Մասնակից:Elyanora Karapetyan/Ավազարկղ
Աստվածաշունչ Աստվածաշունչ | |
---|---|
հոգևոր գիրք | |
Հեղինակ | Վոյցեխ Բոբովսկի |
Լեզու | օսմանյան թուրքերեն |
Երկիր | Թուրքիա |
Հրատարակման վայր | Ստամբուլ |
Հրատարակիչ | Վոյցեխ Բոբովսկի |
Հրատարակված է | 19-րդ դար |
Հրատարակման տարեթիվ | 2011 |
Աստվածաշունչ (անգլ.՝ Bible) թարգմանությունը թուրքերենի, 17-րդ դար, «Վոյցեխ Բոբովսկի»
Աստվածաշնչիի առաջին թուրքերեն թարգմանությունը եղել է 17-րդ դարի վերջին, բայց տպագրվել է միայն 19-րդ դարի սկզբին։ Հետագայում արդեն նորագույն պատմության մեջ թարգմանության քանակի և որակի բարելավում է նկատվել։
Հին թարգմանություն
խմբագրելԱստվածաշունչը առաջին անգամ թարգմանվել է օսմանյան թուրքերենով 17-րդ դարի վերջում մահմեդականությունն ընդունած լեհ Վոյցեխ Բոբովսկու կողմից, ով հայտնի էր նաև Ալի Բեյ անունով։ Նրա թարգմանությամբ Նոր Կտակարանը տպագրվել է 1819 թվականին, այնուհետև վերանայվել և տպագրվել է Հին Կտակարանի հետ 1827 թվականին։ Կոստանդնուպոլսում 1878 թվականին լույս է տեսել նոր թարգմանություն՝ Քիթաբ Մուկադես Kitab-ı Mukaddes կամ Սուրբ գիրք անունով։ Մի քանի անգամ վերամշակվելու արդյունքում այն միակ Աստվածաշունչն է եղել օսմանյան թուրքերենի արաբական այբուբենով, որը շարունակել է տպագրվել մինչև Օսմանական դարաշրջանի վերջը։ Բացի այդ, Աստվածաշնչի հայ-թուրքերեն և հույն-թուրքերեն տարբերակները գրվել են այդ փոքրամասնությունների կողմից խոսվող թուրքերենով և տարբբեր այբուբեններով։
Ժամանակակից թարգմանություն
խմբագրել1928 թվականին Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի ուղղագրական բարեփոխումներից հետո Աստվածաշունչը վերագրվեց լատինատառի վրա հիմնված նոր թուրքերեն այբուբենով։ Նախագիծը ավարտին մոտեցավ 1941 թվականին։ Այնուամենայնիվ, քանի որ թուրքական իշխանությունները որոշել էին հնարավորինս շատ օտար բառեր հանել թուրքերենից, այդ պատճառով լեզուն ենթարկվեց մի շարք կտրուկ փոփոխությունների։ Ընդամենը 60 տարում լեզուն ենթարկվեց երեք հարյուր տարվա համարժեք փոփոխությունների, ուստի հին թուրքերեն Աստվածաշնչում ներառված շատ օտար բառեր այլևս չէին օգտագործվում։ Այս պատճառով Միացյալ Աստվածաշնչի հասարակությունը և Թարգմանության վստահորդները միավորվեցին ստեղծելու մի նոր թարգմանություն, որը կհամապատասխանի նոր լեզվի կանոններին։ Այս աշխատությունը համարվեց Աստվածաշնչի խոսակցական տարբերակ։ Թարգմանիչներն են եղել՝ Ալի Շիմշեքը, Բեհնան Քոնութգանը և Մահմուդ Սոլգունը։ Թարգմանչության խորհրդատուների թվում էին՝ դոկտոր Մանուել Ճինբախյանը և դոկտոր Կրին վան դեր Յուգտը։ 1989 թվականին լույս տեսավ Նոր Կտակարանը, որտեղ մի լրագրող ասաց, որ թարգմանվածքը << հոսում է երաժշտության պես >> İNCİL: İncil'in Çağdaş Türkçe Çevirisi [1]։ Նոր Կտակարանի հրատարակչությունը կոչվեց Աստվածաշունչ կամ Աստվածաշնչի ժամանակակից թուրքերեն թարգմանություն KUTSAL KİTAP Yeni Çeviri / Eski ve Yeni Antlaşma (Tevrat, Zebur, İncil)։ Ամբողջական Աստվածաշունչը ներկայացվել է 2001 թվականի հոկտեմբերի 21-ին [2]։ Այն ձեռք է բերել վերնագրված է Աստվածաշունչ․ Նոր Թարգմանություն/ Հին և Նոր Կտակարաններ << Թորա, Սաղմոս, Աստվածաշունչ >>[3]: Նոր Կտակարանի պարզեցված թուրքերեն թարգմանությունը լույս է տեսել 2012 թվականին << Աստվածաշունչը ժողովրդական լեզվով կամ Աստվածաշնչի պարզեցված թարգմանություն>> վերնագրով[4]: Հրատարակությունը մեկնարկել է Ստամբուլի Պրեստիժ Էլիտ հյուրանոցում կազմակերպված ընդունելության ժամանակ[5]։ Հրատարակիչը կոչվում է Յանի Յասամ Յայինլարի, որը անգլերեն թարգմանվում է որպես Նյու Լայֆ Փաբլիքէյշն։ 2011 թվականին մի կազմակերպություն հրատարակեց Մատթեոսի Ավետարանի թուրքերեն թարգմանությունը, որտեղ կիրառված էր շրջասության մեթոդը[6]: Սա ավելի մեծ հակասության մի մասն էր, որը ծագել էր մի քանի գործակալությունների միջև 2012 թվականի ընթացքում՝ կապված քրիստոնեական հավատքի հիմքում ընկած որոշ բառերի և արտահայտությունների թարգմանության հետ: Թոմաս Կոսմադեսը Նոր Կտակարանը թուրքերեն թարգմանեց 2010 թվականին[7]: Յեհովայի վկաները 2008 թվականին հրատարակեցին Աստվածաշնչի թուրքերեն թարգմանության իրենց տարբերակը՝ Կութսալ Քեթաբ Յանի Դունյա Չևիռիսի Kutsal Kitap Yeni Dünya Çevirisi [8]։
Ոճային վերափոխում
խմբագրելԹարգմանություն | Հովհաննես (Հովհաննես) 3։16 |
---|---|
Հին, տառադարձված թարգմանություն | Որովհետև Աստված այնքան սիրեց աշխարհը, որ տվեց իր միածին Որդուն, որ ամեն մարդ, ով հավատում է նրան, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա: |
Լուտուֆ հրատարակչություն | Որովհետև Աստված այնքան սիրեց աշխարհը, որ տվեց իր միածին Որդուն. որպեսզի ամեն ոք, ով հավատում է Նրան, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա: |
Ժամանակակից թարգմանություն 1989 | Որովհետև Աստված այնքան սիրեց աշխարհը, որ տվեց իր միածին Որդուն: Որպեսզի ով հավատում է Նրան, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա: |
Խոսակցական Աստվածաշունչ (2012) | Աստված այնքան սիրեց աշխարհը, որ զոհաբերեց իր միակ երկնային Որդուն: Որպեսզի ով հավատում է Նրան, չկորչի, այլ հասնի հավիտենական կյանքին: |
Թոմաս Կոսմադեսի թարգմանությունը | Որովհետև Աստված այնքան սիրեց աշխարհը, որ տվեց իր միածին Որդուն: Որպեսզի ով հավատում է Նրան, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա: |
Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանություն | Աստված այնքան սիրեց աշխարհը, որ տվեց իր միածին Որդուն. Նա դա արեց, որպեսզի ոչ ոք, ով հավատում է նրան, չկորչի, այլ ունենա հավիտենական կյանք: |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.amazon.com/Turkish-Testament-Incilin-Cagdas-Cevirisi/dp/B007YGQ656
- ↑ http://www.biblesociety.org/sr_27/sr27_16.htm
- ↑ https://www.amazon.com/Turkish-Brownish-Bonded-Leather-Antlasma/dp/B007YQ26QE/
- ↑ http://halkdilinde.com/
- ↑ http://haber.sat7turk.com/halk-dilinde-incil-tanitildi
- ↑ http://liturgy.co.nz/wycliffe-wades-into-wild-waters/8741
- ↑ http://www.worldmag.com/articles/19184
- ↑ http://www.jw.org/tr/yay%C4%B1nlar/kutsal-kitap/nwt/kitaplar/