Ալեքսանդր Մովսեսի Աթաբեկյան՝ քաղաքական գործիչ, Պյոտր Կրոպոտկինի մտերիմ գործակից, բժիշկ:

== Կենսագրություն ==

Ծնվել 1868 թվականի փետրվարի 2-ին Շուշա քաղաքում (Ելիսավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն), բժշկի ընտանիքում: Պատկանում էր հայկական հայտնի Աթաբեկյան իշխանական տոհմին: 1886 թվականին ավարտել է Շուշայի հիմնական դպրոցը: 1889-1896 թվականներին սովորել է Ժնևի համալսարանի բժշկական ֆակուլտետում, անդամակցել հայկական սոցիալ-դեմոկրատական «Հնչակյան» կուսակցությանը,սակայն շուտով դուրս է գալիս դրա կազմից և դառնում է անիշխանական: Ժնևում դասավանդում է անարխիստական գրականություն՝ հայերեն և ռուսերեն լեզուներով: 1891թվականին ( և ոչ թե 1893 թվականին, ինչպես ինքն է նշում իր հիշողություններում) բուլղարական անարխիստ Պ. Ստոյանովի հետ միասին մեկնում են Լոնդոն՝ Պյոտր Կրոպոտկինի մոտ՝ հրատարակչական նախագծերի մասին պայմանավերվելու: Հետագայում, գտնվելով վտարանդիության մեջ, ակտիվ քաղաքական գործունեությունից հեռանում է: 1914 թվականի վերջից ռուսական բանակի բժիշկ, կովկասյան ճակատի հոսպիտալում հրամանատար: 1917 թվականի օգոստոսին ժամանում է Մոսկվա, վերականգնում կապերը անարխիստների հետ, այդ թվում և Պյոտր Կրոպոտկինի և սկսում է համագործակցել նրանց հետ: Հոկտեմբերին մասնակցում է «Անարխիա» («Анархия» ) թերթում լուսաբանված քննարկմանը, որտեղ խոսվում էր անարխիստների՝ Ժամանակավոր կառավարության կոնկրետ գործողությունների նկատմամբ ունեցած վերաբերմունքի մասին: