Մասնակից:Folk game/Ավազարկղ
ԱՆԻ ՔԱՂԱՔ
Տղաների խաղ, գետնին գծած քառակուսիների միջից փոքր քար են մղում մի ոտքով, ցատկելով, բոլոր քառակուսիների միջից պետք է անցնեն մինչև վերջին 12-ը: Եթե քարը պատահաբար մնա քառակուսիներից մեկի գծի վրա կամ դուրս գա քառակուսուց ընկնի «դժողքի» մեջ խաղացողը տանուլ է տալիս: Եթե մինչ «դժողքն» է պատահել այն, հաջորդից հետո սկսվում է այն քառակուսուց, ուր անհաջողության էր հանդիպել: Քարը գցում է այն քառակուսու մեջ, ուր մնացել էր, եթե քարը գցելուց իր ցանկացած քառակուսին չընկնի, դարձյալ տանուլ է տալիս, իսկ եթե ընկնի, ապա մի ոտքով ցատկելով մեծ քառակուսիներից և երկու ոտքով փոքր քառակուսիները կոխելով, «դրախտի» մեջ հանգստանում է երկու ոտքով, ապա քարը մղում վերջինի մեջ և այնտեղից դուրս, որով խաղը տանում է: [1]
- ↑ Կարախանյան, Գ. (2003թ.). Հայոց ժողովրդական մշակույթը. էջ 42.