Մարդու բեղմնավորումը ձվաբջջի և սպերմատոզոիդի միավորումն է, որը հիմնականում տեղի է ունենում արգանդափողի ամպուլյար հատվածում[1]: Այս միավորման արդյունքը հանգեցնում է բեղմնավորված ձվաբջջի առաջացմանը, որը կոչվում է զիգոտ և սկիզբ է դնում սաղմի զարգացմանը[2]: Գիտնականները բացահայտել են մարդու բեղմնավորման դինամիկան 19-րդ դարում։

Բեղմնավորման գործընթացը ներառում է սպերմատոզոիդի միաձուլումը ձվաբջիջի հետ: Այս գործընթացը սկսվում է սեռական հարաբերության ժամանակ սերմնաժայթքմամբ, ապա հաջորդում է օվուլյացիան և ավարտվում է բեղմնավորմամբ: Այս հաջորդականության տարբեր բացառություններ են հնարավոր, ներառյալ ինսեմինացիան, արտամարմնային բեղմնավորումը, արտաքին սերմնաժայթքումը առանց սեռական հարաբերության կամ սեռական հարաբերություն ձվազատումից անմիջապես հետո[3][4]: Երկրորդային օվոցիտին հանդիպելիս՝ սպերմատոզոիդի ակրոսոմը արտադրում է ֆերմենտներ, որոնք թույլ են տալիս նրան թափանցել ձվաբջիջի արտաքին թաղանթով, որը կոչվում է «փայլուն թաղանթ» (zona pellucida): Այնուհետև սպերմատոզոիդի պլազման միաձուլվում է ձվաբջջի պլազմատիկ թաղանթին և դրանց կորիզները միաձուլվում են՝ ստիպելով սպերմատոզոիդի գլխիկին անջատվել իր մարմնից, ապա բեղմնավորված ձվաբջիջը շարժվում է արգանդափողով և հասնում արգանդ:

Արտամարմնային բեղմնավորումը (ԱՄԲ) մի գործընթաց է, որի ժամանակ ձվաբջիջները բեղմնավորվում են սպերմատոզոիդներով արգանդից դուրս, in vitro պայմաններում:

  1. Spermatogenesis — Fertilization — Contraception: Molecular, Cellular and Endocrine Events in Male Reproduction. Ernst Schering Foundation Symposium Proceedings. Springer-Verlag. 1992. ISBN 978-3-662-02817-9.[Հղում աղբյուրներին]
  2. Garrison FH (1921). An Introduction to the History of Medicine. Saunders. էջեր 566–567.
  3. «Go Ask Alice!: Pregnant without intercourse?». Արխիվացված է օրիգինալից 2011-12-22-ին. Վերցված է 2016-01-24-ին.
  4. Knight B (1998). Lawyer's guide to forensic medicine (2nd ed.). London: Cavendish Pub. Ltd. էջ 188. ISBN 978-1-85941-159-9. «Pregnancy is well known to occur from such external ejaculation ...»