Մասնակից:Evelina Andreasyan/Ավազարկղ

ԱՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

խմբագրել

Գործունեության ոլորտ

խմբագրել
 Լրատվություն, քաղաքականություն
     

Ծննդյան տվյալներ

խմբագրել
19․08․1985թ․ Հայաստան, ք․ Մարտունի, ՀՀ քաղաքացի
      

Պաշտոնական կայք

խմբագրել
www.analitik.am

Կենսագրություն, գործունեություն

խմբագրել

Անի Արթուրի Հովհաննիսյանը ծնվել է 19.08.1985թ․ ՀՀ Մարտունի քաղաքում։ Ավարտել է ԵՊՀ արևելագիտական ֆակուլտետը, ԵՊՀ իսլամագիտության բաժնի մագիստրատուրան, ՀՀՊԿԱ <<Հանրային Կառավարում>> բաժնի մագիստրատուրան, ՀՀՊԿԱ <<Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում>> ասպիրանտուրա։ 2000 թվականից սկսած զբաղվել է ստեղծագործական գործունեությամբ։ Հանդիսանում է մի շարք երգերի հեղինակ։ Հրատարակել է հայ գրականության առաջին երևակայական ոճի <<Ֆիա>> վեպը։ 2008 թվականից զբաղվել է լրատվական գործունեությամբ։ Հիմնադրել է Անալիտիկ մամուլի ակումբը, համանուն թերթը և լրատվական կայքը։ Հանդիսանում է ԱՍ քաղաքական-հասարակական մրցանակաբաշխության հիմնադիրն ու կազմակերպիչը։ 2015 թվականին անդրադարձել է ՀՀ-ում գործունեություն ծավալող ՎՏԲ բանկին և վերջինիս գործունեության արդյունքում հետախուզական նպատակներով ՀՀ տվյալների դուրսբերման վտանգավորությանը ՀՀ ազգային անվտանգության համար։ Այդ անդրադարձերի արդյունքում սկսվել է ապօրինի հետապնդում ԱՆի Հովհաննիսյանի նկատմամբ, ինչի արդյունքում 2016 թվականի մայիսի 3-ին Հովհաննիսյանը կալանավորվել է։

Նրա դեմ հարուցվել են 4 տարբեր հոդվածներով քրեական գործեր, որոնցից 3-ով արդարացվել է, իսկ 1-ով դատապարտվել 1 տարի 6 ամիս ազատազրկման, որն ամբողջությամբ կրել է։ Նա ՀՀ-ում միակ կին կալանավորն է եղել, ում զանգերը, տեսակցությունները, նամակագրությունը շուրջ 10 ամիս փակ են եղել։Արտաքին աշխարհի հետ շփումը տոտալ արգելվել է, ինչն իր հերթին որակավորվել է՝ որպես ազատ խոսքի լռեցման կոպտագույն դրսևորում, միակ կին լրագրողն է եղել ՀՀ-ում, ում լռեցնելու համար ապօրինի բանտարկել են։ Անի Հովհաննիսյանը բողոքարկել է դատավճիռը՝ համարելով այն քաղաքական պատվեր և մամուլին լռեցնելու ճնշման գործադրում։Մի շարք կազմակերպություններ և ԶԼՄ-ներ անդրադարձել են Անի Հովհաննիսյանի նկատմամբ կիրառված անօրինական ճնշումներին՝ ոմանք էլ որակավորելեն վերջինիս որպես քաղաքական բանտարկյալ։

Դատաքննության ընթացքում Անի Հովհաննիսյանի դեմ հաղորդում տված պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ներկայացուցիչը դատարանում հայտարարել է, որ <<ՎՏԲ բանկ>>-ն օգտագործել է Տիգրան Ուրիխանյանին ընդդեմ Անի Հովհաննիսյանի։ Ողջ դատաքննությունը նկարահանվել և լուսաբանվել է համացանցում։ Չնայած մեղադրական կողմի ապացույցների բացակայությանը, Հովհաննիսյանի անմեղությունն ապացուցող փաստերի առկայությանը, հաղորդում տված անձի կողմից Հովհաննիսյանի դեմ ցուցմունք չտալուն, դատարանն անօրինական մեղադրական վճիռ է կայացրել, որի հիմքում որևէ ապացույց չի դրվել։

Կալանավայրից դուրս գալուց հետո Հովհաննիսյանը մի շարք բացահայտումներ է արել ՀՀ պետական համակարգում առկա անօրինականությունների, նախաքննության ընթացքում ՀՔԾ-ի կողմից իր նկատմամբ գործադրված ապօրինի ճնշումների, անօրինականությունների, ինչպես նաև իր անձի նկատմամբ հնարավոր ֆիզիկական հաշվեհարդարի մասին։ Նա շարունակում է զբաղվել լրատվական գործունեությամբ, ինչպես նաև հայտարարել է, որ անկախ ճնշումներից չի պատրաստվում լքել իր հայրենիքը՝ ՀՀ-ն։

Օգտակար հղումներ https://www.youtube.com/watch?v=U4mpCX-6pNw&t=3s https://www.facebook.com/amerikayidzayn/videos/1758454054206776/ https://m.armeniasputnik.am/armenia/20171114/9445242/armenia-ani-hovhannisyan.html http://www.tert.am/am/news/2017/11/07/Ani-Hovh/2533312 http://armtimes.com/hy/article/124533 https://www.youtube.com/watch?v=fcS4PU8Ic0g&t=230s //www.youtube.com/watch?v=_pzUizoijH8&t=947s https://www.youtube.com/watch?v=c-fc4SReBFU https://www.youtube.com/watch?v=LCg57BYmtWk https://www.youtube.com/watch?v=m_L6JLkw-sI&t=304s https://www.youtube.com/watch?v=i5i51zrU8WM&t=119s https://www.youtube.com/watch?v=oQb39zkcciU&t=504s https://www.youtube.com/watch?v=85tLuwH1zlI&t=1102s https://www.youtube.com/watch?v=sk0yeA1MnOo https://www.youtube.com/watch?v=RXlS9EYRa5M https://www.youtube.com/watch?v=DVDPWXsDsQ4 https://www.youtube.com/watch?v=V-BZ85hW9mE&t=1028s https://www.youtube.com/watch?v=RoRysyJTBrw https://www.youtube.com/watch?v=M4rndj11yaQ https://www.youtube.com/watch?v=9tRf2junWgQ https://www.youtube.com/watch?v=UYRBiWld2cQ https://www.youtube.com/watch?v=LBxSJyRC3II&t=477s https://www.youtube.com/watch?v=ABdAfFVEVOU&t=421s https://www.youtube.com/watch?v=daRGlUCKd5c&t=4061s https://www.youtube.com/watch?v=m9PXwDT-8iE&t=1729s https://www.youtube.com/watch?v=KS2GCBEX5b8&t=149s https://www.youtube.com/watch?v=znbG8YHlxvs&t=3495s https://www.youtube.com/watch?v=Gj7xmwuPA78 https://www.youtube.com/watch?v=2TvpJQRrehY&t=1s


Բաժին Լրատվություն, Քաղաքականություն