Մասնակից:EnergySourcesGroup7/Ավազարկղ
Սա EnergySourcesGroup7 մասնակցի սևագրության էջն է՝ «ավազարկղը», և մասնակցի էջի ենթաէջերից մեկն է։ Այն ծառայում է որպես սևագիր և փորձարկումների վայր։ Սա հանրագիտարանային հոդված չէ։ Ձեր անձնական ավազարկղը ստեղծելու համար սեղմեք այստեղ։ Այլ ավազարկղեր՝ Ընդհանուր ավազարկղ |
Սահմանում
խմբագրելԼուսակերտի կենսագազի գործարանը (ԼԲԳ) հանդիսանում է կենդանիների թափոններից էներգիա արտադրող գործարան: Իր գործունեությունը գործարանը սկսել է 2008 թվականի հոկտեմբերին Կոտայքի մարզում. ԼԲԳ-ն նախատեսված է նվազեցնել Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկայի արտանետումները:
Ընդհանուր
խմբագրելԱռաջին եւ միակ արդյունաբերական բիոգազ գործարանը, որը վերամշակում է թռչնամսի օրգանակ թափոնները, գտնվում է Լուսակերտում՝Հայաստանի հյուսիում։ Գործարանը իր գործունեությունը սկսել է 2008 թ. հոկտեմբերի ամսին Կոտայքի մարզում։ Գործարանի շինարարությունը մեկնարկել է 2007 թ. օգոստոսին եւ տեւել է մեկ տարի։ Մաքուր զարգացման ոլորտում Լուսակերտի բիոգազ գործարանը (ԼԲԳ) առաջինն էր Հայաստանում: Կիոտոյի արձանագրության շրջանակներում այն գրանցվեց ՄԱԿ-ում 2006 թ. սեպտեմբերին։ Քանի որ ԼԲԳ-ն ենթադրում է հետագա հնարավոր վերականգնվող էներգետիկ նախագծեր, հետեւաբար այն շատ կարեւոր է Հայաստանում վերականգնվող էներգիայի ոլորտի զարգացման համար:
Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկա ապահովում է կենսագազային (5280 մ 3 / օր), էլեկտրական (5843 ՄՎտժ / տարի) եւ ջերմային (6202 ՄՎտժ / տարի) էներգիայի արտադրության ցիկլը կենդանիների թափոնների կառավարման համակարգի հիման վրա։ Այս ամենը հնարավոր է դարձնում նվազեցնել վնասակար գազերի արտանետումները մթնոլորտ, եւ, միեւնույն ժամանակ, արտադրում օրգանական պարարտանյութ (75.000տոննա/տարի)։ Նախագծի տեւողությունը 21 տարի է: Այն տարեկան նվազեցնում է 63,000 տոննա ածխածնի երկօքսիդին (CO2) համարժեք մեթան գազ (CH4)։ [1] Էներգիայի ստացման համար գործարանը օգտագործում է Լուսակերտի թռչնաբուծական գործարանի գոմաղբը։ Այս գործարանի գլխավոր նպատակն էր աստիճանաբար վերացնել կենդանիների արտանետումները դեպի ջուր եւ օդ։ Արտանետումների քանակի պակասեցումը հետեւանք կհանդիսանա գործարանի թափոնների կառավարման համակարգ բարելավման։[2]
Սկզբնական նախագիծը
խմբագրելԼուսակերտի կենսագազի գործարանը մի նախագիծ է, որի նպատակն էր կրճատել մեթանի քանակը եւ վերամշակել Լուսակերտ թռչնաբուծական ֆաբրիկայի արտանետումները։ Նախագիծը առաջարկվել էր եւ իրականացվել է Մաքս կոնցեռնի (Հայաստան) եւ Վէկսթ հիմնադրամի (Նորվեգիա) օգնությամբ.
Լուսակերտի կենսագազի գործարանի կառուցվածքը
խմբագրել
Բաժնետերեր
խմբագրել- 58% Max Concern կազմակերպություն
- 16% Նորվեգական «Վեքստ» կազմակերպութուն
- 13% «Բիգադան» ընկերություն,
- 13% Դանիական «IFU» կազմակերպություն
Վիճակագրություն
խմբագրելՆերկայումս Լուսակերտի կենսագազի գործարանի միջին արտադրողականությունը համարվում է 50-60 տոկոս: Էլեկտրաէներգիայի արժեքը 40 դրամ է (մոտ 7,5 ցենտ) մեկ կիլովատտի համար: Վերջին չորս տարիների ընթացքում ատոմակայանը օգտակար է շրջակա միջավայրի համար, կանխարգելելով գրեթե 37000 տոննա CO2-ի արտանետումներ մթնոլորտ: Մատակարարում է Հայաստանի էլեկտրական ցանցերին ՓԲԸ ին մոտ 9000 ՄՎտ էլեկտրական էներգիայով: [3]
Մրցանակներ
խմբագրելԼուսակերտի կենսագազի գործարան 2007 թ.-ին արժանացել է National Energy Globe Award Armenia մրցանակին(ընդհանուր հաղթող)։[4]
Կարևորութունը
խմբագրելԼուսակերտի կենսագազի գործարանը նվազեցնում է վնասակար գազերի արտանետումները դեպի մթնոլորտ եւ նվազեցնում գլոբալ տաքացման հավանականությունը: Այն նվազեցնում է հողի եւ ջրի տեղական աղտոտումը, ինչպես նաեւ օգնում տեղի բնակիչներին ազատվել թռչնաբուծական գործարանի արտանետումների գարշելի հոտից: Այն Հայաստան է բերում նոր ներդրումներ եւ ունի հսկայական ազդեցություն նոր վերականգնվող էներգիայի արտադրման համար գործարանների բացման վրա։ Այն վերականգնվող էնէերգիայի նոր դաշտ է բացում Հայաստանում եւ նպաստում է նաեւ վերականգնվող էներգիայի մյուս ոլորտների զարգացմանը։ Այն նաեւ ապահովում է օրգանական պարարտանյութով: Այն ստեղծում է նաև աշխատատեղեր շատ հայ ինժեներների համար եւ տալիս է հնարավորություն մասնակցելու եւ աջակցելու կենսագազի գործարանի աշխատանքներին:[5][6]
References
խմբագրել- ↑ Lusakert biogas plant. (n.d.). Retrieved from http://www.energy-engineering.net/index.php/articles-2/10-news-events/72-presentation-lusakert-biogas-plant.html
- ↑ Lusakert biogas station. (n.d.). Retrieved from http://www.cowi.com/menu/project/EconomicsManagementandPlanning/Financialanalysesandlaw/Pages/Appraisal-of-Lusakert-biogas-plant-Armenia.aspx
- ↑ Government Of Armenia Turns Down Request Of Lusakert Biogas Plant CJ. (n.d.). Retrieved from http://www.armeniandiaspora.com/showthread.php?296264-Government-Of-Armenia-Turns-Down-Request-Of-Lusakert-Biogas-Plant-CJ
- ↑ LBP award ,Retrieved from http://www.energyglobe.info/awards/details/awdid/9485/
- ↑ Renewable energy in Armenia. (n.d.). Retrieved from http://hetq.am/static/content/pdf/Renewable_Energy_in_Armenia_9-17-11.pdf
- ↑ Lusakert biogas plant. (n.d.). Retrieved from http://www.energy-engineering.net/index.php/articles-2/10-news-events/72-presentation-lusakert-biogas-plant.html
- ↑ Lusakert biogas powerplant (n.d.). Retrieved from https://en.wikipedia.org/wiki/Lusakert_biogas_powerplant