Թավատառ տեքստ

Հեռախոս                                                   

Խոսքն ու այլ հնչյուններ ցանկացած հեռավորություն հաղորդելու համար ամերիկացի պրոֆեսոր, խուլ ու համրերի դպրոցի դասատու Ա.Գ.Բելը 1876թ ստեղծեց հատուկ մի սարք հեռախոս:Կապի գծի մի ծայրում միկրոֆոնում,ձայնային ալիքները փոխակերպվում են էլեկտրական հոսանքի ալիքների: Այդ  ալիքները, գրեթե չթուլանալով, մի զույգ պղնձե հաղորդալրերով երկար տարածություն են անցնում: Գծի մյուս ծայրում լսափողում, Էլեկտրական հոսանքի ալիքները նորից փոխակերպվում են ձայնային ալիքների: Խոսակցություն վարելու համար կապի գծի յուրաքանչյուր ծայրում պետք է տեղակայված լինեն թե միկրոֆոն, թե լսափող: Միկրոֆոնն ու լսափողը միավորող հարմարանքն անվանորմ են հեռախոսափող: