Զարգացման Հայկական Գործակալություն

(Վերահղված է Մասնակից:Edkhachatryanից)

Զարգացման Հայկական Գործակալոթյունը (ԶՀԳ) ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998 թ.-ի ապրիլին, Հայաստանի կառավարության կողմից։ ԶՀԳ-ի նպատակն է՝ աջակցել օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավմանը և խթանել արտահանումը։ ԶՀԳ-ի խորհրդի նախագահը հանրապետության վարչապետն է։

ԶՀԳ-ն “մեկ կանգառի պատուհան” գործակալություն է, որը ներդրողներին աջակցում է երկրում գործարարություն ծավալելու, նախագիծ մշակելու հարցերում և կապող օղակ է հանդիսանում գործարարների և պետական մարմինների միջև, տեղեկատվություն է տրամադրում երկրում առկա ներդրումային հնարավորությունների, օրենսդրական-կարգավորիչ դաշտի վերաբերյալ։ ԶՀԳ-ն նաև ետ-ներդրումային շրջանի ծառայություններ է մատուցում ներդրողներին։

ԶՀԳ-ն բացահայտում է Հայաստանի տնտեսության՝ ներդրումային տեսանկյունից հեռանկարային ոլորտները, խթանում է ներդրումներն այդ ոլորտներում, պաշտպանում է ներդրողների շահերը։

Արտահանման խթանման ոլորտում, ԶՀԳ-ն աջակցում է տեղական արտադրանքի համար արտահանման շուկաներ գտնելու հարցում, իրականացնում է շուկայական ուսումնասիրություններ և նոր գործընկերներ է փնտրում հայաստանյան ձեռներեցների համար՝ արտահանման ծավալներն ընդլայնելու և նոր արտադրատեսակներ զարգացնելու նպատակով։

ԶՀԳ-ն նաև հանրապետության վարչապետի կողմից գլխավորվող՝ ՀՀ Գործարար Աջակցման Խորհուրդի (ԳԱԽ) քարտուղարությունն է, ԳԱԽ-ն ունի անդամներ ինչպես մասնավոր, այնպես էլ պետական հատվածներից, ինչը հնարավորություն է ընձեռում լսելի դարձնել կողմերի տեսակետները մեկը մյուսին և բարելավել ներդրումային միջավայրը, վերացնել գործարարությանը հանդիպող վարչական խոչընդոտները։ ԶՀԳ-ն նաև ՀՀ Տեղեկատվական Տեխնոլոգիաների Զարգացման Աջակցման Խորհրդի քարտուղարությունն է։

Արտաքին հղումներԽմբագրել