Մասնակից:Generalprosecutor/Ավազարկղ
Generalprosecutor/Ավազարկղ | |
Աննա Կարենի Վարդապետյան (), հայ հասարակական գործիչ, իրավաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ[1], 2022 թվականի սեպտեմբերի 15-ից ՀՀ գլխավոր դատախազ[2]։
Կրթություն
խմբագրել2002-2006 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, իսկ 2006-2008 թվականներին՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան։ 2008-2012 թվականներին սովորել է նույն ֆակուլտետի ասպիրանտուրայում և 2012 թվականի հոկտեմբերի 5-ին պաշտպանել է «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու քրեաիրավական հիմնախնդիրները» վերտառությամբ թեկնածուական ատենախոսություն։
Աշխատանքային գործունեություն
խմբագրել2007-2008 թվականներին եղել է ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական փորձաքննությունների վարչության կրտսեր մասնագետ, 2008 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին՝ նույն վարչության մասնագետ, իսկ արդեն նույն տարվա դեկտեմբերից մինչև 2009 թվականի մարտ ամիսը՝ Իրավական փորձաքննությունների վարչության ավագ մասնագետ։
2009-2013 թվականներին աշխատել է որպես ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի ավագ օգնական, 2013-2014 թվականներին՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական, իսկ արդեն 2014-2018 թվականներին՝ ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղար։ 2018-2019 թվականներին եղել է ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական։
2019 թվականի ապրիլին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ՝ պաշտոնավարելով մինչև 2019 թվականի նոյեմբեր ամիսը։ 2020 թվականի մարտի 2-ից մինչև 2022 թվականի սեպտեմբերի 14-ը եղել է ՀՀ վարչապետի օգնական[3]։
2022 թվականի հունիսի 29-ին ՀՀ ազգային ժողովի կողմից ընտրվել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում[4]։
Այլ տվյալներ
խմբագրելԱննա Վարդապետյանը 2015 թվականից առ այսօր Լոնդոնի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի անդամ է[5]: Ավելի քան 20 գիտական հոդվածների, գիտագործնական ձեռնարկների, վերլուծությունների և գրքերի հեղինակ ու համահեղինակ է։ Տիրապետում է հայերենի, անգլերենի, ռուսերենի։
2016-2021 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի Իրավագիտություն – 001 մասնագիտական խորհրդի (ԺԲ․00.05) անդամ։ Իսկ արդեն 2022 թվականի հունիսի 22-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։
Ամուսնացած է։
- ↑ «Աննա Կարենի Վարդապետյան». ysu.am (անգլերեն). Վերցված է 2022-10-26-ին.
- ↑ «Աննա Վարդապետյանը ստաձնեց Գլխավոր դատախազի պաշտոնը». Hetq.am. Վերցված է 2022-10-26-ին.
- ↑ Դատախազություն, Հայաստանի Հանրապետութան. «Կենսագրություն». Հայաստանի Հանրապետութան Դատախազություն. Վերցված է 2022-10-26-ին.
- ↑ «Աննա Վարդապետյանն ընտրվեց գլխավոր դատախազի պաշտոնում». Hetq.am. Վերցված է 2022-10-26-ին.
- ↑ «Աննա Վարդապետյան». infocom.am (անգլերեն). Վերցված է 2022-10-26-ին.