ԲԵՐԴՊԱՐ

խմբագրել

Հայկական երկհարկ մարտական պար։ Պատկերում է բերդի պաշարումը (ներքևի շրշան) և «բերդապաշտպաններին» («պաշարողների» ուսերին կանգնած վերևի շրջան)։ Պարում են զուռնայի և դհոլի նվագակցությամբ։ Պարեղանակը կազմված է ինը մեղեդիներից, որոնք հերթականորեն արտահայտում են Բերդպարիի մեջ ընդգրկվող բոլոր դրվագները՝ բերդի պաշարումից («կանչ») մինչև պաշարվածների հաղթանակը («պինդ քարից բերդ»)։ Պարում են տղամարդիկ (16–40 հոգի)։ Ենթադրվում է, որ հնում Բերդպարը եղել է քառահարկ։ Գուցե պարողները զենք էլ են կրել։ Մեզ հասած Բերդպարը պարել են Արթիկի շրջանում, Թիֆլիսի բանվորական ակումբում (Սասունի, Վանի, Ալաշկերտի, Շատախի, Հայոց ձորի գաղթական հայերը), Ղարաքիլիսայում և Ալեքսանդրապուլում 1920-ական թվականներին։ Բերդապարը տեղ է գտել հայկական պետական և ինքնագործ պարի խմբերի ծրագրերում։