Մասնակից:GARIKRONALDO7/Ավազարկղ

Աբովյանը Հայ նոր գրականության սկզբնավորողն ու հիմնադիրն է «Վերք Հայաստանի» պատմական վեպով: «Վերք Հայաստանի» վեպի գեղարվեստական մեծության ամենակարևոր նախադրյալներից մեկը պատմական ժամանակաշրջանի լայն և խորը ընգրկումն է: Աբովյանը իր վեպի հերոս է ընտրել հասարակ մարդու՝ Աղասուն՝ մեծ հարված հասցնելով կլասիցիզմին:

Աղասին ժողովրդի մարմնացումն է, որի մեջ արտացոլված է հայրենասիրությունը, ժողովրդի ազգասիրությունը: Եվ ահա պարսկական բռնակալության դեմ սուր բարձրացնողներից մեկը Աղասին է: Աղասին սիրված կերպար է եղել ժողովրդի կողմից: Բնությունը Աղասուն օժտել է ֆիզիկական արտակարգ հատկություններով՝ նա առնական և գեղեցիկ մի երիտասարդ է: «Նրա սուրահի բոյը, նրա թուխ աչքերը… նրա լեն թիկունքը, բարձր ճակատը՝ մարդի խելք էին տանում». այսպես է բնորոշում Աբովյանը Աղասուն: Աղասին աշխատասեր է, բարի, մեծահոգի, ժողովրդասեր. «Ում գութան չուներ իրանց բան տալիս, ում եզն հոտաղ չուներ, իրանցն էր ուղարկում»:

Աղասին հերոսական կերպար է՝ քաջ, անվախ, ընկերասեր: Աղասին սիրում է ու ջերմորեն նվիրված է իր կնոջը, ծնողներին և իր մարտական ընկերներին, որոնց համար պատրաստ է իր կյանքը զոհել:

Աղասին ամբողջությամբ եռանդ է ու վճռականություն: Նա մեծ հոգու տեր, անձնուրաց հերոս է, օգնում է ուրիշներին անձնականը զոհելով, կյանքը վտանգի ենթարկելով: Եվ քանի որ նա քաջ էր բոլորը նրան «Ասլան բալասի» էին կոչում:

«Վերք Հայաստանի» վեպը մեծ ազդեցություն է թողել հասարակական մտքի զարգացման վրա՝ ընթերցողին դաստիարակելով հայրենասիրական ոգով: