համար: [1] Բուժումը կարող է ներառել խոնավեցում, կորտիկոստերոիդների, ներերակային անտիբիոտիկների և նեբուլայզերով ադրենալինի կիրառումը: [7]

Սնկային

խմբագրել

Սնկային լարինգիտը կարելի է բուժել օրալ հակասնկային հաբերներով կամ լուծույթներով: [1][7] Բուժումը հիմնականում տևում է մինչև 3 շաբաթ և սնկային ինֆեկցիայի կրկնվելու դեպքում կարող է առաջանալ բուժումը կրկնելո կարիք:[7]

Տրավմա

խմբագրել

Ձայնի չափազանց կամ սխալ օգտագործմամբ պայմանավորված լարինգիտը կարելի է վարել ձայնային հիգիենայի միջոցով:

Քրոնիկ լարինգիտ

խմբագրել

Ռեֆլյուքս

խմբագրել

Լարինգոֆարինգեալ ռեֆլյուքսի բուժումը ներառում է վարքագծի փոփոխություն և դեզամիջոցների օգտագործում: [1][7] Վարքագծի փոփոխությունը ներառում է՝

    • Հարմար հագուստի օգտագործումը
    • Սննդի ընդունումը հաճախակի և փոքր չափաբաժիններով
    • Որոշակի սննդատեսակների բացառում (օր. կոֆեին, ալկոհոլ, կծու սնունդ)[7]

Հակառեֆլյուքսային դեղամիջոցները կարելի է նշանակել քրոնիկ լարինգիտով և ձայնի խռպոտությամբ անձանց: [17] Եթե հակառեֆլյուքսային թերապիան օգուտ չի տալիս, անհրաժեշտ է ուսումնասիրել, այլ հնարավոր պատճառները:.[1] Կարելի է օգտագործել անտացիդներ և H2-պաշարիչներ: [7] Անտացիդները հաճախ ունեն կարճատև ազդեցություն և բավարար չեն բուժման համար: [7] Պրոտոնային պոմպի պաշարիչները նույնպես էֆեկտիվ են:[7] Սրանք պետք է նշանկվեն որոշակի ժամանակով, որից հետո անհրաժեշտ է սիմպտոմների վերանայում: [1] Պրոտոնային պոմպի պաշարիչները ոչ բոլորին են օգնում: [1] Հակասեկրետոր դեղորայքները կարող են ունենալ կողմնակի էֆեկտներ:[1]

Անհրաժեշտության դեպքում կարելի է կատարել հակառեֆլյուքսային վիրահատություն: [1]

Բորբոքային

խմբագրել

Ալերգիկ լարինգիտը բուժելիս քթի տեղային ստերոիդների և իմունոթերապիայի կիրառումը ցույց են տալիս մեծ արդյունավետություն:[7] Հակահիստամնային պրեպարատները նունպես կարող են օգակար լինել, բայց առաջացնում են կոկորդի չորություն: [7] Ինհալյացիոն ստերոիդների երկարատև կիրառումը կարող են առաջացնել կոկորդի և ձայնի խնդիրներ:[7]

Աուտոիմուն

խմբագրել

Լորձաթաղանթի բշտախտի ժամանակ կարելի է օգտագործել ցիկլոֆոսֆամիդ և պրեդնիզիլոն: [1]

Գրանուլեմատոզ

խմբագրել

Սարկոիդոզը հիմնականում բուժվում է համակարգային կորտիկոստերոիդներով: Հազվադեպ կիրառվում է ներօջախային ներարկումներ կամ լազերային ռեզեկցիա[1]

Պրոգնոզ

խմբագրել

Սուր լարինգիտը կարող է ունենալ համառ ընթացք, բայց հիմնականում ինքնուրույն անցնում է 2 շաբաթվա ընթացքում: [1] Վիրուսային լարինգիտի ժամանակ սիմպտոմները կարող են մնալ երկար ժամանակ, անգամ եթե վերին շնչառակ ուղիներում բորբոքումը անցել է: [16]

Քրոնիկ

խմբագրել

3 շաբաթից երկար տևող լարինգիտը համարվում է քրոնիկ:[1] Եթե սիմպտոմները տևում են 3 շաբաթից ավել, ցանկալի է կատարել հետագա հետազոտություններ, ընդհուպ մինչև լարինգոսկոպիա.[1] Լարինգիտի պրոգնոզը կախված է դրա առաջացման պատճառից:[18]

Աղբյուրներ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 1,27 1,28 1,29 1,30 1,31 1,32 1,33 1,34 1,35 1,36 1,37 1,38 1,39 1,40 1,41 1,42 1,43 1,44 1,45 1,46 1,47 1,48 1,49 1,50 Wood, John M.; Athanasiadis, Theodore; Allen, Jacqui (9 October 2014). «Laryngitis». BMJ. The BMJ. 349: g5827. doi:10.1136/bmj.g5827. ISSN 1756-1833. PMID 25300640. Արխիվացված օրիգինալից 13 November 2016-ին. Վերցված է 21 November 2016-ին.
  2. 2,0 2,1 «Laryngitis - National Library of Medicine». PubMed Health. Արխիվացված օրիգինալից 10 September 2017-ին. Վերցված է 9 November 2016-ին.
  3. 3,0 3,1 Dworkin, James Paul (April 2008). «Laryngitis: Types, Causes, and Treatments». Otolaryngologic Clinics of North America. 41 (2): 419–436. doi:10.1016/j.otc.2007.11.011. PMID 18328379.
  4. Ferri, Fred F. (2016). Ferri's Clinical Advisor 2017: 5 Books in 1 (անգլերեն). Elsevier Health Sciences. էջ 709. ISBN 9780323448383. Արխիվացված օրիգինալից 10 November 2016-ին.
  5. 5,0 5,1 5,2 Reveiz, L; Cardona, AF (23 May 2015). «Antibiotics for acute laryngitis in adults». Cochrane Database of Systematic Reviews. 5 (5): CD004783. doi:10.1002/14651858.CD004783.pub5. PMC 6486127. PMID 26002823.
  6. Dhingra, P. L.; Dhingra, Shruti (2014). Diseases of Ear, Nose and Throat (անգլերեն) (6 ed.). Elsevier Health Sciences. էջ 292. ISBN 9788131236932. Արխիվացված օրիգինալից 10 November 2016-ին.
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 7,15 Colton, Raymond H.; Casper, Janina K.; Leonard, Rebecca (2011). Understanding Voice Problems (4th ed.). Baltimore, MD: Lippincott Williams & Wilkins. էջեր 308–309. ISBN 978-1-60913-874-5.
  8. Verdolini, Katherine; Rosen, Clark A.; Branksi, Ryan C., eds. (2006). Classification Manual of Voice Disorders-I. American Speech-Language-Hearing Association. Mahwah, N.J: Lawrence Erlbaum.
  9. Takahashi, H.; Koike, Y. (1976). «Some perceptual dimensions and acoustical correlates of pathologic voices». Acta Oto-Laryngologica Supplementum (338): 1–24.
  10. Shipp, Thomas; Huntington, Dorothy A. (1 November 1965). «Some Acoustic and Perceptual Factors in Acute-Laryngitic Hoarseness». Journal of Speech and Hearing Disorders. 30 (4): 350–9. doi:10.1044/jshd.3004.350. ISSN 0022-4677. PMID 5835492.
  11. Rieger, A.; Hass, I.; Gross, M.; Gramm, HJ; Eyrich, K. (1996). «Intubation trauma of the larynx--a literature review with special reference to arytenoid cartilage dislocation». Anasthesiol Intensivmed Notfallmed Schmerzther. 31 (5): 281–287. doi:10.1055/s-2007-995921. PMID 8767240.
  12. Brook, Christopher; Platt, Michael; Reese, Stephen; Noordzij, Pieter (January 2016). «Utility of Allergy Testing in Patients with Chronic Laryngopharyngeal Symptoms: Is It Allergic Laryngitis?». Otolaryngology–Head and Neck Surgery. 154 (1): 41–45. doi:10.1177/0194599815607850. PMID 26428475.
  13. Joniau, Sander; Bradshaw, Anthony; Esterman, Adrian; Carney, A. Simon (May 2007). «Reflux and laryngitis: A systematic review». Otolaryngology–Head and Neck Surgery. 136 (5): 686–692. doi:10.1016/j.otohns.2006.12.004. PMID 17478199.
  14. Silva, Leonardo; Damrose, Edward; Bairao, Fernanda; Nina, Mayra; Junior, James; Costa, Henrique (June 2008). «Infectious granulomatous laryngitis: a retrospective study of 24 cases». European Archives of Oto-Rhino-Laryngology. 265 (6): 675–680. doi:10.1007/s00405-007-0533-4. PMID 18060554.
  15. 15,0 15,1 15,2 House, SA (December 2017). «Hoarseness in Adults». Am Fam Physician. 11 (11): 720–728. PMID 29431404.
  16. 16,0 16,1 Dominguez, L. M.; Simpson, C. B. (December 2015). «Viral laryngitis». Current Opinion in Otolaryngology & Head and Neck Surgery. 23 (6): 454–458. doi:10.1097/moo.0000000000000203. PMID 26397458.
  17. Schwartz, Seth R.; Cohen, Seth M.; Dailey, Seth H.; Rosenfeld, Richard M.; Deutsch, Ellen S.; Gillespie, M. Boyd; Granieri, Evelyn; Hapner, Edie R.; Kimball, C. Eve (1 September 2009). «Clinical Practice Guideline Hoarseness (Dysphonia)». Otolaryngology–Head and Neck Surgery (անգլերեն). 141 (3 suppl): S1–S31. doi:10.1016/j.otohns.2009.06.744. ISSN 0194-5998. PMID 19729111. Արխիվացված օրիգինալից 9 July 2015-ին.
  18. Jonas, Nico (2007). «Laryngitis Management». Journal of Modern Pharmacy. 14 (5): 44.
խմբագրել

Կաղապար:EB1911 Poster

Կաղապար:Medical condition classification and resources Կաղապար:Respiratory pathology Կաղապար:Inflammation