Gevorg Ghazaryan/Այեշա Ռուբինա
 

Այեշա Ռուբինա (անգլ.՝ Ayesha Rubina, ուրդու՝ عائشہ روبینہ, ), հնդիկ մուսուլման մանկավարժ, սոցիալիական աշխատող, հասարակական գործիչ։ Մեծ Հայդարաբադի համայնքային միության անդամ (անգլ.՝ Greater Hyderabad Municipal Corporation)։ Զբաղվում է քաղաքային ինֆրակառուցվածքի և հաշմանդամների համար հատուկ կրթության կազմակերպմամբ[1][2][3][4]։

Կենսագրություն

խմբագրել

Այեշա Ռուբինան ծնվել է 1969 թվականի մայիսի 3-ին Հայդարաբադում։ Տարրական և միջնակարգ կրթությունը ստացել է Մայր Աստվածածնի կանանց բարձրագույն դպրոցում, որից հետո ուսումը շարունակել է Օսմանիայի համալսարանում։ Ունի մագիստրոսի աստիճան սոցիալական աշխատանքի ոլորտում և ասպիրանտի դիպլոմ միջդպրոցական կրթության և ուսման ոլորտում։ Այեշան արժանացել է Օսմանիա համալսարանի ոսկե մեդալի և անգլերենի մագիստորի աստիճանի։

Այեշա Ռուբինան համարվում է պրոֆեսիոնալ սոցիալական աշխատող։ Ի նշան նրա վաստակների կրթության և սոցիալական աշխատանքի ոլորտում ընդգրկվել է Մեծ Հայդարաբադի համայնքային միության կազմում։ Նրա կողմից մշակվել և ներկայացվել է հաշմանդամների կարիքների հաշվի առմամբ քաղաքային ինֆրակառուցվածքի զարգացման առաջին նախագիծը։ Այեշան նախաձեռնել է ավելի քան 8000 երիտասարդ մարդկանց պրոֆեսոնալ նախապատրաստումը։

Մասնակցել է չունևորների համար 10 դպրոցների ստեղծմանը, որոնք սպասարկում են ավելի քան 4500 երեխաների կրթական պահանջմունքները։ Չնայած լայն հասարակական գործունեութայմբ, Այեշա Ռուբինան շարունակել է դասավանդել կարիքավոր երեխաների համար դպրոցում։

«Հնդկական ժամանակը» ութ անգամ շնորհել է նրան «Հնդկական առաջնորդի» կոչում[5]։ Եղել է Հաճախորդների համար առաջնորդության միջազգային ծրագրի (անգլ.՝ International Visitor Leadership Program) մասնակից[6], որը ստեղծվել է ԱՄՆ-ի պետական դեպարտամենտի կողմից[7]։ Խորհրդարակցական կոմիտեի անդամի կարգավիճակում համագործակցել է Սոցիալական գիտությունների կենտրոնի՝ մասնավոր դեմքերի և կազմակերպությունների ցանցի հետ, որոնք զբաղվում են կրթության և սոցիալական ծառայությունների միջոցով օգնության տրամադրմամբ[8]։

Այեշա Ռուբինան համարվում է «Կանաչ հատուկ դպրոցի» համահիմնադիրը, որում կարիքավոր երեխաների անվճար կրթություն է տրամադրվում։ Այստեղ նաև առաջարկվում են բուժման բժշկական միջոցները և իրականացվում են այդպիսի երեխաների վերականգման և համայնացման ծրագրեր։ Կանաչ հատուկ դպրոցը գտնվում է Կրթության հասարակության տնօրինության տակ, որը նույնպես հիմնդրել է Այեշա Ռուբինան[9]։

Ակտիվ աշխատում է աղջիկների համար կրթության ոլորտում[10]։ Համարում է, որ Հնդկաստանում տնտեսական անկախ կանանց դրությունը մեր ժամանակներում ավելի բարդ է դարձել։ Քննադատում է սպառման ժամանակակից հասարակությունը, որը ստիպում է կանանց պաշտոնական աշխատանքի հետ միասին «արդյունավետ» կարողանալ կատարել տան աշխատանքը[11]։ Նրա կողմից նաև իրականացվել է Հայդարաբադում էլեկտրոնային գրադարանների ստեղծման ծրագիրը։

Այեշա Ռուբինան Հայդարաբադի քաղաքական կյանքում կարևոր դեր է խաղում[12]։ Մուսուլմանների միության համահնդկական խորհրդարանի տվյալների համաձայն՝ 2014 թվականի ապրիլին Այեշան գլխավորել է այդ կուսակցության կանանց թևի ստեղծման աշխատանքը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «NBT Nagar girls reign supreme».
  2. «More Muslim parents see school as passport to safe future for girls».
  3. «Ayesha, Jameel co-opted members of GHMC». Վերցված է հոկտեմբերի 29, 2016-ին.
  4. «Shades of Opinion on 'What Makes a City Beautiful?'». Վերցված է հոկտեմբերի 29, 2016-ին.
  5. «I Lead India Youth Brigade - An initiative by The Times of India». Վերցված է հոկտեմբերի 29, 2016-ին.
  6. «International Visitor Leadership Program (IVLP) - Exchange Programs». Վերցված է հոկտեմբերի 29, 2016-ին.
  7. https://photos.state.gov/libraries/india/13974/library/ExchangeAlumniSept.pdf
  8. «Center For Social Sciences». Վերցված է հոկտեմբերի 29, 2016-ին.
  9. «Ayesha Foundation». Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 30, 2016-ին. Վերցված է հոկտեմբերի 29, 2016-ին.
  10. «A long walk to freedom - Times of India». Վերցված է հոկտեմբերի 29, 2016-ին.
  11. «Proposed e-library shelved - Times of India». Վերցված է հոկտեմբերի 29, 2016-ին.
  12. Ifthekhar, J. S. (ապրիլի 1, 2014). «MIM to form women's wing». Վերցված է հոկտեմբերի 29, 2016-ին – via The Hindu.

Արտաքին հղումներ

խմբագրել

Կատեգորիա:Հնդկաստանի քաղաքական գործիչներ Կատեգորիա:Հնդիկ կին ակտիվիստներ Կատեգորիա:20-րդ դարի քաղաքական գործիչներ Կատեգորիա:21-րդ դարի քաղաքական գործիչներ Կատեգորիա:Օսմանիա համալսարանի շրջանավարտներ Կատեգորիա:Հնդիկ մանկավարժներ Կատեգորիա:Հնդիկ սոցիալական աշխատողներ