Ծնվել է փենջաբական ընտանիքում: Յոթ տարի աշխատել է որպես մենեջեր: Հեռուստատեսությունում առաջնախաղը տեղի է ունեցել «Shraddha» (2009) հեռուստասերիալում, այնուհետև խաղացել է էպիզոդիկ դերով «Dill Mill Gayye» (2010) հեռուստասերիալում և գլխավոր դերով՝ «Baat Hamari Pakki Hai» (2010) հեռուստասերիալում[2]: Ինչ կոչել այս սերը հեռուստասերիալում նկարահանվելուց հետո, սկսել է նկարահանվել Բոլիվուդում: 2012 թվականին դարձել է «10 ամենասեքսուալ ասիացի տղամարդկանց» շարքում՝ զբաղեցնելով 10-րդ հորիզոնականը[3]:

Բարուն Սոբտին Հնդկաստանի միակ հեռուստատեսային դերասանն է, ով ունի Star Parivaar Awards-ի չորս մրցանակ՝ Արնավի դերի համար:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը] Բարուն Սոբտին ամուսնացած է Պաշմին Մանչանդայի հետ (Pashmeen Manchanda)[4][5]: Հարսանիքը տեղի է ունեցել 2010 թվականի դեկտեմբերի 12-ին: Պաշմինը Բարունի մանկության ընկերուհին է: Նա աշխատում է միջազգային կազմակերպությունում և ամենևին կապ չունի կինոաշխարհի հետ: Ծիսական հարսանիքը տեղի է ունեցել բարեկամների նեղ շրջանակում: Բարունը երեխաներ չունի: Սիրում է կրիկետ, ֆուտբոլ և հետաքրքրված է բասկետբոլով:

Դերասանի խոստովանությամբ, երկրի վրա նրա ամենասիրած վայրերն են Մելբուրնը և Մալդիվյան կղզիները: Բարունի սիրած հոլիվուդյան դերասանը Դենզել Վաշինգտոնն է: Ազատ ժամանակն անցկացնում է ընտանիքի հետ, սիրում է ընկերական երեկույթներ: