One Direction -ը անգլո-իռլանդական երաժշտական խումբ է:Ստեղծվել է 2010թվականին Անգլիայում:Խմբի ստեղծմանը նպաստել է անգլիական The X-Factor նախագիծը:Տղաները տղաները 2010թ.-ին առանձին-առանձին մասնակցել են այդ նախագծի լսումների փուլին,իսկ հաջորդ փուլից նրանք հանդես են եկել որպես խումբ Սայմոն Քոուելլի գլխավորությամբ:Խմբի կազմում են 5 տաղանդավոր տղաներ՝ Հարրի Սթայլսը,Զեյն Մալիկը,Նայլ Հորանը,Լիամ Փեյնը և Լուի Թոմլինսոնը:=== One Direction-ը թողարկել է երեք ալբոմ՝ Up All Night,Take Me Home,Midnight Memories:

Պատմություն խմբագրել

Խումբը ստեղծվել է The X-Factor նախագծի շրջանակներում 2010թվականին,Անգլիայում:Առաջին ալբոմը,որը կոչվում է Up All Night նրանք թողարկել են 2011թվականին:Նրանց մեծ ճանաչում բերեց What makes you beautiful երգը և տղաները պայմանագիր ստորագրեցին Columbia Records-ի հետ:One Direction -ի առաջին շրջագայությունը կոչվեց Up All Night:Այդ ընթացքում նրանք ունեցան շատ համերգներ և ձեռք բերեցին համաշխարհային ճանաչում:Հաջորդ ալբոմը կոչվեց Take Me Home(2012) և նրանք հանդես եկան համանուն շրջագայությամբ:One Direction-ի նոր ալբոմը կոչվում է Midnight Memories(2014):Մինչև 2014թվականի հոկտեմբերի 3-ը տղաներն են իրանց համերգներով հանդես կգան տարբեր երկրներում Where We Are շրջագայության շրջանակներում:Հաջորդ 2015թվականի շրջագայությունն ունի On The Road Again անվանումը:

Կենսագրություն խմբագրել

Հարրի Սթայլս Հարրի Սթայլսը ծնվել է 1994թվականի փետրվարի 1-ին Անգլիայի Ռեդդիչ քաղաքում:One Direction խմբի ամենակրտսեր անդամն է: Զեյն Մալիկ Զեյն Մալիկը ծնվել է 1993թվականի հունվարի 12-ին Անգլիայի Բրէդֆորդ քաղաքում:Նա կիսով չափ պակիստանցի է: Նայլ Հորան Նայլ Հորանը ծնվել է 1993թվականի սեպտեմբերի 13-ին Իռլանդիայում:Ունի մեկ եղբայր: Լիամ Փեյն Լիամ Փեյնը ծնվել է 1993թվականի օգոստոսի 29-ին Անգլիայում:14 տարեկանում մասնակցել է The X-Factor նախագծին,սակայն Սայմոն Քոուելլը նրան խորհուրդ է տվել դպրոցը ավարտել,հետո նոր գալ:Երբ դարձավ 16 տարեկան կրկին փորձեց մասնակցել և անցավ հաջորդ փուլ: Լուի Թոմլինսոն Լուի Թոմլինսոնը ծնվել է 1991թվականի դեկտեմբերի 24-ին Անգլիայի Դոնքաստեր քաղաքում:Համարվում է Դոնքաստեր ֆուտբոլային ակումբի խաղացող: