Մասնակից:Gbpromusic/Ավազարկղ
Անուն | Գագիկ Բադալյան |
---|---|
Ծնվել է | 1980թ. մարտի 26 |
Երկիր | Հայաստան |
Ազգություն | Հայ |
Մասնագիտություն | Երգիչ |
Ժանրեր | Ժողովրդական, դասական, փոփ |
Գործունեություն | Երգիչ 1991թ․-ներկա ժամանակ |
Ընտանեկան կարգավիճակ | Ամուսնացած է, ունի 2 երեխա |
Կայք | http://gagikbadalyan.com/ |
Գագիկ Բադալյան-հայ ժողովրդական երգերի կատարող։
Կենսագրություն
խմբագրելԳագիկ Բադալյանը ծնվել է Հայաստանում 1980թ․ մարտի 26-ին Մերուժան և Անահիտ Բադալյաննների ընտանիքում։ Հայրը խոհարար է եղել, իսկ մայրը՝ տնային տնտեսուհի: Երգի հանդեպ սերը դեռ մանկուց է եղել: 7 տարեկան հասակից սկսել է երգել Ղուկաս Ղուկասյանի անվան պիոներական պալատում։ Նա սովորել և ավարտել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում: Գագիկը լավ է տիրապետում դասական, փոփ և ժողովրդական երգերին: Նա արտիստ, երաժիշտ, երգիչ լինելուց բացի նաև վոկալի ուսուցիչ է: Դեռ վաղ հասակից համերգներով հանդես է եկել Եվրոպայում, Ռուսաստանում, Լիբանանում, Սիրիայում, Եգիպտոսում, Ավստրալիայում եւ ԱՄՆ-ում: Նրա գործունեությունը և ժանրային ընտրությունը նոր վերածնունդ էր էստրադայի համար: Նախքան ԱՄՆ տեղափոխվելը նա մի քանի պարգևներ է ստացել և որպես մենակատար հանդես է եկել տարբեր ազգային անսամբլների և երգիչների հետ, ներկայացել է նաև այնպիսի լեգենդների հետ, ինչպիսին են՝ Հովհաննես Բադալյանը և Ռուբեն Մաթևոսյանը: 1999 թ-ին տեղափոխվում են ԱՄՆ: Լոս Անջելեսում բնակություն հաստատելուց հետո նա սկսել է զբաղվել համերգներով եւ ձայնագրություններով: Նրա մենահամերգներն ու խմբային ելույթները ներառում են 2001 թ.-ին տեղի ունեցած «Նոր Երգ» նորարարական միջոցառումը: Երիտասարդ արտիստը հյուրընկալվել է դուդուկի վարպետ Եղիշե Մանուկյանի մոտ՝ 2001թ.-ին թողարկելով համատեղ ձայնասկավառակ՝ « Echo of the Mountain» անվամբ : Բացի որպես հյուր ելույթ ունելուց, նա առանձին երեք մենահամերգ է ներկայացրել:
Ստեղծագործական ուղին
խմբագրել1987-1996թթ․ սովորել է N17 Կրիլովի (ներկայիս Վրեժ Համբարձումյանի) անվան դպրոցում։
1990թ․ընդունվել է Հատուկ Ձայնի պահպանման երաժշտական դպրոց, որը և ավարտել է գերազանց գնահատականներով 1996թ․։
1991թ․ մասնակցել է «Մանուկները Հայաստանի» մրցույթ-փառատոնին և արժանացել է 1-ին կարգի դիպլոմի։
1993թ․ մասնակցել է «Նոր Անուններ» մրցույթ փառատոնին, որտեղ գրավել է I տեղ։
1994թ․ԱՄՆ «Shrine Auditorium» սրահում մասնակցել է «Բրավո Հայաստան» փառատոնին, երգելով Հովհաննես Բադալյանի և Ռուբեն Մաթևոսյանի հետ:
1998թ ընդունվել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա։
1999թ․ԱՄՆ-ի Hollywood Bowl սրահում մասնակցել է միջազգային ֆեստիվալին որտեղ ներկայացրել է Հայաստանը Հորովել և Դլէ Յաման երգերով։
1999-2014թ. ունեցել է 10 մենահամերգ:
Ձայնասկավառակներ և տեսահոլովակներ
խմբագրել1999թ-ին թողարկել է առաջին ձայնասկավառակը՝ «Սիրո Երգ» խորագրով։
2002թ-ին ձայնագրել է երկրորդ ձայնասկավառակը՝ «Ֆանտաստիկ Երազ» անունով։
2012թ-ին նկարահանել է տեսահոլովակ Sevo-ի հետ՝ «Ետ արի» անվամբ:
2015 թ-ին տեսահոլովակ է նկարահանել Պապին Պողոսյանի հետ՝ «Քելե լաո» անվամբ: