Մասնակից:Elena hindi/Ավազարկղ

Վերջին օրերին, հայկական լրահոսում բավական ակտիվ լուրեր են պտտվում հնդիկ դերասանուհի Պրատյուշա Բաներջիի մահվան մասին, ով հայ հեռուստադիտողին հայտնի է որպես Անանդի՝ «Շանթ» հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Հարսիկը» հեռուստասերիալից:


Թեպետ դերասանուհու մահվան մասին լուրերը միայն վերջին օրերին են սկսել տարածվել մեզանում, այնուամենայնիվ նշենք, որ դերասանուհին ոչ թե մահացել, այլ ինքնասպան է եղել և դեպքը նոր չէ, այն տեղի ունեցել անցած տարվա ապրիլ ամսին:

2016 թվականի ապրիլի 1-ին հնդկական ողջ մամուլը կաթվածահար էր եղել դերասանուհու ինքնասպանության մասին լուրերով: Քչերն էին մտածում, որ դրան հետո պիտի հաջորդեին ինքնասպանության պատճառների ու վարկածների տեղատարափը, փոխադարձ մեղադրանքներն ու ձգձգվող դատական քաշքշուքները: Բանն այն է, որ դերասանուհու ծնողներն աղջկա ընկերոջն են մեղադրում նրան ինքնասպանության հասցնելու մեջ, ընկերը՝ ծնողներին:

Ողջ Հնդկաստանը ցնցած այս դեպքի բացահայտման համար հիմնականում որպես ապացույց օգտագործվել են դերասանուհու վերջին խոսակցություններն ու նամակագրությունը:


Մասնավորապես վերջին անգամ դերասանուհին խոսել է ընկերոջ՝ Ռահուլ Ռաջ Սինգի հետ: 3 րոպե տևած հեռախոսազրույցի ընթացքում Պրատյուշան ասել է.

«Իմ կյանքում հիմա ամեն ինչ այնքան բարդ է, այնքան դժվար է... ամեն ինչ ... Ես այստեղ չէի եկել ինձ վաճառելու համար... Ես եկել եմ գործի, աշխատելու համար: Ու ինչ իրավիճակի մեջ ես դու ինձ դնում… : Ռահուլ, դու չգիտես, թե որքան վատ եմ զգում հիմա»:

Այս գործում դերասանուհու ծնողների ներկայացուցիչ փաստաբանը, ներկայացնելով զրույցի վերծանությունը, նշել է , որ նրանց խոսակցությունից պարզ է դառնում, որ Պրատյուշային Ռահուլը ստիպել է վաճառել իր մարմինը. «Հենց այդ բառն օգատգործվել է նրանց հեռախոսազրույցի ընթացքում, Պրատյուշան ասել է այդ մասին»,-նշել է փաստաբանը:

Ռահուլը, ով կարճ ժամանակ եղել է կալանքի տակ՝ դերասանուհուն ինքասպանության դրդելու հիմքով, ժխտում է իր հասցեին հնչած մեղադրանքներն ու ինքն էլ իր հերթին նշում, որ եղածում աղջկա ծնողներն են մեղավոր.

«Նա ինձ պատմում էր , որ հայրն ու մայրը ստիպում են նրան ամեն կերպ գումար վաստակել, դա նրան շատ էր մտահոգում»,-նշել է Ռահուլը:

Սրան ի հակառակ, Պրատյուշայի ծնողների ներկայացուցիչ փաստաբանն էլ մեջբերում է հեռախոսազրույցի վերծանության մեջ եղած մի հատված, որտեղ դերասանուհին ընկերոջը եսասեր է կոչում ու ասում, որ նա իրեն մարդկանց խոսակցության առարկա է դարձնում ու ու իր ծնողներին վատ ձևով է ներկայացնում: Փաստաբանի խոսքով, զրույցի վերջում դերասանուհին ասում է.

«Ռահուլ, ամեն ինչ ավարտվեց, իմ վերջն է, ես մեռած եմ»: Ռահուլը փոխարեն նրան ետ կանգնեցնելու պատասխանում է, որ տուն կգա կես ժամից, սրան էլ ի պատասխան դերասանուհին արձագանքում է. «Ամեն ինչ կավարտվի կես ժամում.